Գաբրիել Տարդ (ֆր.՝ Jean-Gabriel Tarde, մարտի 12, 1843(1843-03-12)[1][2][3][…], Սարլա-լա-Կանեդա, Ֆրանսիա - մայիսի 13, 1904(1904-05-13)[1], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան, սոցիալական հոգեբանության հիմնադիրներից։

Գաբրիել Տարդ
Gabriel Tarde
Ծնվել էմարտի 12, 1843(1843-03-12)[1][2][3][…]
Սարլա-լա-Կանեդա, Ֆրանսիա
Մահացել էմայիսի 13, 1904(1904-05-13)[1] (61 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպրոֆեսոր, սոցիալական հոգեբան, սոցիոլոգ, քրեագետ, փիլիսոփա, իրավաբան և magistrate (civil law)
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5] և Ministry of Justice of France?[6]
Գործունեության ոլորտհասարակագիտություն և քրեաբանություն
Պաշտոն(ներ)office manager?, Judge authority? և համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Société de sociologie de Paris?[7]
Ալմա մատերԹուլուզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]
Ազդվել էAntoine Augustin Cournot?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Երեխա(ներ)Alfred de Tarde? և Guillaume de Tarde?
 Gabriel Tarde Վիքիպահեստում

Աշխատությունները վերաբերում են սոցիոլոգիային («Ընդօրինակման օրենքները», 1890, «Սոցիալական օրենքներ», 1898), սոցիալական հոգեբանությանը («Սոցիալական հոգեբանության ակնարկներ», 1898), իրավունքի փիլիսոփայությանը, քրեաբանությանը («Համեմատական քրեաբանություն», 1886)։ Զբաղվել է սոցիալական իմացության մեթոդաբանական հարցերով, հասարակական կարծիքի, ամբոխի, միջանձնային հաղորդակցման մեխանիզմների, հանցագործության սոցիալ-հոգեբանական գործոնների ուսումնասիրությամբ։ Մեծ տեղ է հատկացրել էմպիրիկական հետազոտություններին, վիճակագրական մեթոդին։ Քննադատել է մեխանիցիզմը, նատուրալիզմը, էվոլյուցիոնիզմը։ Տարդը համընդհանուր բացատրության սկզբունք է համարել ընդօրինակման մեխանիզմը, հասարակության հիմքում ընկած է մի անհատի ընդօրինակումը մյուսին։ Ընդօրինակման, հարմարման միջոցով են առաջանում հասարակական արժեքները։ Նա հոգեբանականացրել է սոցիալ․ երևույթները, դրանք բացատրել անհատական հոգեբանության առանձնահատկություններով։ Տարդը փաստորեն նույնացրել է սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (սոցիոլոգիան, ըստ նրա, կոլեկտիվ հոգեբանություն է, «միջուղեղային» հոգեբանություն)։ Պատմության ընթացքն ըմբռնել է իդեալիստորեն, հասարակական ներդաշնակությունը բխեցրել գաղափարների ներդաշնակությունից և այլն։ Տարդը զգալիորեն ազդել է բուրժուական, հատկապես ամերիկական սոցիոլոգիայի զարգացման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 autori vari Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Тард Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  6. Journ@l Electronique d'Histoire des Probabilites et de la Statistique, Journ@l électronique d'histoire des probabilités et de la statistique(բազմ․) — Vol. 7, Iss. 1. — ISSN 1773-0074
  7. Comité des travaux historiques et scientifiques — 1834.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Տարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 613