Գաբրիել Միլիտո

արգենտինացի ֆուտբոլիստ

Գաբրիել Ալեխանդրո Միլիտո (իսպ.՝ Gabriel Alejandro Milito, սեպտեմբերի 7, 1980(1980-09-07)[1][2][3], Բերնալ, Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է եկել «Ինդեպենդենտ», «Ռեալ Սարագոսա», «Բարսելոնա» և «Արգենտինայի» ֆուտբոլային ակումբների հավաքականում։ Գաբրիելը Դիեգո Միլիտոյի կրտսեր եղբայրն է։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ավարտել է կարիերան։ Այժմ մարզիչ է։

Գաբրիել Միլիտո
անգլ.՝ Gabriel Milito
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1980(1980-09-07)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Բերնալ, Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Կարիերա խմբագրել

Խաղային խմբագրել

Ակումբային խմբագրել

1997-2003 թվականներին Միլիտոն արգենտինական Պրիմերայում հանդես է եկել Ինդեպենդենտեում։ Նրա ավագ եղբայրը՝ Դիեգոն, հարձակվողի դիրքում խաղացել է Ինդեպենդենտեի, Ռասինգի գլխավոր մրցակցի կազմում։

2003 թվականին Գաբրիել Միլիտոյի հետ պատրաստ էր պայմանագիր կնքել Ռեալ Մադրիդը, սակայն իսպանական Սուպերգավաթում նա բուժզննում չանցավ, քանի որ լիովին չէր ապաքինվել ծնկահոդի վնասվածքից։ Այնուամենայնիվ, Միլիտոն մնաց Իսպանիայում և դարձավ Սարագոսայի խաղացող, որտեղ ավելի ուշ տեղափոխվեց նաև նրա եղբայրը՝ Դիեգոն։

2007 թվականի ամռանը մամուլում տեղեկություն հայտնվեց Գաբրիելի` «Յուվենտուս» կամ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին[4]։ Հուլիսի 10-ին Ռեալ Սարագոսան համաձայնության է հասել Բարսելոնայի հետ, որի համաձայն Միլիտոն 20,5 միլիոն եվրոյով դարձել է Բարսելոնայի նոր խաղացող։ Նա ակումբի հետ կնքել է չորս մրցաշրջանի պայմանագիր՝ մրցաշրջանի համար մոտ 4 միլիոն եվրո աշխատավարձով[5]։

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Միլիտոն իր հին 3-րդ համարը փոխարինեց նոր 18 համարով։ 2008 թվականի գարնանը Գաբին լուրջ վնասվածք էր ստացել, նախնական կանխատեսումներով նա պետք է բաց թողներ 6-ից մինչև 12 ամիս, սակայն վերականգնումը ձգձգվել էր։ Ժամանակի ընթացքում Միլիտոն կորցրեց տեղը Բարսելոնայի մեկնարկային կազմում։

Լազարետում անցկացրած 569 օրերից հետո Գաբի Միլիտոն խաղադաշտ է դուրս եկել Բարսայի մարզաշապիկով։ Պաշտպանը խաղադաշտում անցկացրել է Բոլիվարի դեմ մարզումային խաղի առաջին 45 րոպեները, որում կապտանռնագույնները 4:1 հաշվով պարտության են մատնել մրցակիցներին[6]։ 2010 թվականի հունվարի 6-ին վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բարսելոնայի պաշտոնական խաղում Սևիլիայի դեմ Արքայական գավաթի խաղում (1:2)։

2011 թվականի օգոստոսի 4-ին լրացել է Միլիտոյի պայմանագիրը Բարսելոնայի հետ, որից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ինդեպենդենտեի» հարազատ ակումբ, որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[7][8][9][10]։

Արգենտինայի առաջնության ավարտից երկու տուր առաջ (Կլաուսուրա 2012) Գաբրիել Միլիտոն հայտարարել է, որ որոշել է ավարտել կարիերան մրցաշրջանի ավարտից հետո։

Միջազգային խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, որտեղ նորամուտը նշել է 2000 թվականին, Միլիտոն մասնակցել է 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և 2006 թվականի աշխարհի առաջնությանը։

