Գավ անունով փիսիկը (ռուս.՝ Котёнок по имени Гав), Լև Ատամանովի մուլտֆիլմերի շարք փոքրիկ փիսիկի և նրա առօրեայի մասին։ Մուլտֆիլմերի վերջին եզրափակիչ սերիան թողարկվել է ռեժիսորի մահից հետո։

Գավ անունով փիսիկը
Տեսակկարճամետրաժ մուլտֆիլմերի շարք
ՁայնագրումՄարիա Վինոգրադովա, Վասիլի Լիվանով, Յուրի Վոլինցև և Ալեքսանդր Բարանով
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
Սերիաների քանակ5
ՌեժիսորԼև Ատամանով և Լեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

Սցենարը գրվել է համանուն հեքիաթի հիման վրա, որի հեղինակը Գրիգորի Օստերն է։ Մուլտֆիլմը պատմում է Գավ անունով փիսիկի արկածների և նրա ընկեր Շարիկ անունով շնիկի մասին։ Գավը մշտապես հայտնվում է անախորժությունների մեջ, երբ տանից դուրս է գալիս։ Դա կապված է նրա անվան հետ։ Նա վստահ է, որ պետքա չխուսափել դժվարություններից, որովհետև բակի տարիքով կատուն իրեն ասել է․ «Քեզ միշտ տհաճություններ են սպասվում!»: Գավը գիտի՝ ինչպես ուտելիքը կիսել 2 մասի, կարողանում է գաղտնի լեզվով խոսել։ Տնային կատուների մասնագետի կարծիքով[1], Հաֆի արտաքինը ավելի շատ համապատասխանում է հին սիամական ցեղատեսակին։

Մուլտֆիլմի հիմնական գաղափարը ընկերություն սերմանելն է, մեծերի և փոքրերի փոխհարաբերությունների մասին է։

Պատմություն խմբագրել

Սկզբում Գավը եղել է նարնջագույն և սովորական փիսիկ, բայց վերջում մուլտիկպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը որոշել է, որ փիսիկը լինի ազնվացեղ՝ որպես նախատիպ վերցրել է սիամական կատվատեսակին[2]։ Ֆելինոլոգների (Ֆելինոլոգիան զոոլոգիայի ճյուղերից է) կարծիքով[1], Գավն իր ներաշխարհով նման է Thai cat կատվի տեսակին։

  • Գավ անունով փիսիկը (թողարկում 1) (1976)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 2) (1977)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 3) (1979)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 4) (1980)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 5) (1982)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 История котёнка по имени Гав
  2. «Интервью со Шварцманом Леонидом Ароновичем». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Գրիգորի Օստեր։ Գավ անունով փիսիկը. -Մ.: ԱՍՏ, 2012.- 65 էջ- (Հեքիաթ մուլտֆիլմեր).- ISBN 5-17-028978-2, 978-5-271-42459-5. .
  • Գրիգորի Օստեր. Գրիգորի Օստերի բոլոր հեքիաթները.-Մ.: ԱՍՏ, 2012.- 320 էջ- ISBN 978-5-17-023304-5, 978-5-271-40318-7.