Գաբրիելա Ամբրոզիո (նոյեմբեր 1954, Իտալիա), իտալացի գրող, լրագրող[1], ակադեմիկոս և գովազդային ստեղծագործական տնօրեն։ Նրա Siamo Quel che Diciamo (Մենք այն ենք, ինչ ասում ենք, անգլ. "We are what we say") և Le Nuove Terre della Pubblicita (Նոր գովազդային երկիր, անգլ. "The New Advertising Land")[2] ակնարկները պահանջված գովազդային տեքստեր են Իտալիայի մի շարք համալսարաններում[3][4]։ Նրա առաջին վեպը՝ Prima di Lasciarsi (Մինչ հրաժեշտ տալը, անգլ. "Before We Say Goodbye"), կապված Երուսաղեմում մահապարտ տեռորիստի հարձակման հետ, թարգմանվել է մի քանի լեզուներով ՝ ներառյալ եբրայերեն և արաբերեն։

Գաբրիելա Ամբրոզիո
Ծնվել էնոյեմբեր 1954 (69 տարեկան)
ԾննդավայրԻտալիա
Մասնագիտությունadvertising person, լրագրող, գրող, ակնարկագիր և իմիջմեյքեր
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՆեապոլի համալսարան
ԱշխատավայրՀռոմի Սապիենզա համալսարան
 Gabriella Ambrosio Վիքիպահեստում

Կրթություն և վաղ կարիերա խմբագրել

Ամբրոզիոն ավարտել է Նեապոլի համալսարանը փիլիսոփայության աստիճանով և դարձել լրագրող և քոփիռայթեր։

Կարիերա խմբագրել

1992 թվականին նա AM գովազդային գործակալության համահիմնադիրն էր, այժմ՝ YesIAm, որը միջազգային մրցանակներ է ստացել իր ստեղծագործական արդյունքի համար։ Նա նաև հաղորդակցման պրոֆեսոր էր Հռոմի Սապիենցա համալսարանում[5][6], և հանդիսանում է իտալական գեղարվեստական տնօրենների ակումբի՝ իտալական գովազդային մասնագետների ասոցիացիայի անդամ[7]։

Վեպ խմբագրել

Prima di Lasciarsi (Մինչ հրաժեշտ տալը, անգլ. "Before We Say Goodbye") վեպը նրա առաջին վեպն է, այն հիմնված է Երուսաղեմում մահապարտ տեռորիստի հարձակման իրական պատմության վրա, կատարված Dheisheh փախստականների ճամբարի տասնյոթամյա պաղեստինցի աղջկա՝ Այաթ ալ Ախրասի կողմից։ Գիրքը պատմում է ռումբը պայթեցնողի և նրա զոհերի՝ Երուսաղեմից տասնյոթ տարեկան մի աղջկա և անվտանգության աշխատակցի կյանքի վերջին ժամերի մասին, որի միջամտությունը փրկեց մնացած մարդկանց կյանքը հրեական զատիկի՝ փեսախի օրերին ծանրաբեռնված շուկայում։ Պատմությունն սկսվում է հարձակման օրվա առավոտյան ժամը յոթից և ավարտվում սարսափելի պայթյունով։ Չնայած շատ կարճ ժամանակահատվածին՝ յոթ ժամվան, որը դիտվել է տարբեր կերպարների տեսանկյունից, գիրքը փորձում է պատկերել Իսրայելի և Պաղեստինի միջև գոյություն ունեցող բարդ իրականությունը[8][9]։

Գիրքը հրատարակվել է Իտալիայում 2004 թվականին Nutrimenti Publishers հրատարակչության կողմից և Շամբերիում, Ֆրանսիա (ֆր. Chambéry) անցկացվող Festival du Premier Romance փառատոնի կողմից արժանացել է մրցանակի։ Գրքի արաբերեն և եբրայերեն հրատարակությունը 2008 թվականին հովանավորել է Amnesty International կազմակերպությունը և օգտագործվել են Իսրայելում և Պաղեստինյան տարածքներում աշխատող իսրայելական քոլեջների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ որպես կրթական գործիք[10][11]։

Գիրքը ուսումնասիրվում է որպես մարդու իրավունքների գրականության օրինակ Միացյալ թագավորութան և Կանադայի համալսարաններում[12][13]։

