Գազոն

խոտածածկ տարածք, որը կիրառվում է լանդշաֆտային ճարտարապետության մեջ

Գազոն, մարգասեզ կամ սիզամարգ (ֆր.՝ gazon - ճիմ, խոտ), հողատարածք, որը ծածկված է արհեստականորեն ստեղծված խոտածածկույթով[1], խոտածածկույթ, որը ստեղծված է հատուկ ընտրված սերմերը ցանելով, հաճախ ֆոն է ծառայում դեկորատիվ տնկարկների և այգիների կառուցապատման ձևավորման համար, նաև կարող է լինել լանդշաֆտային կոմպոզիցիայի ինքնուրույն տարր (ГОСТ 28329-89)[2]։ Հյուսիսային լայնություններում գազոնի ստեղծման համար հիմնականում ցանվում է մարգագետնային դաշտավլուկ։

Գազոն
Ութհարկանի շինութուն, ձևավորում գազոնով
Օրեստադ, Կոպենհագեն
Կազմված էgroundcover?
Մասն էԲակ, Earth's surface? և փողոց

Գազոնների դասակարգում խմբագրել

Գազոնները բաժանվում են երկու խմբի՝ դեկորատիվ գազոններ և հատուկ նշանակության գազոններ։

Ռուսալեզու աղբյուրներում առանձնացվում են գազոնների հետևյալ տեսակները․

  • մարգագետնային գազոն կամ բարելավված բնական խոտածածկույթ, որը խնամվում է մարգագետնային խոտհարքների ռեժիմով[3], որը հնձում են տարվա մեջ մեկ անգամից ոչ ավելի՝ պահպանելով գազոնի 30-50 % -ը
  • պարտերային գազոն, որը ստեղծվում է առավել ակնառու մակերևույթները կանաչապատելու համար, որը միագույն է, թանձր և բարձր խոտածածկույթով[4], օգտագործվում է լանդշաֆտային ճարտարապետության մեջ[5]
  • մավրիտանական գազոն, որը աճեցվում է հատիկային ցանքով և ծաղկող բույսերով
  • տարբեր խոտերով գազոն, որը թույլատրվում է աճեցնել ճանապարհների շրջադարձերի և խաչմերուկների կողքին, որի բարձրությունը չպետք է գերազանցի 60-80 սմ[6]
  • մարզական գազոն, որին բնորոշ է ճիմապատ էլաստիկ խիտ ծածկույթը, որը աճեցվում է տրորվելուց չվնասվող հացահատիկային բույսերի սերմերից։

Պատմություն խմբագրել

 
Խոտածածկի դաշտի վրա պեստիցիդների տարածումը ուղղաթիռով

Կարճ կտրված խոտածածկույթով գազոնները 18-րդ դարում Եվրոպայում եղել են շքեղության խորհրդանիշ, իսկ 1800-ական թվականներից նման ժողովրդականություն են ձեռք բերել նաև Ամերիկայում։ Խոտի սերմերը ցանում էին կալվածքների շուրջ եղած ազատ տարածքներում, որտեղ պլանավորվում էր ենթակառուցվածքների կամ կցակառույց շինությունների ընդարձակում՝ անմշակ պահուստային հողերի փոշուց, միջատներից կամ բույսերի ծաղկափոշուց պաշտպանվելու նպատակով։

Հարուստ հողատերերն այդպիսի գազոններով ցուցադրում էին շենքերի ընդարձակման հնարավորությունը, ինչպես նաև այն, որ նրանք կարող են իրենց թույլ տալ վարձու աշխատողներ ունենալ այդ հողատարածքները խնամելու համար, որն օգտագործվում էր ոչ լուրջ նպատակներով, օրինակ՝ խաղերի, տոնախմբությունների կամ մարզական հրապարակների տեղակայման համար[7]։

Քսաներորդ դարի կեսերին լայն թափով տարածվել են գազոն հնձող մեքենաները և պեստիցիդները, որի շնորհիվ գազոններով զարդարված սեփական տները դարձել են միջին եկամուտ ունեցող մարդկանց հաջողության խորհրդանիշ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ներկայումս Ամերիայի Միացյալ Նահանգներում պարտերային գազոնները համարվում են քաղաքային և մերձքաղաքային լանդշաֆտային ճարտարապետության ընդունված բաղկացուցիչ մաս՝ չնայած դրանց պահպանման հետ կապված ծախսերը և բնապահպանական խնդիրները[7]։

Գազոններին սպառնացող վտանգներ խմբագրել

  • Անհրաժեշտ խնամքի բացակայության պատճառով (ժամանակին հնձել, աերացիա, մուլչացում, ոռոգում և պարարտանյութեր) գազոնն արագորեն կորցնում է պիտանելիությունը։
  • Գազոնի վրա կենդանիների կենսագործունեության արդյունքները վնասում են գազոնների խոտածածկույթը՝ առաջացնելով քիմիական այրվածք, ինչի հետևանքով էլ գազոնները նոսրանում են։
  • Շատ հաճախ շինարարական թափթփված և կիսատ աշխատանքները, ինչպիսիք կարող են լինել գազոնները շրջապատող եզրաքարերի բացակայությունը, գազոնների շուրջ եղած ասֆալտը գազոնից ցածր լինելը, հետիոտների համար նախատեսված անցումների ոչ մտածված ստեղծումը, այս ամենը վնասում են գազոններին՝ առաջացնելով հողերի անհարկի լվացում, մարդկանց կողմից գազոնների տրորում։

