«Գաղտնի դոկտրին, գիտության, կրոնի և փիլիսոփայության սինթեզ» (անգլ.՝ The Secret Doctrine, the Synthesis of Science, Religion and Philosophy), Ելենա Բլավատսկայայի երեք հատորով գլխավոր ստեղծագործությունը[Մ 1][Մ 2][Մ 3]: Ի սկզբանե գիրքը հրատարակվել է երկու հատորով 1888 թվականին[Մ 4], երրորդ հատորը հրատարակվել է Բլավատսկայայի մահվանից հետո 1897 թվականին։ «Գաղտնի դոկտրինի» հիմնքն են կազմում հեղինակի մեկնաբանություններով և պարզաբանումներով գաղտնի «Ձիան գրքից» թարգմանված ստանսերը[4][Մ 5]: Նաև գրքում մանրամասն քննության է ենթարկվում աշխարհի հզորագույն կրոնների և դիցաբանությունների կողմից կիրառվող հիմնարար սիմվոլիկան։ Առաջին հատորում խոսքը Տիեզերքի կազմավորման մասին է։ Երկրորդ հատորը նվիրված է մարդու ծագումնաբանությանը և էվոլյուցիային[Մ 6]:

Գաղտնի դոկտրին
անգլ.՝ The Secret Doctrine
ԵնթավերնագիրThe Synthesis of Science, Religion, and Philosophy
ՀեղինակԵլենա Բլավատսկայա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնոնֆիքշն և կրոնական գիրք
ԹեմաԹեոսոֆիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1884
Հրատարակման տարեթիվ1888
 The Secret Doctrine Վիքիպահեստում

Մեկնաբանություններ խմբագրել

  1. «279 editions published between 1888 and 2014 in 10 languages and held by 1,612 WorldCat member libraries worldwide». // WorldCat identities.
  2. Բլավատսկայայի մասին «Հինդուիզմի հանրագիտարանում» հոդվածի հեղինակները հավաստում են, որ նրա գլխավոր ստեղծագործությունը և «Արևմուտքում հրատարակված կարևորագույն օկուլտական ստեղծագործություններից մեկն է»:[1]
  3. Դոկտոր Կալնիտսկին գրում էր, որ 20-րդ դարում Արևմուտքում կար գիտության հանրաճանաչ երեք ճյուղ՝ գիտություն, կրոն և փիլիսոփայություն։ Չնայած դրան տարբերությանը, ենթադրվում էր, որ այդ երեքը իրականության մասին հիմնարար պատկերացում տվող ամենավստահելի և ամենահեղինակավոր գիտություններն են։ Բլավատսկայան էլ կարծում էր, որ, չնայած այդ բոլոր երեք կատեգորիաները ունեն ինչպես էկզոթերիկ, այդպես էլ էզոթերիկ կողմ, արևմտյան հասարակության գերակշռող աշխարհայացքը ամբողջությամբ էկզոթերիկ էր այն ժամանակ, երբ, ըստ Բլավատսկայայի, էզոթերիկ կողմնորողումը ավելի խելամիտ է և դրա համար էլ հասարակության խրախուսանքին արժանի։ Երևի, ինտուիտիվ սահմանելով այդ երեք աղբյուրների կարևորությունը, Բլավատսկայան ընտրել է իր «Գաղտնի դոկտրինի» ենթավերնագիրը՝ «Գիտության, կրոնի և փիլիսոփայության սինթեզ»։ Տես՝ [2]
  4. "Ելենա Բլավատսկայան ստեղծում էր «Գաղտնի դոկտրինը» երեք օրվա ընթացքում":[3]
  5. Կրոնագետ Արիյել Սանաթը «Ձիան գրքից» ստանսերի վերաբերյալ գրում էր, որ «ամբողջ թեոսոֆիկ ուսմունքի գլխավոր աղյուրին կարելի էր տալ ժամանակակից լսարանից համար ավելի նշանակալի անվանում։ "Ձեն ստանսեր". "Ձիան", ըստ Բլավատսկայայի, այժմ համարյա բոլոր լեզուներում օգտաոգրծվող ճապոնական "ձեն" բառի հոմանիշն է»:[5]
  6. «„Գաղտնի դոկտրինում“ են շարադրված տիեզերածնության և մարդարարության գաղափարները՝ կեցության անվերջությունը և „պարբերականությունը“, նրա «ծրագրերի» հիերարխիկությունը, մարդկային „ռասաների“ հերթափոխումը»:[6]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտնի դոկտրին» հոդվածին։