Գաբուրի Սիդիբե

ամերիկացի դերասանուհի

Գաբուրի «Գեբբի» Սիդիբե (անգլ.՝ Gabourey «Gabby» Sidibe, մայիսի 6, 1983(1983-05-06)[1], Bedford–Stuyvesant, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Իր դեբյուտը կինոյում դարձել է Կլարիսա Ջոնսի դերը «Գանձ» (անգլ.՝ Precious) ֆիլմում, որը իրեն բերեց «Independent Spirit» և «Satellite» մրցանակներ։ Այդ դերի համար նա նաև առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA» և «Գիլդիա» մրցանակների 2010 թվականին։

Գաբուրի Սիդիբե
անգլ.՝ Gabourey Sidibe
Ծնվել էմայիսի 6, 1983(1983-05-06)[1] (40 տարեկան)
ԾննդավայրBedford–Stuyvesant, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունMercy University?, Washington Irving High School? և Borough of Manhattan Community College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներմայր՝ Alice Tan Ridley?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սիդիբեն ծնվել է Բրուքլինում՝ Նյու Յորքում։ Մանկությունն անց է կացրել Կոնեկտիկուտի Նյու Հեյվեն քաղաքում, ուր տեղափոխվել է ծնողների ամուսնալուծությունից հետո[3]։ Մայրը՝ Էլիս Թան Ռիդլին ամերիկացի R&B երգիչ է, իսկ հայրը՝ Իբնոու Սիդիբեն, ով Սենեգալից է, տաքսու վարորդ է։ Սիդիբեն հաճախել է BMCC, CCNY և Mercy NY քոլեջներ[4]։ Նախքան դերասանական կարիերան սկսելը աշխատել է «The Fresh Air Fund»-ի գրասենյակում որպես ընդունարանի աշխատող[5]։

Կարիերա խմբագրել

2009 թվականին, երբ դեռ քոլեջի ուսանող էր, Սիդիբեն հաջողությամբ անցավ լսումները և ստացավ դեր Լի Դենիելսի «Գանձ» ֆիլմում։ Ֆիլմում նա խաղում է 16 տարեկան աղջկա դեր, ով հղիացել է այն բանից հետո, երբ իրեն բռնաբարել է հայրը։ Ֆիլմը հիացմունքով է ընդունվել քննադատների կողմից՝ առաջադրվելով տարբեր մրցանակների[6]։ Ինքը՝ Սիդիբեն, այդ դերի համար առաջադրվել է «BAFTA», «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների։

2010 թվականի հոկտեմբերին Սիդիբեն միանում է Բրետ Ռեթների «Ինչպես գողանալ երկնաքեր» ֆիլմի դերասանական կազմին[7]։ Այդ ֆիլմում նա աղախին էր երկնաքերում, որը ցանկանում էին կողոպտել։ 2010 թվականին նա նաև սկսեց խաղալ «The Big C» սերիալում, որն ունեցավ 4 եթերաշրջան և ավարտվեց 2013 թվականին[8]։

2013-ի ապրիլին Սիդիբեն հրավիրվեց խաղալու «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի երրորդ եթերաշրջանում գլխավոր դերերից մեկը՝ Քուինիի դերը[9][10]։ Այնուհետև նա վերադարձավ չորրորդ եթերաշրջան՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը» Ռեգինա Ռոզի դերով[11]։

2015 թվականին նա երկրորդական դեր ստացավ «Կայսրություն» սերիալում[12]։ Երկրորդ եթերաշրջանից Սիդիբեն մտավ դերասանական հիմնական կազմի մեջ[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Գանձ Precious Կլարիսա Ջոնս
2009 ֆ Գլենն Մարտին Glenn Martin Կեիշա
2010 ֆ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live հաղորդավարուհի
2010-2013 ս Մեծ С-ն The Big С Անդրեա Ջեքսոն
2011 ֆ Ճչալով դեպի երկինք Yelling to the Sky Լատոնիա Ուիլյամս
2011 ֆ Ինչպես գողանալ երկնաքեր Tower Heist Օդեսսա
2011 ֆ Ամերիկյան հայրիկ American Dady դրվագ
2012 ֆ Յոթ հոգեկան հիվանդ Seven Psychopaths Շարիս
2012 ֆ Ծրագիր պոդիում. Բոլոր աստղերը Project Runway All Stars Ջուդ
2013-2016 ս Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story Քուինի/ Ռեգինա
2014 ֆ Սպիտակ թռչուն ձնաբքում White Bird in a Blizzard Բեթ
2014 ֆ Կյանքի ընկերներ Life Partners Ջեն
2014 ֆ Թոփ հինգ Top Five կամեո
2015 ֆ Սսուս Gravy Ուինքեթթա
2015 ս Բարդ մարդիկ Difficult People Դենիս
2015-2016 ս Կայսրություն Empire Բեկի
2016 ֆ եղբայրները Գրիմսբիից Grimsby Բանու
2016 ս Բրեդ Նիլլի Brad Neely Այրիս

Մրցանակներ և առաջդրումներ խմբագրել

Մրցանակներ և առաջդրումներ
Մրցանակ Թվական Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Օսկար 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
BAFTA 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
Ոսկե գլոբուս 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
Գիլդիա 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Գանձ Առաջադրված
Independent Spirit 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
Satellite 2010 Լավագույն դեբյուտ Գանձ Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոքննադատների Ազգային խորհրդի մրցանակ 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
MTV 2010 Տարվա հայտնություն Գանձ Հաղթանակ
Բոստոնի կինոքննադատների խորհրդի մրցանակ 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
NAACP Image Award 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
2012 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Մեծ «C»-ն Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում Ամերիկյան սարսափ պատմություն Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142408808 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://100women.okayafrica.com/film-tv-articles/2018/2/28/gabourey-sidibe
  3. Stated on the Late Show with David Letterman, November 9, 2009
  4. «Gabourey Sidibe profile». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  5. «A Breath of Fresh Air». New York Social Diary. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  6. «Push' takes Sundance grand jury award» Արխիվացված 2009-01-30 Wayback Machine Ed Zeitchik, Hollywood Reporter, January 24, 2009
  7. Tower Heist Adds Gabourey Sidibe and Michael Pena — MovieWeb.com(չաշխատող հղում)
  8. «Exclusive: The Big C Promotes Gabourey Sidibe to Series Regular». TV Line. 2012 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  9. Lesley Goldberg (2013 թ․ ապրիլի 29). «'American Horror Story: Coven' Adds Gabourey Sidibe». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  10. Tim Stack (2013 թ․ ապրիլի 29). «'American Horror Story': 'Precious' star Gabourey Sidibe signs on for season 3». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  11. «'American Horror Story: Freak Show' adds Michael Chiklis; Emma Roberts and Gabourey Sidibe returning». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  12. Lesley Goldberg (10 марта 2014). «Gabourey Sidibe Reunites With Lee Daniels on Fox's 'Empire'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  13. Liz Raftery (21 апреля 2015). «Empire Promotes Two Cast Members to Series Regulars». TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբուրի Սիդիբե» հոդվածին։