Գաբրիել Բարբոզա

բրազիլական Ֆուտբոլիստ

Գաբրիել Բարբոզա Ալմեյդա, առավել հայտնի է որպես Գաբիգոլ կամ պարզապես Գաբրիել (պորտ.՝ Gabriel Barbosa Almeida, օգոստոսի 29, 1996(1996-08-29)[1][2][3] կամ օգոստոսի 30, 1996(1996-08-30), Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ինտեր» ակումբի հարձակվող։

Գաբրիել Բարբոզա
Գաբրիելը Բրազիլիայի հավաքականի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գաբրիել Բարբոզա Ալմեյդա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1996(1996-08-29)[1][2][3] (27 տարեկան) կամ օգոստոսի 30, 1996(1996-08-30) (27 տարեկան)
Ծննդավայր Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 178 սանտիմետր[4]
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր
Համար 96
Պատանեկան կարիերա
2004 ֊ 2013 Բրազիլիա Սանթոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013 ֊ 2016 Բրազիլիա Սանթոս 83 (24)
2016- Իտալիա Ինտեր 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Գաբրիելը «Սանթոս» ակումբի սանն է։ Նա ակումբ է գնացել, երբ 8 տարեկան էր, 2004-2013 թվականներին Գաբրիելը խաղացել է «Սանթոս»-ի տարբեր մանկապատանեկան և երիտասարդական թիմերում[5]։

2012 թվականին նա ստորագրել է իր առաջին պայմանագիրը «Սանթոս»-ի հետ, ըստ որի նա դառնում է «Սանթոս»-ի առաջին կազմի ֆուտբոլիստ.[6]: 2013 թվականի հունվարի 17-ին Գաբրիելը իր առաջին խաղն է անցկացրել «Սանթոս»-ի կազմում, ընդդեմ «Գրեմիո Բարուերի»-ի[7], իսկ մայիսի 26-ին Գաբրիելը իր առաջին խաղն է անցկացնում Բրազիլիայի առաջնությունում, խաղալով «Ֆլամինգո»-ի դեմ[8]։

2016 թվականի օգոստոսի 26-ին Գաբրիելը տեղափոխվում է Միլանի «Ինտեր»[9]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն. եվրո[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գաբրիելը խաղում է Բրազիլիայի (մինչ. 20 տարեկանների) հավաքականում։

2016 թվականի մայիսի 29-ին Գաբրիելը իր առաջին հանդիպումը խաղաց Բրազիլիայի հավաքականի կազմում, ընկերական խաղում, ընդդեմ Պանամայի։ Բարբոզան խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին, 73-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ[11][12]։ 2016 թվականի Ամերիկայի գավաթի ժամանակ նա մասնակցեց Հաիթիի հավաքականի դեմ խաղին և դարձավ գոլի հեղինակ։

Վիճակագրությունը հավաքականում խմբագրել

Արդյունք։ 4 խաղ / 2 գոլ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն:

Նվաճումներ խմբագրել

  Սանթոս խմբագրել

  • Սան Պաուլոյի չեմպիոն (2). 2015, 2016

  Բրազիլիայի հավաքական խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն. 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. https://www.santosfc.com.br/elenco/gabriel/
  5. «Aos 16 anos Gabigol vale R$ 131 milhões e é a maior promessa do Santos» [With 16 years old, Gabigol worths R$ 131 millions and is Santos's wonderkid] (Portuguese). O Estado de S. Paulo. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Santos assina com Gabriel, de 16 anos, e estipula multa de R$ 130 milhões» [Santos signs with Gabriel, 16 years old, and puts a R$ 130 million buyout clause] (Portuguese). O Estado de S. Paulo. 2012 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Muricy promove estreia de Gabigol, mas pede calma com promessa» [Muricy promotes Gabigol's debut, but ask for calmness for wonderkid] (Portuguese). Gazeta Esportiva. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Neymar chora, mas não brilha, e Santos empata em 0 a 0 com o Fla» [Neymar cries, but do not shine, and Santos draws 0-0 with Fla] (Portuguese). Globo Esporte. 2013 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Интер» объявил о трансферах Жоау Мариу и Габриэла Барбозы
  10. Габриэл Барбоза станет игроком «Интера» до конца недели за 25 млн евро
  11. «Панама 0:2 Бразилия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին.
  12. «Panamá 0-2 Brasil».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Բարբոզա» հոդվածին։