Գազոն աճեցնելու տարբերակներ խմբագրել

Գազոն աճեցնելու մի քանի եղանակներ կան․

  • բազմամյա բույսերի սերմեր ցանելով, այդ թվում նաև՝ հիդրոցանքի եղանակով, որը կատարվում է գազոնային խոտի սերմերը ջրային շիթի միջոցով տարածելով, ընդ որում շիթը պարունակում է նաև սնձան նյութ (սպիտակուցային նյութ), հիդրոգել[8], գունավոր պիգմենտ, սկզբնական պարարտանյութեր կամ օրգանական քիմիկատներ[9]։
  • արդեն պատրաստի գլանաձև գազոնի հարդարում
  • սերմերով և արմատներով պատրաստի հողը գազոնի համար նախատեսված հողի վրա տեղափոխելով։

Գազոնի թերությունները բնական բուսածածկույթի համեմատ խմբագրել

  • Գազոնները նվազեցնում են ցանված տարածքների բնական կենսաբազմազանությունը, հատկապես, քաղաքամերձ շրջանների մեծ մակերևույթների կանաչապատման դեպքում։ Տեղական մշակաբույսերի տեսակները փոխարինվում են երբեմն այլ մարզերից բերված բույսերի տեսակներով, ինչն իր հերթին վտանգ է տեղի կենդանական աշխարհի համար[7]։ Խոտի կենսաբազմազանությանը հասցված վնասներից բացի, վնասվում են նաև ծառերը․ բնապահպանների կարծիքով՝ գազոնների հատման հետ տերևների հավաքման աշխատանքները կարող է կործանարար լինել ծառերի համար[10]։
  • Գազոնը ոռոգելու համար պահանջվում է մեծ քանակությամբ ջուր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մակերեսով գազոնների և արհեստական մակերևույթների (ասֆալտ, եզրաքարեր) զուգակցումը խոչընդոտում է ջրի շրջապտույտը և հանգեցնում է գրունտային ջրերի մակարդակի նվազման[7]։
  • Հերբիցիդները, որոնք օգտագործվում են բնական խոտաբույսերի ոչնչացման նպատակով, կարող են վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և դրանց հետ անմիջական շփում ունեցող մարդկանց առողջության վրա։ 1987 թվականին Ամերիակայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ պեստիցիդներով մշտապես մշակվող գազոնների մոտակայքում բնակվող երեխաների շրջանում 6,5 անգամ ավելի բարձր է սպիտակարյունությամբ հիվանդանալու ռիսկը[7]։
  • Պարարտանյութերը և պեստիցիդները կարող են նաև՝ ապականել ընդերքային և վերգետնյա ջրերը[7]։
  • Ի տարբերություն բնական խոտածածկույթի բազմազանության, անգլիական և պարտերային գազոնն ավելի քիչ թթվածին է արտադրում և ավելի քիչ ածխաթթու գազ է կլանում։ Իսկ երաշտի կամ ոչ ճիշտ խնամքի հետևանքով չորանալու դեպքում այդպիսի կանաչապատումն ամենևին էլ օգուտ չի բերում[11]։
  • Լրացուցիչ ծախսեր են պահանջվում գազոնների ձևավորման, ոռոգման և պարարտացման համար[7]։
  • Գազոնները հնձող մեքենաների շարժիչների այրումից աղտոտվում է օդը[7]։
  • Գազոնային խոտերը, իսկապես, խստապահանջ են արևի լույսի և ջրի նկատմամբ, այդ իսկ պատճառով վատ են հարմարվում ստվերային հողամասերում և երաշտային կլիմայի պայմաններում[7]։
  • Խոտերի մշտկան հունձքը ծառերի արմատների թուլացման պատճառներից մեկն է, և ուժեղ քամիներից ծառերը կարող են ընկնել[12]։
  • Պարտերային գազոններն ունեն կասկածելի գեղագիտական նշանակություն, նրանք միանման են, չեն ծաղկում և թիթեռներին չեն հրապուրում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БЭС. Новый энциклопедический словарь. М.: Научное издательство «Большая Российская энциклопедия». 2008, С. 227
  2. Толковый словарь жилищно-коммунального хозяйства Արխիվացված 2016-03-22 Wayback Machine / Под общей редакцией К. Г. Цицина. — Москва: Государственная корпорация — Фонд содействия реформированию жилищно-коммунального хозяйства. 2012. — С. 62
  3. «Законы :: ГОСТ 28329-89 Озеленение городов. Термины и определенияПостановление Госстандарта СССР от 10.1.1989 N 3336ГОСТ от 1989-11-10 N 28329-89 - RuFox». www.law.rufox.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  4. жизнь, Редакция журнала Наука и. «Стриженый? Бритый...». www.nkj.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Законы :: ГОСТ 28329-89 Озеленение городов. Термины и определенияПостановление Госстандарта СССР от 10.11.1989 N 3336 ГОСТ от 1989-11-10 N 28329-89 — RuFox
  6. Стриженый? Бритый… | Наука и жизнь
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Rebecca Pineo. Susan Barton. Turf Grass Madness: Reasons to Reduce the Lawn in Your Landscape//University of Delaware Bulletin #130» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Гидрогель для растений - все что нужно знать». www.promgidroponica.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  9. Keating, Janis (March–April 2011). «Hydroseeding Moves Up». Erosion Control. Forester Media. 18 (2): 18–29.
  10. Исчезающие дождевые черви как индикатор благополучия города
  11. Is Lawn a Carbon Sink?
  12. «Места лишения природы». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գազոն հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազոն» հոդվածին։