Գագիկ Աբու-Մրվան Արծրունի

Վասպուրականի գահերեց իշխան

Գագիկ Աբու-Մրվան Արծրունի (ծննդյան թվականն անհայտ-898), Վասպուրականի հինգերորդ գահերեց իշխան։ Ծնվել է Վասպուրականում՝ Արծրունիների իշխանական կալվածքում։ Իշխել է 887-898 թվականներին։ Նա Վահան Արծրունու որդին էր, մայրը սերում էր Բագրատունիների տոհմից։ Հայտնի է, որ գահակալել է սկզբում որպես Գրիգոր-Դերենիկի մանկահասակ որդիների խնամակալ, ապա՝ որպես իշխան։ Դուստրը՝ Սեդան, ամուսնանում է Աշոտ-Սարգսի հետ և դառնում Վասպուրականի իշխանուհի։ Գագիկ Աբու-Մրվան Արծրունին սպանվել է Վասպուրականում, իր զորքերի կողմից[6]։

Գագիկ Աբու-Մրվան Արծրունի
Գագիկ Աբումրուան
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Դրոշ
Վասպուրականի գահերեց իշխան
887-898
Նախորդող Գրիգոր-Դերենիկ
Հաջորդող Աշոտ-Սարգիս
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 9-րդ դար
Վախճանի օր 898[1][2]
Դինաստիա Արծրունիներ
Հայր Վահան (Համզա) Արծրունի[3]
Մայր անանուն Բագրատունի[3]
Ամուսին անանուն Բագրատունի[4]
Զավակներ Սեդա Արծրունի[5]

Մասնակցություն Դերենիկ Արծրունու սպանությանը խմբագրել

886 թվականին Վասպուրականի իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունին իշխանական ձմեռոց մեկնելիս սպանվեց ՝ Հերի արաբ ամիրայի զինվորների ձեռքով։Արծրունյաց տան պատմիչ ՝ Թոմա Արծրունին Դերենիկ Արծրունու սպանության մասին պատմում է,որ Վասպուրականի իշխաններից ոմանք զգուշացրել էին ,որ լուրեր են պտտվում թե Աշոտ Ա Բագրատունին շրջաբերական թղթով Դերենիկի դեմ դավադրություն է կազմակերպում ։ Դերենիկ Արծրունու մահվան մեջ իր մեխսակցությունն ունի Գագիկ Աբու-Մրվանը։ Դեռ մահվանից առաջ Դերենիկ Արծրունին բանտարկել էր Գագիկ Աբու-Մրվանին ։Այդ ժամանկա Գագիկ Աբու-Մրվանը Դերենիկ Արծրունուն զգուշացրել է ,որ վերջինս չմեկնի իշխանական ձմեռոցը։ Սակայն Դերենիկ Արծրունին չլսեց Գագիկ Աբու-Մրվանին և մեկնեց ։ Ըստ տեղեկությունների Դերենիկ Արծրունու սպանությունը կազմակերպել էր Աշոտ Ա-ն ,որին աջակցել էր Գագիկ Աբու-Մրվանը ։ Դերենիկի սպանությունից անմիջապես հետո Գագիկ Աբու-Մրվանն ազատ արձակվեց իշխանուհի Սոփի խնդրանքով ՝ Աշոտ Ա Բագրատունու կողմից։Աշոտ Ա-ն Դերենիկ Արծրունու մահվանից հետո Վասպուրականում ուղղակի կառավարում մտցրեց։ Սակայն այն ցավագին չընկալելու համար ոստիկան նշանակեց Արծրունյաց տոհմից ՝Գագիկ Աբու-Մրվան Արծրունուն ։Ըստ ՝Թոմա Արծրունու Գագիկ Աբու-Մրվանի նշանակվելն այս պաշտոնում չընդունվեց Վասպուրականի տերերի կողմից[7]

