Գարեգին Սևունց

հայ արձակագիր, խմբագիր, գրող

Գարեգին Սևունց (Գարեգին Սևիի Գրիգորյան, հունվարի 21 (փետրվարի 3), 1911, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1969(1969-01-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։

Գարեգին Սևունց
Ծննդյան անունԳարեգին Սևիի Գրիգորյան
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 3), 1911
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 13, 1969(1969-01-13)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող, խմբագիր և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ (1932)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿոմունիստ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն և ՀԳՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱմուսինՇողիկ Սաֆյան
Գարեգին Սևունց Վիքիքաղվածքում
Գարեգին Սևունց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Խնձորեսկ գյուղում։ 1922 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու։ Այստեղ աշխատել է երկաթուղայինների գրադարանում, «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, ապա սովորել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում (հեռակա)։ 1932-1935 թթ. սովորել է ռազմական օդաչուական և սպայական դասընթացներում։ 1935 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1938-1941 թթ. եղել է «Խորհրդային գրող» ամսագրի (Բաքու) խմբագիրը։ Նրա առաջին[պատմվածքը՝ «Ահմեդը», լույս է տեսել 1928 թվականին։ 1941-1945 թթ. ծառայել է Կարմիր բանակում, որի մեծ մասն անց է կացրել Իրանում[2]։ 1945 թվականից ապրել ու աշխատել է Երևանում։ 1946-1952 թթ. եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1952-1954 թթ.՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, 1954-1959 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Մահացել է Երևանում[3][4]։

Պարգևներ խմբագրել

 
  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (28.03.1961, 27.06.1956)
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Դեպի երկիր, Բաքու, Ազերնեշր, 1935, 103 էջ։
  • Ծովախորշում, գիրք Ա, Բաքու, Ազերնեշր, 1938, 420 էջ։
  • Վիշապասարի աղջիկը (վիպակ), Բաքու, Ազերնեշր, 1945, 287 էջ։
  • Առաջին շարք (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1947, 48 էջ։
  • Ազատության պողոտա, գիրք առաջին, Երևան, «Սովետական գրող», 1947, 250 էջ։
  • Իրանական նոթեր, Երևան, Հայպետհրատ, 1949, 380 էջ։
  • Թեհրան (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1952, 468 էջ։
  • Թեհրան (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1952, 532 էջ։
  • Թեհրան (վեպ), 2-րդ հրատարակություն, գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1953, 524 էջ։
  • Թեհրան (վեպ), 2-րդ հրատարակություն, գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1952, 599 էջ։
  • Թեհրան (վեպ), հատոր Ա, Բեյրութ, հրատ. «Արարատ» թերթի, 1954, 661 էջ։
  • Դանուբից Գանգես, Երևան, Հայպետհրատ, 1957, 319 էջ։
  • Գերիներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 632 էջ։
  • Վիետնամի գարունը (ճամփորդական նոթեր), Երևան, Հայպետհրատ, 1960, 144 էջ։
  • Երկեր 5 հատորով, հատոր 1 («Թեհրան», վեպ, գիրք 1), Երևան, Հայպետհրատ, 1963, 535 էջ։
  • Երկեր 5 հատորով, հատոր 2 («Թեհրան», վեպ, գիրք 2), Երևան, Հայպետհրատ, 1963, 599 էջ։
  • Երկեր 5 հատորով, հատոր 3 («Գերիներ», վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 740 էջ։
  • Երկեր 5 հատորով, հատոր 4 («Ծովախորշում», վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 708 էջ։
  • Երկեր 5 հատորով, հատոր 5 (Հեռավոր ուղիներ), Երևան, «Հայաստան», 1965, 640 էջ։
  • Պետական գաղտնիք (վեպ), Երևան, Երևան, «Հայաստան», 1967, 896 էջ։
  • Չիկա (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1968, 92 էջ։
  • Թեհրան, վեպ 2 գրքով, գիրք առաջին, Երևան, «Հայաստան», 1973, 508 էջ։
  • Թեհրան, վեպ 2 գրքով, գիրք երկրորդ, Երևան, «Հայաստան», 1973, 560 էջ։
  • Այն օրերին (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1979, 344 էջ[5]։
  • Կյանքը թևերի վրա (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1984, 592 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գարեգին Սևունց հոդվածին
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Севунц Гарегин Севиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Գրական թերթ», 1969, № 3:
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 507-508.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  5. Գրիգորյան), Գարեգին Սեւունց (pseud van Գարեգին Սեւիի (1979). Այն օրերին. Սովետական գրող.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Սևունց» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Սևունց» հոդվածին։