Գալաց (ռումիներեն՝ Galaţi), (հունարեն Գալազիոն (հուն․՝ Γαλαζιον) «երկնագույն» բառից, ինչպես այն անվանել են Բյուզանդիայում), քաղաք և նավահանգիստ Ռումինիայի արևելքում, Դանուբի գետաբերանին, Գալացի ժուդեցի վարչական կենտրոնը[1][2]։ 2005 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 331,4 հազար, 2011 թվականի տվյալներով՝ 249,432 հազար[3]։ Քաղաքը հայտնի է 18-րդ դարից։ Այստեղ են գտնվում երկրի ամենամեծ մետաղագործական գործարանը, զարգացած են նավաշինությունը, նավային սարքավորումների արտադրությունը, քիմիական, տեքստիլ, կահույքի արդյունաբերությունը։

Քաղաք
Գալաց
ռումիներեն՝ Galaţi
Զինանշան



ԵրկիրՌումինիա Ռումինիա
ԺուդեցԳալաց
Հիմնադրված է1445 թ.
Առաջին հիշատակում1445
Մակերես241,5 կմ²
ԲԾՄմոտ 50 մ
Բնակչություն249 432 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ02 36
Փոստային ինդեքս800xxx
Փոստային դասիչ800001–800702
Պաշտոնական կայքprimaria.galati.ro
Գալաց (Ռումինիա)##
Գալաց (Ռումինիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է Ռումինիայի արևելքում, կոորդինատներն են՝ 45°27'հս.լ. և 28°02'ավ. ե.[4]։ Տեղակայված է Դանուբ գետի ձախ ափին՝ Սիրետ (արևմուտքում) և Պրուտ (արևելքում) գետերի սահմանագծին. զբաղեցնում է 246,4 կմ² տարածք։ Գտնվում է Սև ծովից 80 կմ հեռավորության վրա[4]։

Պատմություն խմբագրել

Գալացի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1445 թվականին։

 
Գալաց քաղաքի համայնապատկեր

1769 թվականի նոյեմբերին Գալաց քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճակատամարտ՝ ռուսական բանակի և թուրքերի միջև։ 1789-1791 թվականներին Գալացը գրավված է եղել ռուսական բանակի կողմից[5][6]։

1821 թվականի փետրվարի 21-ին Գալացում ռուս նախկին մայոր Վասիլիս Կարավիասի ղեկավարությամբ, 150 հույներ իրականացրին իրենց առաջին մարտը թուրքերի դեմ։ Քաղաքի հերոսկան պաշտպանությունից հետո Աֆանասիոս Կարպենիսիոտիսի գլխավորությամբ հույներին հաջողվեց ճեղքել թուրքերի շրջափակման օղակը։ Բայց թուրքերը սպանեցին բնակչությանը և այրեցին քաղաքը[6]։

19-րդ դարի սկզբին Գալացը դարձավ Հունաստանի՝ թուրքերի դեմ մղվող ազատագրական պատերազմի (1821-1829) թատերաբեմ[6]։

Հույների ներկայությունը Գալացում, հատկապես նավագնացության մեջ, նշանակալի է եղել նաև 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ մասնակցությունը զգալի չափով կապված էր Գալացի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունենալու հետ, որը չեղարկվել է միայն 1883 թվականին[7]։

 
«Սուրբ Նիկոլասի» ուղղափառ եկեղեցին Գալացում

1859 թվականին Գալացը վատ համբավ ձեռք բերեց այստեղ տեղի ունեցած հրեական ջարդերի պատճառով։ Հրեաներին սպանության մեջ կեղծ մեղադրանքից հետո, այդ երևակայական հանցագործության 15 գլխավոր մեղավորները ձերբակալվեցին, սինագոգը, բոլոր հրեական տները ավերվեցին և որոշ հրեաներ սպանվեցին։ Միայն երրորդ օրը, օտարերկրյա հյուպատեսների (հատկապես ֆրանսիացի) միջամտության շնորհիվ ջարդերը կանգնեցվեցին։

1867 թվականին հրեաներին վտարելու ժամանակ նրանցից մի քանիսը ջրահեղձ եղան ռումինական սահմանային պահակախմբի մեղքով, երբ հրեաները Գալացից տեղափոխվում էին Թուրքիա։ Ռումինիայի կառավարությունը, զգուշանալով հրեական հասարակության զայրույթից, պաշտոնական հոդված հրատարակեց, որում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը գցում էր թուրքերի վրա, ովքեր չէին ցանկանում հրեաներին ափ թողնել։ Բայց Յասիում գտնվող եվրոպացի հյուպատոսները, 1867 թվականի հուլիսի 15-ին կոլեկտիվ նամակով «իրենց պարտքը համարեցին բողոքել բարբարոսական այդ ակտի դեմ, որի պատասխանատվությունը Գալացի պրեֆեկտի և բարձրագույն ղեկավարության ուսերին է»։ Առաջացած հասարակական արձագանքի ֆոնին Բրատիանոյի իշխանությունը հարկադրված էր հրաժարական տալ, այն բանից հետո երբ անգլիական պառլամենտում սկսեցին պահանջել հրեաների հալածնքների դեմ վճռական քայլեր ձեռնարկել[8]։

