Գալերի ներխուժումը Բալկանյան թերակղզի

Գալերի ներխուժումը Բալկանյան թերակղզի, կելտական ժողովուրդ հանդիսացող գալերի կողմից նախաձեռնված ռազմական արշավանքներ, որոնք սկսվել են մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին և ավարտվել մ․թ․ա․ 3-րդ դարի սկզբին։ Ներխուժման մասին նկարագրվում է հին հունական մի շարք հեղինակների աշխատություններում։ Գիտականորեն ապացուցված է հնագետների կողմից, որ այդ ժամանակաշրջանում Բալկանյան թերակղզին հյուսիսից ենթարկվել է կելտական ցեղերի ներխուժմանը։

Գալերի ներխուժումը Բալկանյան թերակղզի
Թվականմ․թ․ա․ 4-րդ դարի վերջ - մ․թ․ա․ 3-րդ դարի սկիզբ
ՎայրԲալկանյան թերակղզի
ԱրդյունքԳալլերը դուրս մղվեցին Հունաստանից և Թրակիայից
Հակառակորդներ
ԳալլերՀին Հունաստան
Հրամանատարներ
Բրեննուսանհայտ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Պատմություն խմբագրել

Մ․թ․ա․ 4-րդ դարում կելտական ժողովուրդները, մասնավորապես՝ գալերը, սկսեցին շարժվել դեպի հարավ-արևելք՝ Բալկանյան թերակղզի։ Մ․թ․ա․ 3-րդ դարի սկզբին (հստակ թվական հայտնի չէ) գալերը ներթափանցեցին Իլլիրիա, Մակեդոնիա և Թրակիա։

Հաստատվելով Արևմտյան Թրակիայում՝ գալերը ուղղություն բռնեցին դեպի արևելք՝ Անատոլիա։ Ամրանալով Անատոլիական սարահարթում (ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքում)` գալերը հիմնադրեցին Գալատիան։ Գալերի առաջխաղացման պատճառը պատերազմներից հյուծված և կազմալուծված հունական բանակն էր։ Մ․թ․ա․ 279 թվականին գալերը վերստին շրջվեցին դեպի արևմուտք՝ արշավելով Հունաստան։ Հունաստանում նրանք հասան մինչև Պելոպոնեսի թերակղզի։

Անցնելով Թերմոպիլեի նեղ կիրճը՝ գալ զինվորները կողոպտեցին լույսի աստված Ապոլլոնի տաճարը, որը գտնվում էր Դելֆիում[1]։ Սակայն գալերի հաջողությունները Հունաստանում երկար չտևեց։ Շուտով վնասվածքների պատճառով մահացավ գալերի առաջնորդ Բրեննուսը, իսկ գալական բանակը ջախջախիչ պարտություն կրեց նոր վերազինված հունական բանակի կողմից։ արդյունքում՝ գալերի հունական և արևելյան արշավանքներն ավարտվեցին։

Պատմիչները նկարագրել են, թե ինչ բռնությունների են ենթարկվել գալերը հույների մոտ գերության դատապարտվելուց հետո։ Գալերի պարտության մասին հետագա սերունդներին հայտնելու համար հույն քանդակագործները սկսեցին քանդակել պարտություն կրած գալերին։ Այդ քանդակներից ամենանշանավորը «Մեռնող գալը»-ն է։

Գալերը ևս մեկ ռազմական արշավանք են կազմակերպել Հունաստան Պերգամոն թագավորի կառավարման օրոք։ Նախորդի պես այս արշավանքը ևս պսակվեց անհաջողությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել