Գալեր, գաղղք, կելտական խմբին պատկանող ցեղեր, ովքեր ապրում էին Գալիայում (ժամանակակից Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայի մի մասում, Գերմանիայում և Հյուսիսային Իտալիայում) մ.թ.ա. 5-րդ դարի սկզբից մինչ հռոմեական ժամանակաշրջանը։ Խոսում էին գալերեն լեզվով, որը պատկանում էր կելտական լեզուների խմբին։ Ֆրանսիացի պատմաբաններից շատերը գալերին համարում են ժամանակակից ֆրանսիացիների նախնիներ։

Գալիացի ռազմիկի հելլենիստական քանդակի հռոմեական պատճենը (Վենետիկի ազգային հնագիտական թանգարան)

Մ.թ.ա. 1-ին հազարամյակում գալական մշակույթը զարգացել է որպես կելտական մշակույթի մի մաս։ Գալերն իրենց հզորության գագաթնակետին հասել են մ.թ.ա. 3-րդ դարում։

Տես նաև խմբագրել