Բրունո Հիլդեբրանդ

գերմանացի տնտեսագետ և վիճակագրագետ (1812-1878)

Բրունո Հիլդեբրանդ (գերմ.՝ Bruno Hildebrand; մարտի 6, 1812(1812-03-06)[1][2][3], Նաումբուրգ, Halle District, Արևելյան Գերմանիա[4] - հունվարի 29, 1878(1878-01-29)[1][2][3], Ենա, Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն), գերմանացի տնտեսագետ և վիճակագրագետ, գերմանական տնտեսագիտական պատմական դպրոցի հիմնադիրներից մեկը։

Բրունո Հիլդեբրանդ
Bruno Hildebrand
Դիմանկար
Ծնվել է1812 մարտի 6
ԾննդավայրՆաումբուրգ (Զալե)
Մահացել էհունվարի 29, 1878(1878-01-29) (տարիքը 65)
Մահվան վայրԻենա
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԼեյպցիգի համալսարան
Վրոցլավյան համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատանքՎրոցլավյան համալսարան
Մարբուրգյան համալսարան
Ցյուրիխի համալսարան
Բեռնի համալսարան
Ֆրիդրիխ Շիլերի անվան համալսարան
ԱշխատավայրԵնայի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Մարբուրգի համալսարան, Բեռնի համալսարան և Վրոցլավի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՖրանկֆուրտի պառլամենտի անդամ, rector of the University of Jena? և rector of the University of Jena?
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԱդոլֆ ֆոն Հիլդեբրանդ
 Bruno Hildebrand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Բրունո Հիլդեբրանդ

Ծնվել է շրջանային դատարանի քարտուղարի ընտանիքում։ 1826 թվականի մարտի 30-ին նա դառնում է Պֆորտի պետական դպրոցի սան[5], աստվածաբանություն է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում, սակայն որոշ ժամանակ հետո դիմել է փիլիսոփայական, բանասիրական և պատմական հետազոտություններին։

Իր գիտական կարիերայի սկբում աշխատել է որպես պրոֆեսոր Վրոցլավում, ապա՝ Մարբուրգում։ Նա իր պրոռեկտոր եղած ժամանակ, պաշտպանել է այդ համալսարանի իրավունքները, հակակրանք է առաջացրել Հեսենկասելյան կառավարության մետ։ 1846 թվականին գերմանական «Լոնդոնյան թերթ»-ում հայտնված հոդվածի համար Հիլդեբրանդը Մարբուրգում դատապարտվել է նորին մեծությանը վիրավորելու մեղադրանքով և զրկվել իր բոլոր ակադեմիական պաշտոններից։ Միայն 1848 թվականին է արդարացվել և այդ ժամանակ ընտրվել Գերմանիայի Ֆրանկֆուրտի ազգային ժողովի անդամ։

1849—1850 թվականների ձմռանը Հիլդեբրանդը ընտրվել է լանդտագի անդամ։ Հասենփլուգի` նախարարություն վերադառնալուց հետո նա հանդես է եկել որպես նրա ամենավճռական հակառակորդներից մեկը։

1851 թվականից մինչև 1861 թվականը Հիլդեբրանդը դասավանդել է Ցյուրիխում և Բեռնում, որտեղ հիմնել է շվեյցարական վիճակագրական առաջին գրասենյակը։ Շվեյցարիայում Հիլդեբրանդը հիմնել է Nordostbahn երկաթուղային ընկերությունը։ Շվեյցարիայի տնտեսական կյանքին մասնակցելը այնպիսի բողոքի ալիք է առաջացրել նրա դեմ, որ նա ստիպված է եղել տեղափոխվել Գերմանիա և սկսել է դասավանդել Ենայում։ Այստեղ նա դարձել է Թյուրինգիայի իր իսկ հիմնադրած կենտրոնական վիճակագրական գրասենյակի տնօրենը։ 1863 թվականին հիմնադրել է Jahrbücher für Nationalökonomie und Statistik ամսագիրը։

Հիլդեբրանդը հայտնի է իր սուր քննադատություններով` ուղղված տնտեսագիտության դասական դպրոցին, հատկապես` Դավիթ Ռիկարդոյի աշխատանքներին։ Իր գլխավոր` «Ներկայի և ապագայի քաղաքական տնտեսագիտություն» (Die Nationalökonomie der Gegenwart und Zukunft) աշխատանքում նա փորձել է ցույց տալ գոյություն ունեցող տնտեսական օրենքները։ Նրա կարծիքով` տնտեսական զարգացումն ունի գծային ոչ ցիկլային բնույթ։ Նա պատմությունը բաժանել է երեք շրջանի` բնական տնտեսություն, դրամական տնտեսություն, վարկային տնտեսություն[6]։

Ընտանիք խմբագրել

Բրունո Հիլդեբրանդն ամուսնացած էր Կլեմենտինա Գութենթագի (1817–1879) հետ, որը ծագումով հրեական ընտանիքից էր։ Նրա որդիներից ավագը Ռիչարդ Հիլդեբրանդն էր (1840–1918), որը նույնպես տնտեսագետ էր, մեկը հայտնի քանդակագործ Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդն էր (1847–1921), մյուսը` բժիշկ Օտտո Հիլդեբրանդը, դուստրը` Աուրելիան, թոռը` կաթոլիկ փիլիսոփա Դիտրիխ ֆոն Հիլդեբրանդը։

Նիկոլայ Միկլուխո-Մակլայը ծանոթ է եղել Բրունոյին և նամակագրական կապի մեջ է եղել Աուրելիայի հետ։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Die Nationalökonomie der Gegenwart und Zukunft. Frankfurt/Main 1848:
  • Die kurhessische Finanzverwaltung. Kassel 1850:
  • Statistische Mitteilungen über die volkswirtschaftlichen Zustände Kurhessens. Berlin 1853:
  • Beiträge zur Statistik des Kantons Bern, Bd. 1. Bern 1860:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Marburger Professorenkatalog — 2016.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 Гильдебранд Бруно // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Carl Friedrich Heinrich Bittcher: Pförtner Album. Verzeichniss sämmtlicher Lehrer und Schüler der Königl. Preuß. Landesschule Pforta, vom Jahre 1543 bis 1843. Friedrich Christian Wilhelm Vogel, Leipzig, 1843, S. 502 (books.google.de)
  6. «Պատմության պարբերականացման տարբերակները` պատմական ճանաչողության գործառույթներ։ Պատմության մեթոդաբանություն-Նյութեր | FindHistory.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Ewald Grothe (Hrsg.): Die Abgeordneten der kurhessischen Ständeversammlungen 1830–1866. (=Veröffentlichungen der Historischen Kommission für Hessen. Bd. 48, 13 = Politische und parlamentarische Geschichte des Landes Hessen. Bd. 43). Historische Kommission für Hessen, Marburg 2016, ISBN 978-3-942225-33-5, Nr. KSV-192.
  • Jochen Lengemann: MdL Hessen. 1808–1996. Biographischer Index (= Politische und parlamentarische Geschichte des Landes Hessen. Bd. 14 = Veröffentlichungen der Historischen Kommission für Hessen. Bd. 48, 7). Elwert, Marburg 1996, ISBN 3-7708-1071-6, S. 186.

Արտաքին հղումներ խմբագրել