Գաբրիելա Գունչիկովա (չեխ․՝ Gabriela Gunčíková, հունիսի 27, 1993(1993-06-27)[1], Կրոմերժիժ, հայտնի է նաև որպես Գաբրելա Գան), չեխ երգչուհի և երգերի հեղինակ։ 2016 թվականին Չեխիան «I Stand» երգով ներկայացրել է «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ»-ում[2][3]։

Գաբրիելա Գունչիկովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունչեխ․՝ Gabriela Gunčíková
Ծնվել էհունիսի 27, 1993(1993-06-27)[1] (30 տարեկան)
Կրոմերժիժ, Չեխիա
Երկիր Չեխիա
Ժանրերփոփ երաժշտություն, ռոք
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱնդամակցությունTrans-Siberian Orchestra?
Կայքgabrielagun.com
 Gabriela Gunčíková Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Առաջին տարիներ և կարիերայի սկիզբ խմբագրել

Գաբրիելա Գունչիկովան ծնվել է 1993 թվականի հուլիսի 27-ին չեխական Կրոմերժիժ քաղաքում։ Նրա մանկությունը անցել է Գոլեշովայից ոչ հեռու գտնվող Յանկովիցի գյուղում։ Սկզբում, 2011 թվականին, երգչուհին հայտնվեց հեռուսատատեսությունում, երբ մասնակցում էր չեխ-սլովենական «Česko Slovenská SuperStar»-ի երկրորդ ենթերաաշրջանին, որտեղ նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Նույն տարում Գաբրիելան ստանում է չեխական «Český slavík» մրցանակը «Տարվա ճեխքում» անվանակարգում[4]։

2011 թվականի նոյեմբերի 28-ին երգչուհին թողարկում է իր առաջին «Dvojí tvář» ալբոմը (հայ. Երկերեսանի), որը անմիջապես տեղ գրավեց Չեխիայի ազգային թոփ 10 չարթերում։ 2012 թվականի սկզբին Գաբրիելան խաղում է չեխական «Kleopatra» մյուզիքլում։ 2013 թվականի մայիսի 30-ին երգչուհին թողարկում է իր երկրորդ ստուդիական ալբոմը, որն ուներ «Celkem jiná» անունը (հայերեն՝ Բոլորովին ուրիշ), որտեղ նա հանդես է գալիս նաև որպես մի քանի երգերի հեղինակ։

Համագրոծակցություն Քեն Թափլինի և «Trans-Siberian Orchestra»-ի հետ խմբագրել

2013 թվականին Գաբրիելան կապվում է ամենահայտնի վոկալային մարզիչ Քեն Թափլինի հետ, ով YouTube-ում տեսնելով նրա մասնակցությամբ վիդեոներ, համաձայնվում է աշխատել իր հետ։ Շուտով Գունչիկովան մեկնում է Կալիֆոռնիա և որոշ ժամանակ անց դառնում է Քեն Թափլինի վոկալային ակադեմիայի գլխավոր դեմքը և աշխարհի մակարդակով ամենալավ աշակերտներից մեկը։

2014 թվականին «Trans-Siberian Orchestra» մետալ խմբից Փոլ Օ'Նիլը առաջարկում է Գաբրիելային համագործակցել։ Տարվա վերջում նա այս խմբի հետ միասին ունենում է ավելի քան 60 համերգներ ԱՄՆ-ի արևմտյան ափերին։ 2015 թվականի նոյեմբերին Գունչիկովան ևս մեկ անգամ է «Trans-Siberian Orchestra» խմբի հետ շրջում ԱՄՆ-ի արևմտյան ափով։

Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ խմբագրել

2016 թվականի փետրվարի 17-ին Գաբրիելան հայտարարել է, որ նա, հատուկ նախագծի համար աշխատում է Շվեդիայում շվեդ կոմպոզիտորներ Քրիստիան Շնայդեր և Սար Բիգլերտի հետ։

2016 թվականի մարտի 11-ին չեխական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Գաբրիելա Գունչիկովան «I Stand» երգով Չեխիան կներկայացնի «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ»-ում։

2016 թվականի մայիսի 10-ին, Գաբրիելա Գունչիկովան ելույթ ունեցավ կիսաեզրափակչում և անցավ երզափակիչ փուլ, ինչը ամբողջ չեխական եվրատեսիլյան պատմության մեջ առաջին դեպքն էր[5]։ Մրցույթում նա զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը[6]։

Սկավառակագրություն խմբագրել

«Dvojí tvář» (2011) խմբագրել

  1. «Lala»
  2. «Zůstanu napořád» («Died from a Broken Heart»)
  3. «Volnej pád»
  4. «Bud dál jen můj» («I Feel So Bad»)
  5. «Kdybys na mě máv» («Slave to Your Love»)
  6. «Dvojí tvář»
  7. «Run to Hills»
  8. «Zábrany» («Barricades»)
  9. «Send Me an Angel»
  10. «Proudu vstříc»
  11. «Země vzdálená»

«Celkem jiná» խմբագրել

  1. «Celkem jiná»
  2. «Provokatérka»
  3. «Zrozena z moří»
  4. «Černý Anděl»
  5. «Měl by ses mě bát»
  6. «Časy jsou zlé»
  7. «Šílená»
  8. «Nech si ránu poslední»
  9. «Bezmoc»
  10. «Se mnou leť»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Česká Televize
  3. «Eurovision Czech Republic: Gabriela Gunčíková to Stockholm!». esctoday.com. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին. In the Eurovision Gunčíková scored the highest place ever achieved by an Representative from The Czech Republic, being the first ever entry to make it to the Grand Final.
  4. «Poslechněte si, co vydává Gunčíková, letošní "slavičí" Objev roku». idnes.cz (Czech). 2011 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Впервые в истории Чехия вышла в финал «Евровидения»». www.livenews.cz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  6. «Габриэла - участница Евровидения 2016».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Գունչիկովա» հոդվածին։