Գանձակ (Գեղարքունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)

Գանձակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։

Գյուղ
Գանձակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Գավառ համայնք[1]
ԲԾՄ1978±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3815[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1206
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Անուն խմբագրել

Բնակավայրը Գանձակ է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին[3]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Գանձակ գյուղը գտնվում է Գավառագետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա և վերջանում Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում[3]։

Կլիմա խմբագրել

Գյուղի կլիման ամռանը զով է, ձմռանը՝ ցրտաշունչ։ Հաճախակի են չորային, երաշտ տարիները և ցրտահարությունները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը[3]։

Պատմություն խմբագրել

Գյուղն ունի հնագույն պատմություն, որի մասին է վկայում նաև բնակավայրի կենտրոնում գտնվող և 9-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին[3]։

1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի և Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերը վերաբնակվել են գյուղի տարածքում[3]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գանձակի մշտական բնակչությունը կազմել է 3815, առկա բնակչությունը՝ 3568 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները ներգաղթել են Բայազետի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից[4]։ Գանձակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 489 931[6] 1515 1883 2206 2306 2878 3392 4237 3815[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Գեղարքունիքի մարզպետարան, Գանձակ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 615
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»