Գագիկ Սիրավյան

հայ նկարիչ

Գագիկ Հենրիկի Սիրավյան (հոկտեմբերի 16, 1970(1970-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Գագիկ Սիրավյան
Ի ծնեԳագիկ Հենրիկի Սիրավյան
Ծնվել է1970, հոկտեմբերի 16
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՀենրիկ Սիրավյան
Գագիկ Սիրավյան Վիքիքաղվածքում

Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին է, նկարիչներ Դավիթ և Նունե Սիրավյանների եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1989 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1995 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարի բաժինը։ 2013 թվականին ուսուցողական այցով գտնվել և ստեղծագործել է Բուդապեշտի (Հունգարիա) Ամադեուս հիմնադրամում։

1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։

Գագիկ Սիրավյանի աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հայաստանի մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ խմբագրել

Աշխատելով տարբեր նյութերով, այդ թվում՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ և յուղաներկ՝ Գագիկ Սիրավյանն իր արվեստով բացահայտում է մարդկային զգացմունքներն ու հույզերը։

  • Մարդիկ, 1999 թվական, ջրաներկ, 21x30
  • Իմ ձուկը, 2002 թվական, թուղթ գուաշ, 29x41
  • Նրանք մեր զգացմունքներն են տանում, 2002 թվական, գուաշ, 30x45
  • Երազներս հեքիաթ դարձած, 2002 թվական, գուաշ, 42x41 սմ
  • Սառած հիշողություն, 2002 թվական, գուաշ, 35x42
  • Սեր և կորուստներ, 2003 թվական, կտավ, յուղաներկ, 50x70 սմ
  • Սառած հիշողությունը զարթնում է, 2003 թվական, գուաշ, 34x59
  • Մեղավոր կինը, 2003 թվական, գուաշ, 15x23, 5
  • Մեղավոր կինը, 2003 թվական, կտավ, յուղաներկ, 50x70
  • Հեքիաթային ծառը, 2003 թվական, ջրաներկ, 36x48 սմ
  • Երազներիս միջի հիշողությունը, 2004 թվական, կտավ, յուղաներկ, 56x75 սմ
  • Հիշողությանս կրակները, 2004 թվական, կտավ, յուղաներկ, 60x80
  • Զույգերն ու նրանց թաքուն զքացմունքներն ու կրքերը, 2004 թ., գուաշ, 41x41 սմ
  • Զգացմունքների ծառը, 2005 թվական, գուաշ, 40x41 սմ
  • Ծառ մարդիկ, 2010 թվական, թուղթ, գուաշ, 41x70 սմ
  • Ծառ մարդիկ, 2011 թվական, կտավ, ակրիլ, 45x80 սմ
  • Համր վշտի արձագանքը, 2012 թվական, ակրիլ, 33x33
  • Ծառ մարդիկ, 2013 թվական, կտավ, յուղաներկ, 45x80 սմ
  • Խորհրդավոր ծառը, «Իմ ծառերը» շարքից, 2013 թվական, կտավ, ակրիլ, 40x50 սմ
  • Խորհրդավոր ծառը, 2013 թվական, կտավ, ակրիլ, 40x50 սմ
  • Շորժայի իմ ծառը, 2014 թվական, կտավ, յուղաներկ, 60x70
  • Իմաստուն ծառը, 2014 թվական, ակրիլ, 14.5x 22.5 սմ

Ցուցահանդեսներ խմբագրել

1994 թվականից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 2003 թվական, Հանրապետական երիտասարդական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2003 թվական, Առաջին Անդրկովկասյան արվեստի փառատոն, Բաթում, Վրաստան
  • 2003 թվական, Առաջին երիտասարդական սիմպոզիում, Դիլիջան, Կոմպոզիտորների տուն
  • 2004 թվական, Երիտասարդ նկարիչների ցուցահանդես-վաճառք, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, Երևան
  • 2004 թվական, Երիտասարդ նկարիչների կայքի շնորհանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2004 թվական, «Ջազի գույները» խորագրով ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2005 թվական, Երիտասարդ նկարիչների ցուցահանդես, ՀՀ Ազգային ժողով
  • 2007 թվական, Հանրապետական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թվական, Հայաստանի Նկարիչների միության Շորժա ստեղծագործական տան 35-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2012 թվական, Հանրապետական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թվական, «Այրվող հիշողություն», «Վկայություն»՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, Հայաստանի ազգային պատկերասրահ[9]

Գրքերի նկարազարդումներ խմբագրել

Մեջբերումներ Գագիկ Սիրավյանից խմբագրել

Իմ ծառերը մարդիկ են։
Ծառի մեջ ես տեսնում եմ «իմ մարդուն»։
Ծառերի հավերժական կերպարը հիացնում ու կախարդում է ինձ։
Նրանց մեջ այնքա՜ն ուժ, ուրախություն ու տխրություն, այնքա՜ն սեր ու հավատ կա։
Ինչպես մարդը՝ նրանք կարող են ճկվել, գալարվել ցավից, լաց լինել վշտից, կարող են ժպտալ և լուսավորվել, թևավորվել ուրախությունից՝ շարժման միջոցով արտահայտելով իրենց զգացումների, տրամադրության փոփոխություններն ու ելևէջները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գագիկ Սիրավյանի պարող ծառերը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  2. ««Սեր, կորուստներ և նրանց գույները»,». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  3. «Արժեքներ կան, որոնք նույնիսկ պարտադրաբար պետք է հրամցվեն ժողովրդին»
  4. «Գագիկ Սիրավյանը գիտի՝ ծառն ինչ է զգում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  5. Գագիկ Սիրավյանի զգացմունքային և կախարդող ծառերը
  6. «Արտո Չաքմաքչյանն ասաց՝ դու հիմքն ես նկարում»
  7. «Арт-аквариум, "Судьбоносные" деревья». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Выставка художника Гагика Сиравяна в РАУ
  9. ««Վկայություն» խորագիրը կրող ցուցահանդեսը ՀԱՊ-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել