Գայ Գրին (անգլ.՝ Guy Green, նոյեմբերի 5, 1913(1913-11-05)[1], Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 15, 2005(2005-09-15)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), բրիտանացի կինոօպերատոր և կինոռեժիսոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Մեծ հույսեր» ֆիլմի համար։

Գայ Գրին
Ծնվել էնոյեմբերի 5, 1913(1913-11-05)[1]
ԾննդավայրՍոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 15, 2005(2005-09-15)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0337885

Կենսագրություն խմբագրել

Գայ Գրինը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 5-ին Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում։ 1933 թվականի սկսել է աշխատել կինոյի բնագավառում՝ հանդես գալով որպես օպերատորի օգնական։ Որպես հիմնական կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1943 թվականին Escape to Danger ֆիլմում։ Հայտնի է ռեժիսոր Դևիդ Լինի «Մեծ հույսեր» (1946), «Օլիվեր Թվիստ» (1948) և «Կրքոտ ընկերություն» ֆիլմերով։ 1954 թվականին թողարկվել է River Beat ֆիլմը, որը դարձել է նրա առաջին ռեժիսորական աշխատանքը։ 1961 թվականին ներկայացվել է BAFTA մրցանակի «Զայրացած լռություն» ֆիլմի համար լավագույն ֆիլմ և լավագույն բրիտանական ֆիլմ անվանակարգերում[4]։ 2004 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով[5]։ Անդամակցել է Կինոօպերատորների բրիտանական միությանը[6]։

Գայ Գրինը մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 15-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Օպերատոր խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1958 – Ակվալանգի խողովակ / The Snorkel
  • 1963 – 55 օր Պեկինում / 55 Days at Peking (լուսագրերում նշված չէ)
  • 1968 – Կախարդը / The Magus
  • 1977 – Սատանայի փաստաբանը / The Devil's Advocate

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1948 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Մեծ հույսեր» ֆիլմի համար[7],
  • 1966 թվականին ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Կապույսի ծվեն» ֆիլմի համար Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենար կատեգորիաներում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119024314 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «Guy Green OBE BSC - British Cinematographer». British Cinematographer (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 9. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «The 20th Academy Awards | 1948». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «Guy Green» (անգլերեն). www.goldenglobes.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.