Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լամե

Գաբրիել Լամե (ֆր.՝ Gabriel Lamé, հուլիսի 22, 1795(1795-07-22)[1][2][3][…], Տուր[4][5] - մայիսի 1, 1870(1870-05-01)[1][2][6][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ, ինժեներ։ Փարիզի ԳԱ ակադեմիկոս (1843

Գաբրիել Լամե
Gabriel Lamé
Ծնվել էհուլիսի 22, 1795(1795-07-22)[1][2][3][…]
Տուր[4][5]
Մահացել էմայիսի 1, 1870(1870-05-01)[1][2][6][…] (74 տարեկան)
Փարիզ[4][5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, լեռնային ճարտարագետ, պրոֆեսոր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պոլիտեխնիկական դպրոց և Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա[7], մեխանիկա, ֆիզիկա[7] և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ[7]
ԱնդամակցությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Corps des mines?
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց, Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][7]
Պարգևներ
 Gabriel Lamé Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պոլիտեխնիկական դպրոցը (1818) և Լեռնային ինժեներների դպրոցը (18201820-1832 թվականներին աշխատել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտում և ղեկավարել է ճանապարհաշինական աշխատանքեր։ Եղել է Պոլիտեխնիկական դպրոցի (1832-1833) և Փարիզի համալսարանի (1848-1863) պրոֆեսոր։

Հետազոտություններ խմբագրել

Հետազոտությունները վերաբերվում են մաթեմատիկական ֆիզիկայի և առաձգականության տեսության հարցերին։ Մշակել է կորագիծ կոորդինատների ընդհանուր տեսությունը և կառուցել ֆունկցիաների հատուկ դաս՝ Լամեի ֆունկցիաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Լամե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 479