Վասպուրականի իշխանության զավթում խմբագրել

890 թվականին մահացավ Աշոտ Ա Բագրատունին ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից Գագիկ Աբու-Մրվանը Վասպուրականում իշխանությունը զավթելու փորձ կատարեց, այդ ճանապարհին ձեռբակալեց Դերենիկ Արծրունու որդրիներին։Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո երբ Դերենիկ Արծրունու որդի ՝ Աշոտ Արծրունին ,առանց Սմբատ Ա-ի համաձայնության մեկնեց Ատրպատական՝ Աֆշին ամիրայի հետ հանդիպման ։890 թվականին Գագիկ Աբու-Մրվանը ռազմակալել էր Վասպուրականի որոշ հատվածներ՝ Նկան ամրոցը,՝Թոռնավան գավառում ,Սևան ամրոցը,՝ Լմբա փորումն ։ Այս ժամնակ Սմբատ Ա-ն արգելեց Աշոտ Արծրունուն մեկնել Ատրպատական։ Աշոտ Արծրունին հակառակվելով Սմբատ Ա-ն մեկնեց Աֆշին ամիրայի հետ հանդիպման ։Սմբատ Ա-ն իր մոտ հրվիրեց Վասպուրականի երկու ազդեցիկ իշխաներին ՝ Գուրգեն Անձևացուն և Գագիկ Աբու-Մրվանին և թույլատրեց տիրել Վասպուրականին ։Գագիկ Աբու-Մրվանը պաշարեց ու գրավեց Վան քաղաքը ։ Աշոտ Արծրունին օգնական զորք ստանալով Աֆշինից վերադարձավ Վասպուրական և կարճ ժամանակամիջոցում հետ գրավեց իր տիրույթները։Խորամանկ Գագիկ Աբու-Մրվանը կարողացավ համոզել Աշոտ Արծրունուն,որ ստիպված էր գրավել Վասպուրականի որոշ տարածքներ,որպեսզի թույլ չտա Գուրգեն Անձևացուն գրավել դրանք[8]։

Դավաճանություն և մահ խմբագրել

Գագիկ Աբու-Մրվանը Վասպուրականում իշխեց մինչև 897 թվականը։ 896 թվականին Ամիդի ամիրա ՝Ահմադը տիրեց Տարոնին ,իսկ Սմբատ Ա-ն ամիրայից պահանջեց հեռանալ ։ Վերջինս չկատարեց պահանջը ։ Սմբատ Ա-ի հրամանով հայ ,վրաց ու աղվանից զորքերը հավաքվեցին և դուրս եկան Ամիդի ամիրայի դեմ արշավանքի ։Գագիկ Աբու-Մրվանը նախապես պայմանավորվել էր Ամիդի ամիրայի հետ և հայկական զորքերը դիտավորյալ տարավ անջուր ու քարքարոտ վայրերով ,որի հետևանքով զորքերը հյուծվեցին։ Այդ վիճակում նրանց վրա գրոհեցին ամիրայի զորքերը։ Ճակատագրական պահին օգնության հասան Սմբատ Ա-ն իր զորքերով և կարողացան կանխել հայկական կողմի պարտությունը ։ Սակայն վճռական պահին Գագիկ Աբու-Մրվանը կրկին դավաճանեց և իր զորքերի հետ լքեց մարտի դաշտը։ Գագիկ Աբու-Մրվանի դավաճանության պատճառով Սմբատ Ա-ն պաարտություն կրեց և նահանջեց[8] ։ Պարտված Սմբատ Ա-ն հասավ Վան ,իսկ այնտեղից էլ անցավ Բագրևանդ գավառն։ Իսկ երկու օր անց Գագիկ Աբու-Մրվանը հայտնվեց Վանում ։Կարծելով թե իր դավաճանության մասին ոչ ոք չի իմացել նա բանտից ազատեց Գագիկ Արծրունուն։ Գագիկ Արծրունին իմանալով ,որ իր հոր մահվան մեջ մեղավոր է Գագիկ Աբու-Մրվանը վրեժ լուծեց։ 897 թվականին Վանում սրախոխող արեց Գագիկ Աբու-Մրվանին և գլխատեց ։Երբ այդ մասին իմացավ Սմբատ Ա-ն արդարացրեց Գագիկ Արծրունու քայլը և պետական բարձր պաշտոներ տվեց Գագիկ Արծրունուն և նրա եղբայներին[7]։

Նախորդող
Գրիգոր-Դերենիկ
874-887
Վասպուրականի գահերեց իշխան
Գագիկ Աբու-Մրվան

887-898
Հաջորդող
Աշոտ Բ
898-904

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 412.
  2. Gérard Dédéyan (dir.), Histoire du peuple arménien, Toulouse, Éd. Privat, 2007 (1re éd. 1982), 991 p. [détail de l’édition] (ISBN 978-2-7089-6874-5) — P. 275.
  3. 3,0 3,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 102.
  4. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 102 et 121.
  5. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 102—103.
  6. «Պատմություն Աղվանից աշխարհի», Մովսես Կաղանկատվացի, Գ. իբ.
  7. 7,0 7,1 Թոմա Արծրունի և Անանուն Զրուցագիր (1978). Պատմություն Արծրունյաց Տան. Երևան. էջեր 235–241.
  8. 8,0 8,1 Հովհաննես Դրաստանակերտցի (1996). Հայոց Պատմություն. Երևան. էջեր 463–466.