Գագիկ Հովհաննիսյան

հայ լրագրող

Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան (ապրիլի 21, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 2015, Ստավանգեր, Նորվեգիա[1][2]), շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1970-2015), ՀՀ վաստակավոր լրագրող (2012

Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1947
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 27, 2015
(68 տարեկանում)
Մահվան վայրՍթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
Մասնագիտությունշախմատային մեկնաբան
լրագրող
ԱշխատավայրՀայաստանի շախմատի ֆեդերացիա
ԱնդամությունՀայաստանի շախմատի ֆեդերացիա

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1970 թվականից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 1972 թվականից՝ «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 1972 թվականից՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան։ 1995 թվականից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամ։ 1971 թվականից դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, եղել է դոցենտ[3]։ 2012 թվականին դարձել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Եղել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակը և վարողը[4][5]։

Եղել է 51 շախմատային գրքերի, մամուլում ավելի քան 5300 հրապարակումների և շուրջ 3200 հեռուստատեսային ելույթների հեղինակ։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառ դարձել է հյուրանոցում հնչած տագնապը
  2. Մահացել է «Շախմատ-64 հաղորդաշարի հեղինակ Գագիկ Հովհաննիսյանը»
  3. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Գագիկ Հովհաննիսյան
  4. «Գագիկ Հովհաննիսյան «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  5. «Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  6. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին