Գակու Սիբասակի (ճապ.՝ 柴崎 岳, մայիսի 28, 1992 թ., Նոխեձի, Աոմորի, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, իսպանական «Խետաֆե» ֆուտբոլային ակումբի և Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Գակու Սիբասակի
ճապ.՝ 柴崎岳
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ 1992, մայիսի 28
Ծննդավայր Նոխեձի, Աոմորի, Ճապոնիա
Հասակ 175 սմ
Քաշ 64 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Խետաֆե
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2017

2017

2017-մինչ հիմա

Ճապոնիա Կասիմա Անտլերս

Իսպանիա Տեներիֆե

Իսպանիա Խետաֆե

174 (17)

16 (2)

22 (1)
Ազգային հավաքական
2009 2014-մինչ հիմա

Ճապոնիա Ճապոնիա (մինչև 17 տ.)

Ճապոնիա Ճապոնիա

3 (0)

16 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Սիբասակին ֆուտբոլիստի կարիերան սկսել է ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբում։ 2016 թ․ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Սիբասակին կարողանում է 2 գոլ խփել Ռեալի դարպասը, որը սակայն չի օգնում իր թիմին հաղթելու այդ խաղում (2:4)։

2017 թ․ հունվարի 31֊ին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով Սիբասակին պայմանագիր է ստորագրում Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տեներիֆե» ակումբի հետ։ Պայմանագիրը կնքվել էր կես տարվա համար և հնարավորություն կար այն երկարաձգելու այն դեպքում, եթե Տեներիֆեն իրավունք ստանար հանդես գալու Լա Լիգայում[1]։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

2014 թ․ Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում անցկացնելով 4 հանդիպում կարողացել է դառմալ 1 գոլի հեղինակ։

Վիճակագրությունը ազգային հավաքականում խմբագրել

Ճապոնիայի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2014 4 1
2015 9 2
2017 1 0
2018 2 0
Ընդամենը 16 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Garcia, Adriana. (2017 թ․ փետրվարի 14). «Japan midfielder Gaku Shibasaki to be evaluated over anxiety fears» (անգլերեն). ESPN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գակու Սիբասակի» հոդվածին։