Քաղաքի՝ Հունաստանի հետ ունեցած այսպիսի նշանակալի պատմական կապով պայմանավորված, Հունաստանի մայրաքաղաք Աթենքի շրջաններից մեկը կոչվել է Գալաց։

Կլիմա խմբագրել

Գալացը խոնավ ցամաքային կլիմա ունի (ըստ Կյոպենի դասակարգման)՝ արտահայտված 4 եղանակներով։ Աչքի է ընկնում օդի ջերմաստիճանի սեզոնային մեծ տատանումներով, շոգ (կամ տաք) ամառներով (35 °C (95 °F)) և ցուրտ ձմեռներով (−10 °C (14 °F))։ Ամսական տեղումների միջին քանակը 28-68.6 մմ է։

Գալաց, Ռումինիա (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.3
(63.1)
22.4
(72.3)
27.8
(82)
31.8
(89.2)
36.2
(97.2)
37.8
(100)
40.5
(104.9)
40.4
(104.7)
35.7
(96.3)
33.5
(92.3)
25.6
(78.1)
20.0
(68)
40.5
(104.9)
Միջին բարձր °C (°F) 1.1
(34)
3.0
(37.4)
8.9
(48)
16.6
(61.9)
22.3
(72.1)
25.9
(78.6)
27.9
(82.2)
27.5
(81.5)
23.5
(74.3)
16.9
(62.4)
9.4
(48.9)
3.4
(38.1)
15.5
(59.9)
Միջին օրական °C (°F) −2.5
(27.5)
−0.6
(30.9)
4.0
(39.2)
10.8
(51.4)
16.6
(61.9)
20.2
(68.4)
22.0
(71.6)
21.4
(70.5)
17.2
(63)
11.1
(52)
5.3
(41.5)
0.2
(32.4)
10.5
(50.9)
Միջին ցածր °C (°F) −5.3
(22.5)
−3.5
(25.7)
0.2
(32.4)
6.0
(42.8)
11.2
(52.2)
14.6
(58.3)
16.2
(61.2)
15.8
(60.4)
12.0
(53.6)
6.6
(43.9)
2.1
(35.8)
−2.4
(27.7)
6.1
(43)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.5
(−15.7)
−28.6
(−19.5)
−17.2
(1)
−5.2
(22.6)
−0.1
(31.8)
3.8
(38.8)
7.3
(45.1)
6.2
(43.2)
−1.5
(29.3)
−6.8
(19.8)
−17.4
(0.7)
−20.7
(−5.3)
−28.6
(−19.5)
Տեղումներ մմ (դյույմ) 29
(1.14)
32
(1.26)
27
(1.06)
38
(1.5)
51
(2.01)
68
(2.68)
46
(1.81)
46
(1.81)
42
(1.65)
27
(1.06)
36
(1.42)
35
(1.38)
477
(18.78)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 9.0
(3.54)
7.9
(3.11)
6.4
(2.52)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
10.4
(4.09)
7.0
(2.76)
40.7
(16.02)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5 6 5 6 7 8 6 5 4 4 5 5 66
% խոնավություն 87 85 81 75 73 73 72 72 74 79 87 89 79
Միջին ամսական արևային ժամ 77.0 87.2 142.0 193.7 255.0 286.9 306.3 296.9 233.7 187.1 86.0 64.7 2216,5
Աղբյուր #1: NOAA[9], Deutscher Wetterdienst (humidity, 1973–1992)[10]
Աղբյուր #2: Romanian National Statistic Institute (extremes 1901–2000)[11]

Տնտեսություն խմբագրել

 
Գալացի մետաղագործական գործարան

Քաղաքում է տեղակայված երկրի ամենամեծ մետաղագործական գործարանը (ռումիներեն՝ Mittal Steel)։ Մինչև 2001 թվականը գործարանը պետության սեփականությունն է եղել։ Քաղաքում է գտնվում նաև ամենամեծ նավաշինարանը։ Դրան նպաստում է քաղաքի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը. սևծովյան ափին մոտ լինելը։

Գալացում է տեղակայված նաև երկրի՝ Մոլդովայի հետ սահմանակետը։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Port Galați website. Վերցված է 2012-07-08
  2. Union of Romanian Inland Ports website. Վերցված է 2012-07-08
  3. «Population at 20 October 2011» (Romanian). INSSE. 2013 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «The coat of arms of Galati:». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Галац». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 6,2 Галац // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб, 1911—1915.
  7. Paul Păltânea, Istoria orașului Galați, Editura Porto-Franco, Galați, 1995
  8. «Галац». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. «Galați Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  10. «Klimatafel von Galatz (Galati) / Donau, Moldau (Bessarabien) / Rumänien» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «AIR TEMPERATURE (monthly and yearly absolute maximum and absolute minimum)» (PDF). Romanian Statistical Yearbook: Geography, Meteorology, and Environment. Romanian National Statistic Institute. 2007. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 653