Բևեռային ցերեկ, ժամանակահատված, երբ Արեգակը չի հեռանում հորիզոնից 1 օրից ավելի։

Բևեռային ցերեկ (հունիսի 6 0:44) Նորդկապում, Նորվեգիա

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Բևեռային ցերեկը հանդիսանում է խավարածրի հարթության նկատմամբ հասարակածի թեքության հետևանք, որը կազմում է գրեթե 23°26′:

Ամենակարճ բևեռային ցերեկը տևում է գրեթե 2 օր և դիտվում է բևեռային շրջանի լայնության վրա՝ 66°33′, ներառյալ արեգակնային սկավառակի շառավիղը (15—16′) և մթնոլորտային ռեֆրակցիան (միջինը ծովի մակարդակից 35′), ընդամենը՝ գրեթե 65°43′: Այդ կերպ, բևեռային ցերեկ կարելի է տեսնել այն քաղաքներում, որոնք տեղակայված են բևեռային շրջանից մի փոքր հարավ, այն դեպքում, երբ այդտեղ բևեռային գիշեր դեռևս չի նկատվի։

Ամենաերկար բևեռային ցերեկները նկատվում են բևեռներում` մոտ 6 ամիս։ Հյուսիսային բևեռում նկատելի է մարտի 18-ից մինչև սեպտեմբերի 26-ը, իսկ Հարավային բևեռում` սեպտեմբերի 21-ից մինչև մարտի 23-ը։ Բևեռային ցերեկվա ընթացքում Արեգակը մայր չի մտնում, այլ շրջան է գծում հորիզոնի գծի երկարությամբ։ Հատկանշական է, որ ռեֆրակցիայի արդյունքում գիշերահավասարին նախորդող մի քանի օրվա ընթացքում Արևը միաժամանակ երևում է երկու բևեռներում։ Բևեռային շրջաններին նախորդող օրերին արտաքին կողմից նկատվում են սպիտակ գիշերներ։

Բևեռային ցերեկվա և գիշերվա գոյությունը առաջին անգամ կանխատեսվել է հին հույն աստղագետ Բիոն Աբդերիիցի կողմից։

Քաղաքներ, որտեղ դիտվում է բևեռային ցերեկ խմբագրել

Տեսաֆայլեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Արեգակնային համակարգի հետազոտություն. Մոլորակներ. Արեգակ. Փաստեր և թվեր»։ ՆԱՍԱ։ Արխիվացված օրիգինալից 2008-01-02-ին
  • Kerr F. J.; Lynden-Bell D. (1986)։ «Review of galactic constants» (PDF)։ Monthly Notices of the Royal Astronomical Society 221: 1023—1038