Գանգրափետուր հավալուսն
Գանգրափետուր հավալուսն
Գանգրափետուր հավալուսն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Հավալուսներ (Pelecanidae)
Ցեղ Հավալուսն (Pelecanus)
Տեսակ Գանգրափետուր հավալուսն (P. crispus)
Միջազգային անվանում
Pelecanus crispus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գանգրափետուր հավալուսն (լատին․՝ Pelecanus crispus), հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։

Կենսակերպ խմբագրել

Շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսների երամներում։ Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց և խորը ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներ)։

Սննդառություն խմբագրել

Սնվում է ձկներով։

Բնադրում խմբագրել

Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում։ Բնադրազույգերը կայուն են ողջ կյանքի ընթացքում։ Բույնը գաղութային է. ճյուղերի ու խոտաբույսերի փոքր կույտ է (տրամագիծը՝ 56-57 սմ)։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին։

Բազմացում և զարգացում խմբագրել

Դնում է 95 մմ տրամագծով, սպիտակ 2-3 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիս-հունիսին։

Ներկայումս աշխարհում գանգրափետուր հավալուսնի թվաքանակի անկումը շարունակվում է, իսկ որոշ վայրերում անհետացման վտանգն անխուսափելի է, ուստի անհատական պաշտպանության կարիք ունի։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Սպառնացող վտանգներից է ամռան ամիսներին Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդվելը, իսկ ձմռանը` որսագողությունը։ Լճի գրեթե ողջ տարածքում ձկնորսությունը լուրջ անհանգստացնող գործոն է։

Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։ Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգրափետուր հավալուսն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգրափետուր հավալուսն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։