«Գավաթների ասպետը» (անգլ.՝ Knight of Cups), սցենարիստ և ռեժիսոր Թերենս Մալիկի ֆենտեզի մելոդրամա ժանրին պատկանող ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2012 թվականի ամռանը, որից հետո այն 2 տարի ենթարկվել է մշակման փոստ-փրադաքշն կարգավիճակով[5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 8-ին՝ թվով 65-րդ Բեռլինյան միջազգային կինոփառատոնում։ 2015 թվականի հունիսին ֆիլմը ցուցադրվել է Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը դուրս է եկել լայն վաճառքի մի շարք երկրներում (Գերմանիա, Բելգիա, Ավստրալիա, Ֆրանսիա) 2015 թվականի աշնանը։ Ֆիլմի վաճառքի լայնորեն տարածումը ԱՄՆ-ում պլանավորված է 2016 թվականի մարտի 4-ին[6]։

Գավաթների ասպետը
անգլ.՝ Knight of Cups[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և դրամա
Թվականփետրվարի 8, 2015 և սեպտեմբերի 10, 2015[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերենս Մալիք[1]
Սցենարի հեղինակԹերենս Մալիք
ԴերակատարներՔեյթ Բլանշետ[3][1], Քրիստիան Բեյլ[3][1], Ֆրիդա Պինտո[3][1], Իմոջեն Փութս[3][1], Իսաբել Լուկաս[3], Ջոել Քինաման[3], Քևին Քորիգան[3], Մեթյու Մակքոնահի, Մայքլ Ֆասբենդեր, Մայքլ Ուինքոթ[3], Նատալի Փորտման[3][1], Ռյան Օ՛Նիլ[3][1], Թերեզա Փալմեր[3][1], Ուես Բենթլի[3][1], Բրայան Դենեհի[3][1], Անտոնիո Բանդերաս[3][1], Փիթեր Մաթիսեն[3], Արմին Մյուլլեր Շտալ[3], Չերրի Ջոնս[3], Պատրիկ Ուայթսել[3], Ջեյսոն Քլարք[3], Քլիֆթոն Քոլինս[3], Նիք Օֆերման[3], Ջեյմի Հարրիս[3], Դեյն ԴեՀան[3], Շի Ուինգհեմ[3], Բրյուս Վագներ[3][1], Ջոսելին Դոնահյու[3], Նիկի Ուիլան[3], Ֆաբիո Լանցոնի[3], Ջո Մանգանելո[3], Թոմաս Լենոն[3], Ջո Լո Թրուլիո[3], Բո Գարեթ[3], Կատյա Ուինթեր[3], Նիկ Քրոլ[3], Դեննի Ստրոնգ[3], Սերգեյ Բոդրով[3], Քելլի Քաթրոն[3], Սլավիցա Յովան[3], Ռաքել Ցիմերման[3], Բեն Քինգսլի[3], Հացուկի Կատո[3], Ադրիեն ՄակՔուին[3], Ջելի Հոուի[4], Հոլլի Հանտեր[4] և Մելիսա Հարո[4]
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի[1]
ԵրաժշտությունՀանան Թաունշենդ
Պատմվածքի վայրՀոլիվուդ[1]
ԿինոընկերությունBroad Green Pictures
Տևողություն118 րոպե
IMDbID 2101383
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի անունը կապված է համանուն խաղաքարտերի տարոյի հետ։

Սյուժե խմբագրել

Սցենարիստը Լոս Անջելեսից փորձում է լուծել իր կյանքի տարօրինակ խնդիրները և առնչվում է շատ զարմանալի փաստերի հետ։ Նա հաջողակ է իր կարիերայում, սակայն նա ինքն իրեն ավելորդ է համարում իր իսկ սեփական կյանքում[7]։ Եղբոր մահից հետո նրա մոտ ծագում են խնդիրներ հոր հետ հարաբերություններում, այդ պատճառով էլ նա իր ժամանակի մեծ մասն անց է կացնում տարբեր բոհեմական երեկույթներում և ամեն երեկույթի ժամանակ ներկայանում է տարբեր կանանց հետ։ Սիրավեպերը շեղում են նրան ամենօրյա ցավից (եղբորը կորցնելու հանգամանքը)[5]։ Եվ ամեն նոր հանդիպումը, որը առաջանում է նրա ճանապարհին մոտեցնում է նրան այն բանին, որ նա գտնի իր տեղը աշխարհի վրա[8][9]։

Դերակատարներ խմբագրել

Գնահատականներ խմբագրել

Ֆիլմը ստացել է խառը գնահատականներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը ըստ հիմնական 12 վերլուծությունների կազմեց 42 %[12][13]։ Metacritic պորտալում ֆիլմի գնահատականը կազմեց 100-ից 58 (8 գրախոսություն)[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Brody R. Terrence Malick’s “Knight of Cups” Challenges Hollywood to Do Better // The New Yorker / D. RemnickNYC: Condé Nast, 2016. — ISSN 0028-792X; 2163-3827
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 McClintock, Pamela (2013 թ․ մայիսի 15). «Cannes First Look: Terrence Malick's 'Knight of Cups' With Natalie Portman». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  6. McNary, Dave. «Christian Bale's 'Knight of Cups' Gets March Release Date». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Berlinale 2015: Malick, Dresen, Greenaway and German in Competition». www.berlinale.de. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Terrence Malick's 'Knight of Cups' Won't Get U.S. Release Until 2016; 'Weightless' to Be Retitled». The Film Stage. 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  9. Fleming Jr, Mike (2015 թ․ փետրվարի 12). «Broad Green Confirms Terrence Malick Deal Starting With 'Knight Of Cups' – Update». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «Exclusive: Knight of Cups Trailer». FilmNation Entertainment. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. Harris, Amy (2013 թ․ մարտի 5). «Adelaide-born Teresa Palmer set to return home to shoot low-budget independent film The Fun In Forever». The Australian. News Corp Australia. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  12. «Knight of Cups on Rotten Tomatoes». RottenTomatoes.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Knight of Cups». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  14. «Knight of Cups reviews». Metacritic. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  15. «Knight of Cups». Metacritic. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել