ԳԱԶ 51 (ռուս.՝ ГАЗ-51), խորհրդային բեռնատար ավտոմեքենա։ Արտադրվել է հատկապես 1946-1975 թվականներին։ Տարողունակությունը 2,5 տոննա է, շարժիչը ունի 70 ձիաուժ հզորություն (52 կՎ)։ Կրկնօրինակները ստեղծվել են Լեհաստանում («Լյուբլին-51»), Հյուսիսային Կորեայում («Սունգրի-58») և Չինաստանում («Յուջին NJ-130»)։