Գանդի Սմրիթի

Մահաթմա Գանդիի մահվան վայրը և թանգարանը, Նոր Դելի, Հնդկաստան

Գանդի Սմրիթի (անգլ.՝ Gandhi Smriti, ավելի վաղ հայտնի որպես Բիրլի տուն կամ Բիրլա Բհավան), Մահաթմա Գանդիին նվիրված թանգարան, որը գտնվում է Թիս Ջանուարի Ռոուդում՝ Նյու Դելիիում՝ Հնդկաստանում։ Տանը, որտեղ գտնվում է թանգարանը, ապրել է Մահաթմա Գանդին իր կյանքի վերջին 144 օրերին և սպանվել է 1948 թվականի հունվարի 30-ին։

Գանդի Սմրիթի
անգլ.՝ Gandhi Smriti
Տեսակթանգարան և բնակելի տուն
Երկիր Հնդկաստան
ՏեղագրությունՆյու Դելի շրջան[1]
Հիմնադրվել է1973 և 1928
Կայքgandhismriti.gov.in
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին, բացի երկուշաբթիից և ազգային տոներից։ Մուտքը ազատ է բոլորի համար[2]։

Սկզբում շինությունը պատկանել է Բիրլա ընտանիքի գործարար մագնատներից մեկին։ Ներկայումս հանդիսանում է նաև Հավերժական Գանդիի մուլտիմեդիայի թանգարանը, որը ստեղծվել է 2005 թվականին։

Պատմություն խմբագրել

12 սենյականոց տունը կառուցվել է 1928 թվականին Բիրլա Գհանշյադասի կողմից։

Սարդար Փատելը և Մահաթմա Գանդին եղել են Բիրլա ընտանիքի հյուրերից։ Վերջին անգամ Գանդին այստեղ հյուրընկալել է 1947 թվականի սեպտեմբերի 9-ից 1948 թվականի հունվարի 30-ը, երբ սպանվել է։ Ջավահառլալ Ներուն գրել է Բիրլա Գհանշյադասին՝ հասնելով այն բանին, որ Բիրլի տան մի մասը վերածվի հուշահամալիրի։ Վերջինս բավականին դժգոհությամբ է վերաբերվում այն բանին, որ տա տունը, որի հետ կապված բազմաթիվ հիշողություններ ունի[3]։ 1972 թվականին երկարատև և դժվար բանակցություններից հետո, որոնց ընթացքում, ըստ որոշ տվյալների, նա շինության գնի մեջ է մտցվել անգամ մրգատու ծառերի գինը, Կրիշնա Կումիր Բիրլից Հնդկաստանի կառավարությյունը վերագնել է տունը։ Վերջնական գինը կազմել է 5,4 միլլիոն ռուփի առձեռն և 7 ակր պետական հող, որը շատ ձեռնտու գործարք էր։ Բիրլի տունը այցելուների համար բացվել է 1973 թվականի օգոստոսի 15-ին՝ ապագայում վերանվանվելով Գանդի Սմրիթի կամ Գանդիի հիշատակի տուն[4].

Ցուցահանդես խմբագրել

Թանգարանում տեղ են գտել այնպիսի առարկաներ, որոնք կապված են Գանդիի կյանքի և մահվան հետ։ Այցելուները կարող են շրջել շինությունում և հողերում, տեսնել պահպանված սենյակը, որտեղ ապրել է Գանդին և վայրը, որտեղ սպանվել է գիշերային զբոսանքի ժամանակ[5]։ Այդ վայրում հիմա կանգնած է Նահատակի սյունը։

Գանդի Սմրիթին կամ Բիրի տունը տեղակայված են Թիս Ջանուարի Մարգ 5-ում՝ Փլեյս Քոննոտից մի քանի կիլոմետր հեռու՝ Նյու Դելիի կենտրոնական գործնական շրջաններից մեկում։

Տան մոտ կա սվաստիկական պատկերով սյուն։ Սյան հայտնիությունը նշանակում է, որ այն օգտագործվել է որպես ակներև օրինակ այն բանի, թե ինչպես սվաստիկայի խորհրդանիշի բարոյական իմաստը փոխվել է Արևմուտքում 20-րդ դարում։ Այդ նույն սյունը նաև պարունակում է սանսկրիտերեն գրված սրբազան Օմ ձայնի պատկերը

Պատկերասրահ խմբագրել

 
Որմնանկար թանգարանում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.jstor.org/stable/2644219
  2. «Gandhi Smriti and Darshan Samiti Delhi». KahaJaun. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  3. Article(անգլ.) // Bhavan's Journal. — 1986. — Т. 32. — № 13. — С. 28-29.
  4. «Gandhi Smriti and Darshan Samiti». на сайте Правительства Индии. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Ганди Смрити » Туризм в Индии - Достопримечательности, история и культура Дели». delilive.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանդի Սմրիթի» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել