Գարեգին Խաժակ

հայ հրապարակախոս, քաղաքական ակտիվիստ

Գարեգին Խաժակ (Չաքալյան) (հոկտեմբերի 6, 1867(1867-10-06), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1915[1][2], Դիարբեքիր, Թուրքիա), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Գարեգին Խաժակ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1867(1867-10-06)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1915[1][2]
Մահվան վայրԴիարբեքիր, Թուրքիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԺնևի համալսարան (1898)[1]
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ, հրապարակախոս և ուսուցիչ
ԱշխատավայրՄշակ[1] և Ներսիսյան դպրոց[1]
ԿուսակցությունՀՅԴ[1][2]
 Karekin Khajag Վիքիպահեստում
Գարեգին Խաժակ

Ծնվել է 1867 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի1894 թվականին անցել է Շվեյցարիա՝ Ժնև, հետևել Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնի դասընթացներին։ 1895 թվականին «Դրոշակ»–ի խմբագրության կողմից ուղարկվել է Բալկաններ` քարոզչության։ 1897–1898 թթ. կազմակերպչական առաքելությամբ եղել է Իզմիրում և Եգիպտոսում։ 1898 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով Կովկաս, պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1903 թվականին Կ. Պոլսից անցել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Մշակ» թերթին։ 1906 թվականից ՀՅԴ ականավոր գործիչներ Ավետիս Ահարոնյանի (Ղարիբ) և Եղիշե Թոփչյանի հետ խմբագրել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը։ 1912 թվականին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը, աշխատակցել «Ազատամարտ» թերթին։ Սպանվել է թուրք ջարդարարների կողմից 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի օրերին։

Ժամանակի պարբերական մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ։ Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ժողովրդի բանաստեղծ Գամառ-Քաթիպան», «Հարկերը Տաճկաստանում», «Հայկական շարժման պատճառները», «Ինչ է ազգությունը» (Կ. Պոլիս, 1912), «Տառապանքի գիշերը», «Հին արևելք» (1914) և այլն։ Զոհվել է եղեռնի օրերին[3]։

Գարեգին Խաժակը գտնում էր, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին։ Գարեգին Խաժակի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը և ուրիշներ։

Գրականություն խմբագրել

  • Անանիկյան Բ. Հ., Դաշնակցության գաղափարական-քաղաքական կրախը, Ե., 1974:

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — էջ 468.
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 35.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Խաժակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Խաժակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 703