Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաուդա (այլ կիրառումներ)

Գաուդա (հոլ.՝ Goudse), հոլանդական պանիր, արտադրված կովի կաթից։ Ունի միջին չափի շրջանաձև տեսք։ Նոր պատրաստված վիճակում պանիրն ունենում է թեթև համ, բայց ժամանակի ընթացքում դառնում է ավելի վառ և տարբերակվող համով։

Գաուդա
Goudse
Տեսակպանիր կովի կաթից, հոլանդական պանիր և պինդ անեփ պանիր
Առաջացման երկիր Նիդերլանդներ
ՏարածաշրջանԽաուդա
Կաթկովի կաթ
Պաստերիզացումհնարավոր է
Կազմվածքկիսապինդ
Հասունացման ժամանակաշրջան1 - 36 ամիս
Քաշմոտ 4,5 կգ
ԱնունովԽաուդա
 Gouda cheese Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պանիրն այսպես է անվանվել ի պատիվ հոլանդական քաղաք Գաուդայի, որտեղի շուկաներում պանիրը վաճառվում է դարեր շարունակ։ Հետագայում այս տեսակի պանիրը սկսեց տարածվել ամբողջ Հոլանդիայում և դարձավ ամենահայտնի պանիրը։

Գաուդան փափուկ պանիր է՝ թույլ սերուցքի համով։ Որքան պանիրը հասունանում է, այդքան ավելի են փոխվում նրա հատկանիշները։ Այն ձեռք է բերում ավելի ուժեղ բուրմունք և դառնում է ավելի չոր։ Իր հատուկ տեսակի համար այս պանրին անվանեցին «Հոլանդական վարպետ»։

Տարիների ընթացքում ստեղծվեց «Գաուդա» պանրի տարբեր տեսակներ։ Օրինակ՝ «Գաուդա» չամանով, դեղաբույսերով, մանանեխով և պղպեղով։ Ռուսական արտադրողներն այն անվանեցին «Ռուսական Գաուդա»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուդա (պանիր)» հոդվածին։