Մարզչական խմբագրել

2013-2014 թվականներին Գաբին աշխատել է Ինդեպենդենտեի պահեստայինների հետ։ 2015 թվականի ապրիլի 16-ին նշանակվել է Էստուդիանտեսի գլխավոր մարզիչ[11]։ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին Արգենտինայի լիգայի (Liguilla pre-Sudamericana 2015) «Էստուդիանտես-Օլիմպո» (4:0) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Միլիտոն հայտարարեց իր հեռանալու մասին[12]։

Գաբրիել Միլիտոն Ինդեպենդենտեին ընդունել էր 2016 թվականի մայիսին։ 36-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը Արգենտինայի առաջնության 14 խաղում տարել է վեց հաղթանակ, չորս անգամ ոչ ոքի է խաղացել՝ կրելով չորս պարտություն։ 2016 թվականի դեկտեմբերին նա հեռացվել էր աշխատանքից[13]։ 2017 թվականին գլխավորել է «Չիլիի Օ’ Հիգինսը»[14]։

2019 թվականի մարտի 12-ին երկրորդ անգամ գլխավորել է «Էստուդիանտեսը»[15]։

Կարգավիճակ խմբագրել

Ակումբային կարգավիճակ խմբագրել

2011 թվականի հուլիսի 2-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Կոնտինենտալ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինդեպենդենտե 1997-98 2 0 - 2 0
1998-99 25 0 - 25 0
1999-00 34 2 - 34 2
2000-01 25 1 - 25 1
2001-02 3 0 - 3 0
2002-03 34 0 - 34 0
Ընդհանուր 123 3 - 123 3
Ռեալ Սարագոսա 2003-04 35 0 0 0 0 0 35 0
2004-05 33 3 0 0 10 0 43 3
2005-06 34 1 0 0 0 0 34 1
2006-07 35 1 4 0 0 0 39 1
Ընդհանուր 137 5 4 0 10 0 151 5
Բարսելոնա 2007-08 27 1 6 0 9 0 42 1
2008-09 0 0 0 0 0 0 0 0
2009-10 11 0 1 0 5 0 17 0
2010-11 10 0 4 1 2 0 16 1
Ընդհանուր 48 1 11 1 16 0 75 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում 308 9 15 1 26 0 349 10

Ձեռքբերումներ խմբագրել

  Արգենտինա «Ինդեպենդենտե»
  Իսպանիա «Ռեալ Սարագոսա»
  • Իսպանիայի գավաթակիր՝ 2004
  • Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 2004
  Իսպանիա «Բարսելոնա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Ювентус» предлагает «Сарагосе» за Габриэля Милито 10 миллионов фунтов и 24 часа на размышление. Sports.ru (Спорт сегодня). 6 июля 2007
  5. Габриэль Милито — игрок «Барселоны»(չաշխատող հղում). Football.ua 11 июля 2007
  6. Габи Милито отыграл 45 минут товарищеского матча Արխիվացված 2009-11-21 Wayback Machine. Sport.es 18 ноября 2009
  7. «Milito rep la carta de llibertat» (կատալաներեն). Lloc web oficial del FC Barcelona. 4.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Milito diu adéu amb 10 títols» (կատալաներեն). Lloc web oficial del FC Barcelona. 4.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «El regreso de un ídolo» (իսպաներեն). Sitio oficial del Club Atlético Independiente. 4.08.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Milito zurück in die Heimat» (գերմաներեն). transfermarkt.de. 5.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «"Trabajo y dedicación no van a faltar"» (իսպաներեն). Sitio oficial del Club Estudiantes de La Plata. 16.04.2015. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  12. «Milito: "Sentí que debía que cerrar este capítulo"» (իսպաներեն). Sitio oficial del Club Estudiantes de La Plata. 6.12.2015. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  13. Габриэль Милито отправлен в отставку с поста главного тренера «Индепендьенте»
  14. «Gabriel Milito será el nuevo entrenador de O'Higgins» (իսպաներեն). CDF.cl. 2017 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «Gabriel Milito inició su segundo ciclo en Estudiantes: «Queremos mejorar y apuntar a estar bien arriba»» (իսպաներեն). Clarín. 2019 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Միլիտո» հոդվածին։