Բրուքլինի կամուրջ (անգլ.՝ Brooklyn Bridge), ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից մեկն է, որը գտնվում է Նյու Յորքում[1]։ Իրար է միացնում Նյու Յորքի բորոներ Մանհեթթենը և Բրուքլինը։ Երկարությունը 1825 մետր է, իսկ լայնությունը՝ 26մ։ Սկզբում կամրջի անվանումը եղել է Նյու Յորքի և Բրուքլինի կամուրջ (անգլ.՝ New York and Brooklyn Bridge1915 թ-ից սկսած այն ստացել է իր ներկայիս անվանումը։ կամրջի բացումը տեղի է ունեցել 1883 թ-ի մայիսի 24-ին։ Կամուրջը նախատեսված է ոչ միայն մեքենաների, այլ նաև հետիոտների համար։ Վլադիմիր Մայակովսկին կամրջին է նվիրել իր բանաստեղծություններից մեկը։

Բրուքլինի կամուրջը գիշերը
Բրուքլինի կամուրջը
Բրուքլինի կամուրջը

Շինարարություն խմբագրել

Բրուքլինի կամուրջը տեսագրություն 1899 թվականին

Դեռևս XIX դարի սկզբին ճարտարապետների առջև ծառացավ խնդիր. «ինչպե՞ս միացնել Մանխէտտեն և Բրուկլին քաղաքները»։ Կատարվեցին բազմաթիվ քննարկումներ, բայց այդպես էլ որոշում չկայացվեց։ Առաջարկ եղավ՝ կառուցել ստորգետնյա թունել, սակայն լուրջ քննարկումների շնորհիվ եկան եզրակացության, որ այն նախ շատ դժվարին ու երկար աշխատանք էր պահանջում, հետո էլ շատ մեծ ծախսերի հետ էր կապված։ 1869 թվականին ինժեներ- նախագծող Ջոն Ռեբլինգը, ով արդեն կախովի կամուրջների նախագծման և մոնտաժման մեծ փորձ ուներ, առաջադրեց իր նախագիծը, որում պողպատի փոխարեն առաջարկվում էր կիրառել ավելի ամուր երկաթ։ Ռեբլինգի նախագիծն անմիջապես ընդունվեց։ կամրջի շինարարական աշխատանքներն սկսվեցին 1870 թվականի հունվարի 3-ից։ Շինարարության տարիներին Ջոն Ռեբլինգը մահացավ, գործը շարունակեց նրա որդինէ Վաշինգտոն Ռեբլինգը։ Մի քնի տարվա աշխատանքներից հետո Նա տրավմա ստացավ, իսկ կամրջի շինարարության գործը հանձնվեց Էմիլի Ռեբլինգին՝ Վաշինգտորի կնոջը։ Այս է պատճառը, որ Բրուքլինի կամուրջն իր գոյության համար պարտական է Ռեբլինգների ընտանիքին։ Շինարարական աշխատանքները շարունակվեցին տասներեք տարի, ավարտվեցին 1883 թվականի մայիսի 24-ին։ Ջոն Ռյոբլինգ, Վաշինգտոն Ռյոբլինգ և Էմիլի Ռյոբլինգ անունները փորագրված են կամրջի վրա, որպես կամրջի շինարարներ։ Կամրջի երեք թռիչքային հատվածները միանում են երկու աշտարակների վրա։ Հիմնական թռիչքի երկարությունը կազմում է 486,3 մետր, կամուրջը գնահատվել է 15,1 մլն դոլար։ կամրջի բացման արարողությանը ներկա են գտնվել Նյու-յորքի քաղաքապետ Ֆրանկլին Էդսոնը և ԱՄՆ նախագահ Չեստեր Արթուրը։ Այդ օր տոն էր հայտարարված, բոլոր ցանկացողները կարող էին ներկա գտնվել և հիանալ այդ ճարտարապետական կառույցով։ Առաջինիսկ օրվանից սահմանվեցին տրանսպորտային միջոցների պլանավորված աշխատանքները, շուրջ 150 000 մարդ օգտվեց կամրջից՝ մյուս կողմն անցնելու համար։ Էմիլի Ռեբլինգն առաջինն էր, որ անցավ կամրջի վրայով։ Սակայն ժողովրդի շրջանում լուրեր տարածվեցին, որ կամուրջն այնքան էլ ամուր և հուսալի չի և տասներկու մարդ իր վրա պահել չի կարող։ Կամրջի ամրությունը ստուգելու և ժողովրդի կասկածները փարատելու նպատակով հաջորդ օրը կամրջի վրայով մյուս կողմ՝ կրկեսային հյուրախաղերի ուղարկեցին 21 փղերի[2]։

Մեր ժամանակներ խմբագրել

1980-ական թվականներից կամուրջն սկսեցին լուսավորել գիշերը, որպեսզի ցուցադրվեն կամրջի ճարտարապետական յուրահատկությունները։ Կամրջի վրա կառւցված է նաև ուղևորների և հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ, որն անցնում է կամրջի կենտրոնով և բարձր է ավտոմոբիլային ճանապարհից։ 2006 թվականի սկզբին աշխատավորներն իրականացրեցին կամրջի վերանորոգողական աշխատանքներ, որի ընթացքում պատահաբար հայտնաբերեցին ապաստարաններ ռմբակոծությունից պաշտպանվելու համար,։ Այն կառուցվել էր 1950-ական թվականներին՝ սառը պատերազմի տարիներին։ Թաքստոցի մուտքը վարպետորեն քողարկված էր Մանհեթենի կողմից։ Թաքստոցը շատ լավ կահավորված էր և այնտեղ պահեստավորված էին մետաղյա տարաներով պահածոներ և թխվածքներ (գալեթներ), ծածկոցներ, օդափոխիչ սարքավորումներ, բուժսպասարկման բավականին արժեքավոր միջոցներ[3]։ 2014 թվականի հուլիսի 2 -ին, ժամը 19:40-ին (03:40 հուլիսի 3 Մոսկվայի ժամանակով) կամրջի մի հատվածը փլուզվեց, որի պատճառով զոհվեցին հինգ հոգի[4][5]։

 
Բրուկլինի կողմից։ Հետևի ֆոնին երևում է Մանխեթենի երկնաքերները
 
Կամուջի երթևեկության կազմակերպումը նկարագրող դիագրամ

Պատկերասրահ խմբագրել

Պատկեր:Brooklyn Bridge Postdlf.jpg  

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • David McCullough The Great Bridge: The Epic Story of the Building of the Brooklyn Bridge. — Simon and Schuster, 2007. — 608 с. — ISBN 0743218310(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուքլինի կամուրջ» հոդվածին։