Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Հովսեփի Ադդարյան (մարտի 23, 1925(1925-03-23)[1][2], Հալեպ[1][2] - նոյեմբերի 30, 1986(1986-11-30)[2], Բեյրութ, Լիբանան[2]), սփյուռքահայ բանաստեղծ, քաղաքական և հասարակական գործիչ։

Գառնիկ Ադդարյան
Ծնվել էմարտի 23, 1925(1925-03-23)[1][2]
ԾննդավայրՀալեպ[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1986(1986-11-30)[2] (61 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան[2]
Մասնագիտությունբանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ և հրապարակախոս
Քաղաքացիություն Սիրիա և  Լիբանան
ԿուսակցությունԼիբանանի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՀառաջ (քաղաքական շաբաթաթերթ, Լիբանան)[1]
Գառնիկ Ադդարյան Վիքիքաղվածքում
Գառնիկ Ադդարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ադդարյանը ծնվել է Սիրիայում, սակայն 1942 թվականից մինչև կյանքի վերջ ապրել է Բեյրութում։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական-հասարակական շաբաթաթերթը, «էջեր գրականության և արվեստի» պարբերականը։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1946 թվականին։

Բանաստեղծի առաջին ժողովածուն՝ «Պատնեշի վրա» (Բեյրութ, 1954, Երևան, 1957) խորագրով, լույս է տեսել 1954 թվականին։ Այն վերահրատարակվել է Երևանում, թարգմանվել է նաև ռուսերեն, հրատարակվել է նան Մոսկվայում՝ ռուսերեն (1963)։ Ժողովածուի բոլոր բանաստեղծություններում հնչում է երջանիկ վաղվա, գեղեցիկ հաղթանակի, ինչպես նաև հայրենասիրության մոտիվը։ 1965 թվականին Ադդարյանը հրատարակել է «Մատյան ցավի ու հատուցման» պոեմը, որտեղ նա արտացոլել է սփյուռքահայության հայրենասիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը, ապա՝ «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան, 1968), 1978 թվականին՝ «Սև ու կարմիր» պատմվածքների և ակնարկների գիրքը։ Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ 1968 թվականին Երևանում լույս է տեսել Ադարյանի «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն։

Աղբյուրներ խմբագրել

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 282։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70