Գեղարվեստական այլ գործեր խմբագրել

Ամբրոզիոի Սթիկո (Sticko) կարճ պատմվածքը հրատարակվել է 2009 թվականին Ազատություն (Freedom) գրքում[14][15][16], որը 36 կարճ պատմվածքների ժողովածու է՝ գրված աշխարհի առաջատար արձակագիրների կողմից, յուրաքանչյուրը ոգեշնչված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածով և այնուհետև հրապարակված Կանադայում, Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Իտալիայում, Թուրքիայում և Լեհաստանում։

Սթիկոն խոշտանգումներից ազատ լինելու մասին է և 2001 թվականի Մեծ ութնյակի (G8) գագաթնաժողովի ընթացքում Իտալիայի Ջենովա քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների արձագանքը[17][18]։ Այն 2015 թվականին ԱՄՆ-ում Atlas Review -ի կողմից առաջադրվել է Pushcart Prize մրցանակին[19]։

Հրատարակված աշխատանքներ խմբագրել

Ոչ արձակ խմբագրել

  • "Siamo Quel che Diciamo" ("We Are What We Say") 88-8353-536-7
  • "Le Nuove Terre della Pubblicita" ("The New Advertising Lands") 88-8353-408-5

Արձակ խմբագրել

  • Prima di Lasciarsi 2004[20]
  • לפני הפרידה, Pardes, 2008[21]
  • Prima di Lasciarsi, in Arabic, 2008
  • Before We Say Goodbye, 2010[22]
  • Douze heures avant, Gallimard (France), 2011[23]
  • Der Himmel uber Jerusalem, Fischer (Germany), 2012[24]
  • Antes de despedirnos, Planeta, Spain, 2011[25]
  • Ayrılmadan Önce, Kemzi Kitabevi, Turkey, 2011[26]
  • Prima di Lasciarsi, Psichogios, Greece, 2012[27]
  • 안녕이라고 말하기 전에, Joongang Books, Korea, 2012[28]
  • 哭泣的耶路撒冷 Jieli Publishing House, China. BSY310
  • Freedom, 2009[29]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Masová komunikace je slabým bodem dnešních demokracií» [Mass communication is the weak point of today's democracies]. Hospodářské noviny (չեխերեն). 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  2. Lillo Perri (2007 թ․ հունիսի 27). «La pubblicità cambia volto» [The changing face of advertising]. Meltemi Editore (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին. Review of Le nuove terre della pubblicità by Gabriella Ambrosio.
  3. «Teoria e tecnica della comunicazione pubblicitaria — Portale Docenti» (իտալերեն). Università degli studi di Macerata. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Tecniche Della Comunicazione Pubblicitaria» (իտալերեն). Università degli Studi di Salerno. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Alcuni esempi di 'Guerrilla Marketing'» [Some examples of 'Guerrilla Marketing'] (իտալերեն). acciardi-liberacomunicazione. 2006 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «The new world of advertising». Libri Blog. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  7. [1]
  8. The event, festival magazine, «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. https://www.theguardian.com/childrens-books-site/2015/aug/28/banned-burned-or-simply-life-changing-what-are-the-best-dangerous-books
  10. Ronny Shaked (2008 թ․ նոյեմբերի 5). «Separate lives, one death». Ynetnews. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  11. Shira Stiv (2009 թ․ հունվարի 14). להמציא מלים לפחד, גבריאלה אמברוסיו, לפני הפרידה [Invent words to fear, Gabriella Ambrosio, Before Parting]. Haaretz (եբրայերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  12. http://yorkpen.wordpress.com/2013/05/25/863/
  13. see: THE UNIVERSITY OF WESTERN ONTARIO. London. Canada. Department of English and Women's Studies. Testimony, Youth and Human Rights. Fall 2014
  14. Tania Hershman. «Freedom: Short Stories Celebrating the Universal Declaration of Human Rights». the short review. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  15. Amnesty International UK: Synopsis and Reviews of "Freedom". Amnesty International. (10 December 1948). Արխիվացված 15 Նոյեմբեր 2010 Wayback Machine
  16. Freedom: Short Stories Celebrating the Universal Declaration of Human Rights synopsis and brief reviews Արխիվացված 2014-12-07 Wayback Machine. Random House (3 September 2009).
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  18. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  19. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  20. 88-88389-26-1
  21. 978-965-7171-79-0
  22. 978-1-4063-2504-1
  23. 978-2-07-063842-0
  24. 978-3-596-85471-4
  25. 978-84-279-0138-4
  26. 978-975-14-1431-1
  27. 978-960-496-634-9
  28. 9788927803515
  29. 978-1-84596-494-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Ամբրոզիո» հոդվածին։