Գաբրիել Ագեն (անգլ.՝ Gaby Aghion[5], մարտի 3, 1921(1921-03-03)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտական սուլթանություն[3] - սեպտեմբերի 27, 2014(2014-09-27)[4][3], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[3]), եգիպտա-ֆրանսիական նորաձևության դիզայներ և ֆրանսիական Chloé նորաձևության տան հիմնադիր։

Գաբի Ագեն
ֆր.՝ Gaby Aghion
Ծնվել էմարտի 3, 1921(1921-03-03)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտական սուլթանություն[3]
Մահացել էսեպտեմբերի 27, 2014(2014-09-27)[4][3] (93 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնհուդայականություն
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներPhilippe Aghion?

Ենթադրվում է, որ նա է հորինել «prêt-à-porter» տերմինը[6][7]։

Կարիերա խմբագրել

Գաբրիելը ծնվել է Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսում[8]։ Լինելով ծխախոտի գործարանի տնօրենի դուստր՝ նա իր ամուսնուն՝ Ռայմոն Ագենին (1921-2009) հանդիպել է, երբ երկուսն էլ յոթ տարեկան էին և սովորում էին տարրական դպրոցում։ Գաբրիել Ագենը ծնվել է բամբակ արտահանողների հարուստ ընտանիքում, սակայն հանրային գիտակցության առաջին զարթոնքն է դրսևորել, որն էլ հետագայում նրան հասցրել է քաղաքական աքսորի։ Գաբին և Ռայմոնը երկուսն էլ հրեաներ են, ամուսնացել են 19 տարեկանում։ Զույգը Փարիզ է տեղափոխվել 1945 թվականին։ Փարիզում Ագենները հակվել են դեպի կոմունիստները՝  մտերմանալով գրողներ Լուի Արագոնի,  Օմիի, Պոլ Էլյուարի և Տրիստան Տցարայի հետ։ Գաբին գործարկել է Chloé-ն 1952 թվականին։ Ռայմոնը 1956 թվականին բացել է պատկերասրահ՝ մասնագիտանալով ժամանակակից արվեստում[9]։ Chloé վեբ-կայքի տվյալներով՝ Ագենը մերժել է 1950-ական թվականների[8] նորաձևության կոշտ ձևականությունը և նուրբ գործվածքներից կանացի փափուկ հագուստ է ստեղծել ու այն անվանել «շքեղ պրետ-ա-պորտե»։ Յուրահատուկ իր ժամանակի համար՝ դրանք գեղեցիկ պատրաստված իրեր էին՝ առկա պահեստից։ Իր արհեստանոցը նա ստեղծել է իր մեծ տան տակ գտնվող խորդանոցում։ 1953 թվականին Գաբի Ագենը միավորել է ջանքերը Ժակ Լենուարի հետ․ վերջինս ղեկավարում էր բիզնեսը, իսկ նա՝ ստեղծագործությունը։ Երկյակը կազմակերպել է առաջին Chloé շոուն 1956 թվականին Կաֆե դե Ֆլորեում նախաճաշելիս՝ 1940-ականներին և 1950-ականներին թվականների երիտասարդ փարիզցի մտավորականների շրջանում[10]։

Ագենը, որը ավելի ուշ հեռացել է հասարակության տեսադաշտից, ասել է․ «Դեռ պետք էր հորինել, և դա ինձ հուզեց»։ Ագենը վարձել է Կարլ Լագերֆելդին իր կարիերայի սկզբում, նաև այլ սկսնակ նորաձևության դիզայներների[11]։ Նրա որդին՝ Ֆիլիպը, հիշում էր, թե ինչպես է Լագերֆելդը ընկերություն եկել 1960-ական թվականներին։ «Երբ նա ժամանեց Ժան Պատուի տնից, Կարլը ամաչկոտ մարդ էր։ Նա մորս հետ կազմել էր ֆանտաստիկ թիմ։ Նա համակվել էր Chloé ոգով»[9]։

Գաբի Ագենը շարունակել է ղեկավարել տունը մինչև 1985 թվականը, երբ Chloé-ն գնվել է Dunhill Holdings-ի կողմից (ներկայումս՝ Compagnie Financière Richemont)[8]։ նա մահացել է Փարիզում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Alexandrie Info n° 35, décembre 2010. «Decès: Raymond Aghion, à Paris le 24 juin 2009, à l'âge de 88 ans; Raymond avait épousé Gaby Aghion, née Gabrielle Hanoka.»
  6. Chloé: A 60-Year Tradition of Pretty Prêt-à-Porter Արխիվացված 25 Մայիս 2012 Wayback Machine. Lauren Cochrane. The Guardian, 2 October 2012.
  7. «Loading...». www.stylesequel.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 Socha, Miles (2013 թ․ դեկտեմբերի 2). «Chloé Founder to Receive Legion of Honor». WWD. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 Then And Now. Gaby Aghion founder and Clare Waight Keller designer of Chloe SA. Diderich, Joelle. Women's Wear Daily, 28 September 2012.
  10. «Maison Chloé - Chloé Official Website». Chloé Official Website (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Chloé at 60: the story of a fashion legend. The Guardian, 2 October 2012.
  12. Hakim, Danny (2014 թ․ սեպտեմբերի 28). «Gaby Aghion, Founder of Chloé Fashion House, Dies at 93». New York Times.
  13. Horwell, Veronica (2014 թ․ սեպտեմբերի 28). «Gaby Aghion obituary». The Guardian.

Արտաքին հղումներ խմբագրել