Գարգառ (գետ)

գետ Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարգառ (այլ կիրառումներ)

Գարգառ կամ Գերգերկա, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2300 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 129 կմ²։

Գարգառ
Բնութագիր
Ավազանի մակերես129 կմ²
Ջրի ծախս1,143 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲազումի լեռներ
Գետաբերանի տեղակայումՁորագետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղսու
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ կիրճանման։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62%-ը։ Տարեկան միջին ծախսը 1, 14 մ3/վ է, առավելագույնը՝ 75 մ3/վ, հոսքը՝ 36 միլիոն մ3։ Ձմռանը սառցակալում է։

Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը ակունքում գնահատվել է «լավ»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  2. «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 699