Գառնառվույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գառնառվույտ (Oxytropis)
DC.

Գառնառվույտ (լատին․՝ Oxytropis), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփիկների ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ գառնառվույտ կապույտ լատին․՝ O.cyanea, գառնառվույտ հայկական լատին․՝ O.armeniaca, գառնառվույտ մազմզոտ լատին․՝ Օ.pilosa և այլն։ Հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ կրային լանջերին, մարգագետիններում, արոտավայրերում։ Գառնառվույտը պատված է գեղձային և պարզ մազիկներով, ցողունի բարձրությունը՝ 5-50 սմ։ Տերևները կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը գլխիկավոր կամ երկարավուն ողկույզ է, ծաղիկները՝ կարմրավուն, դեղին, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ունդ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։