Գազարով տորթ, տորթ, որը պարունակում է գազար` խառնված խմորի հետ։ Գազարը փափկում է պատրաստման ժամանակ, իսկ տորթը, բնականաբար, ունի փափուկ, խիտ տեսք։ Գազարը լավացնում է համը, արտաքին տեսքը։

Գազարով տորթ`զարդարված գազարով

Խմոր և բաղադրամասեր խմբագրել

 
շոկոլադեպատ գազարով տորթ

Գազարով տորթը իր պատրաստման (թաց բաղադրամասեր՝ ձուն և շաքարը, առանձին խառնվում են և հետո խառնվում չորերի հետ) եղանակով և վերջնական համախառն զանգվածով (որը հիմնականում լինում է ավելի խիտ, քան սովորական տորթերը) հիշեցնում է այսպես կոչված «արագ հաց»։

Գազարի տորթի պատրաստման շատ եղանակներ իրենց մեջ պարունակում են լրացուցի բաղադրամասեր, ինչպիսին են ընկույզը, չամիչը, արքայախնձորը և կոկոսը։ Որպես օրենք, գազարի տորթի օշարակը պատրաստվում է սերուցքային պանրից (շաքարի փոշի, սերուցքային կարագ, դիգի-դիգի)։

Արտաքին տեսք խմբագրել

Գազարի տորթը կարելի է ուտել հենց այդպես, սակայն սովորաբար այն պատված է լինում ընկույզից և սերուցքային պանրից պատրաստված օշարակով։ Այն հաճախ պատված է օշարակով, կամ մարցիպանով, որն ունի գազարի տեսք։ Գազարի տորթերը կարող են ունենալ տարբեր ձևեր և կարող են վաճառվել մթերային խանութներում փաթեթավորված, կամ թարմ վիճակով թխվածքների արտադրամասից։ Երբեմն գազարի տորթը պատրաստում են շերտավոր խմորով։

Պատմություն խմբագրել

Դեռ միջնադարում գազարը օգտագործվել է քաղցր թխվածքենր պատրաստելու համար, քանի որ քաղցրացուցիչները թանկ էին, իսկ գազարը մնացած բանջարեղեններից, ինչպես նաև բազուկից ավելի շատ շաքար է պարունակում։ Այսպիսով գազարը ավելի հասանելի էր և հաճախ էր օգտագործվում քաղցր աղանդեր պատրաստելու համար։ Գազարի տորթի առաջացման պատմությունը վիճելի է։ Ամենայն հավանականությամբ առաջին անգամ պատրաստվել է Պիկաշոների ընտանքում, որն ուներ իտալական ծագում։ Գազարով տորիթի հանրաճանաչությունը մեծացավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ Անգլիայում, ապրանքների վրա եղած քարտերի պատճառով։

Գրականություն խմբագրել

  • Brown, Alton (2002) I’m Just Here for More Food: Food × Mixing + Heat = Baking. New York, N.Y.։ Stewart, Tabori & Chang ISBN 1-58479-341-4
  • Davidson, Alan (2006) Oxford Companion to Food 2nd ed; illustrations by Soun Vannithone. London։ Oxford University Press. ISBN 0-19-280681-5

Արտաքին հղումներ խմբագրել