Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)

Գագիկ Կարսեցի կամ Գագիկ Աբասյան (անհայտ[1] - 1081[1]), Կարսի թագավոր 1029-1064 թվականներին։

Գագիկ Կարսեցի
Կարսի թագավոր
Գագիկ Կարսեցու քանդակը Կարսի առաքելոց եկեղեցում
Իշխանություն1029-1064
Թագադրում1029
Լրիվ անունԳագիկ Աբասյան
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝1081[1]
ՀարստությունԲագրատունի
ՆախորդԱբաս Ա
Հաջորդողթագավորությունը կործանվել է
ՏոհմԲագրատունիներ
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրԱբաս Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Եղել է Աբաս թագավորի որդին, արևմտյան գրականության մեջ հայտնի է որպես Գագիկ-Աբաս կամ Աբաս Բ։

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Կարսեցին Աբասի միակ որդին էր, Մուշեղ Բագրատունու թոռը։ Գահ է բարձրացել 1029 թվականին՝ Հովհաննես-Սմբատ արքայի օրոք։ 1065 թվականին տիրույթները հանձնել է Բյուզանդական կայսրությանը և հեռացել Փոքր Հայքի հայկական գավառներ։

Կարսում ամուսնացել է վրաց թագավոր Բագրատ Դ Բագրատիոնիի դստեր հետ, զավակների մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Փոքր Հայքում ամուսնացել է երկրորդ անգամ՝ Կիլիկյան իշխան Ռուբենի քրոջ՝ Գուրանդուխտ Ռուբինյանի հետ։ Ունեցել է մեկ դուստր՝ Մարիամ իշխանուհի։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա
 
(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
 
 
Աշոտ Ողորմած
 
(953-977)
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա Կարսեցի
 
Կարսի թագավոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ
 
(977-990)
 
Գագիկ Ա
 
(990-1020)
 
Կատրանիդե Բ
 
 
Գուրգեն
 
Լոռու թագավոր
(978-989)
 
 
Աբաս Ա Կարսեցի
 
Կարսի թագավոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի
 
Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ
 
Հովհաննես-Սմբատ
 
(1022-1041)
 
Աշոտ Քաջ
 
(1022-1040)
 
Աբաս
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա Կարսեցի
 
Կարսի թագավոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Բ
 
(1042-1045)
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ իշխանուհի

Կարսի թագավոր խմբագրել

 
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Գագիկ արքայի օրոք Կարսի թագավորությունը կարողացավ պահպանել խաղաղությունը։ Նա սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։

Գագիկը հոր և պապի նման ձգտում էր դառնալ հայոց «շահնշահ»։ 1045 թվականին՝ Անիի անկումից հետո, երբ Գագիկ Բ թագավորը (1042-1045) գտնվում էր Կոստանդնոպոլսում, հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գագիկ Կարսեցին, որը ձևականորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Սակայն նրա իշխանությունը երկար չտևեց։ Գրիգոր Մագիստրոսի վկայությամբ Գագիկ թագավորը եղել է իմաստասեր, հորինել է ոտանավորներ և հովանավորել գիտնականներին։ Նրա արքունիքում եղել է ճեմարան, որտեղ ուսուցանել են աստվածաբանություն և այլ գիտություններ։ Գագիկ Կարսեցին ազգակցական կապեր է ունեցել հայկական և վրացական թագավորող տոհմերի հետ (առաջին անգամ ամուսնացել էր վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ի քրոջ հետ)։

1050-ական թվականներին, սելջուկյան հարձակումների հետևանքով, Կարսի թագավորությունում ստեղծվել էր ծանր իրավիճակ։ Անիի անկումից 9 տարի անց՝ 1054 թվականին, սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Կարսում սելջուկները պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։

Ծամնդավի իշխան խմբագրել

Վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից` Կարսի արքան 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը Գամիրքում ստանում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա։

Ծամնդավում Գագիկ արքան իշխում է ավելի քան մեկուկես տասնամյակ՝ 1065-1081 թվականները։ Նրա իշխանությունը տարածվում էր Ծամնդավ, Լարիսա, Ամասիա Կոմանա բերդաքաղաքների ու հարյուրավոր գյուղերի վրա։ Նա ուներ սեփական զորքը և ինքնիշխան էր իր կալվածքում։

Նա զինակցել է ոչ միայն Կիլիկիայի հայ իշխանների, այլև Սեբաստիայում հաստատված Արծրունիների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Նախորդող
Աբաս Բագրատունի 984-1029
Կարսի արքա
Գագիկ-Աբաս

1029 - 1065
Հաջորդող
թագավորությունը կործանվել է
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 637