Գառնիկ

արական անձնանուն

Գառնիկ, հայկական արական անուն։ Հայերեն գառն բառի փաղաքշական ձևն է։ Կա նաև Գառնուկ ձևը։ Գառնիկ անձնանունը գործածվում էր մինչև 6-րդ դարը, այնուհետև դուրս է եկել գործածումից և կրկին վերականգնվել 19-րդ դարում[2]։

Գառնիկ
Գառնիկ
Տեսակարական անձնանուն և անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Գառնիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Գառնիկ, թոռն Գեղամ նահապետի։ Իր անունով է կոչվել Գառնի ավանը։
  • Գառնիկ, թարգմանիչ, աշակերտ Սահակի և Մեսրոպի, ընկեր Եզնիկի և այլն։
  • Գառնիկ, ճգնավոր Բասենի Յօրնկայ գյուղից։ Իր ձեռքում հայտնվելով Գրիգոր Լուսավորչի նշխարները՝ դրանք բերեց Թորդան 328 թվականին[3]։
  • Գառնիկ, եպիսկոպոս, երկրորդ առաջնորդ Ցուրտավի, հաջորդեց Ափոցի շուրջ 490 թվականին։
  • Գառնիկ, եպիսկոպոս Ամարասի, ժամանակակից Վաչագան Գ-ի։
  • Գառնուկ, հայր մղտեսի Սահակի, որ 1427 թվականին Աստվածատուր քահանայից գնեց մի Ավետարան 24 ֆլորինով և նվիրեց Ամասիայի Ղազալա գյուղի Ս․ Սարգիս եկեղեցուն[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 446-447 — 634 էջ։
  3. Ազգապ․ 136
  4. Նօտարք 82
  5. Թորոս աղբար Ա․ 65