Բրունո Կրեմեր

ֆրանսիացի դերասան

Բրունո (Բրյունո) Ժան Մարի Կրեմեր (ֆր.՝ Bruno Jean Marie Crémer, հոկտեմբերի 6, 1929 թվական - օգոստոսի 7, 2010 թվական), ֆրանսիացի դերասան։

Բրունո Կրեմեր
Ծնվել էհոկտեմբերի 6, 1929(1929-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն-Մանդե
Մահացել էօգոստոսի 7, 2010(2010-08-07)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ԿրթությունՀատեմեր և Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Բելգիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Ստեֆան Կրեմեր
Պարգևներ և մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Սեն-Մանդե քաղաքում։ Մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս 1991 թվականին մեկնարկած և 2005 թվականին ավարտված հեռուստասերիալում խաղացած կոմիսար Մեգրեի դերի համար։ Կրեմերը ընտրել է դերասանի մասնագիտությունը 12 տարեկան հասակից։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նա մեկնել է Փարիզը նվաճելու՝ Բրունոն հույս ուներ դերասան դառնալու իր երազանքն այնտեղ իրականություն դարձնել։ Նա միշտ վստահ էր, որ կարող է այդ ասպարեզում հաջողությամբ ներկայանալ, մայրը միշտ աջակցում էր որդու նկրտումները։ Բրունոն ավարտել է Փարիզի Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիան և երկար ժամանակ աշխատել է թատրոնում։ Դերասանը նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում, աշխատել է Ֆրանսուա Օզոնի, Լուկինո Վիսկոնտիի, Կլոդ Լելուշի և այլ հայտնի ռեժիսորների հետ։ Նրան մեծ ճանաչում են բերել Շեքսպիրի «Պերիկլես», Օսկար Ուայլդի «Իդեալական տղամարդ» և Ժաննա Անույի «Խեղճ Բիտո» և «Բեկետ կամ Աստծո Փառքը» թատերական բեմադրությունները։

Դերասանի առաջին ֆիլմն է 1952 թվականին նկարահանված «Երկար ատամներ» ֆիլմը։ 1957 թվականին Կրեմերը Ալեն Դելոնի հետ համատեղ նկարահանվել է «Ուղարկեք կնոջը այնտեղ, որտեղ Սատանան կձախողվի» ('Send a Woman When the Devil Fails'. հայտնի է նաև, որպես When a Woman Meddles կամ When the Woman Gets Confused)։ Մնացած դերերի հետ համեմատ Կրեմերի ավելի հաջող բեմական դերերից հարկ է նշել 1959 թվականին համաշխարհային մակարդակով ցուցադրված Ժաննա Անույի «Բեկետ» բեմադրության Թոմաս Բեկետի դերը։

Կրեմերի լավագույն դերերի շարքում նշվում են «Գողություն Փարիզում», «Մասնավոր խուզարկու», «Արդյո՞ք այրվում է Փարիզը» և «Ավազի տակ» ֆիլմերում կատարած նրա դերերը։

1984 թվականին Կրեմերը ամուսնանում է։ Նա և նրա հարսնացու Շանտալը ունեն երկու աղջիկ։ Կրեմերը ամուսնանում է երկրորդ անգամ, և այդ ամուսնությունը Կրեմերին պարգևում է ևս մեկ երեխա՝ որդի Ստեֆանին։ Հայտնի է, որ Ստեֆանը գրող է դարձել։

Ամենամեծ հայտնությունը Կրեմերին բերել է Ժորժ Սիմենոնի բազմաթիվ վեպերի հերոս՝ ոստիկանական կոմիսար Մեգրեի դերը։ Ֆրանսիական հեռուստատեսությունը ցուցադրել է Մեգրեի հետաքննությունների մասին պատմող ֆիլմերը 1991 թվականից 2005 թվականը։ Ընդհանուր հաշվարկով Կրեմերը նկարահանվել է այդ հեռուստատեսային սերիալի 54 սերիաներում։ Սերիալը համարվում է Ժորժ Սիմենոնի վեպերի ամենահաջող էկրանավորումը։ «Սպրուտ» իտալական սերիալում Բրունո Կրեմերը սերիալի 4-րդ, 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում կատարել է մաֆիոզ Անտոնիո Էսպինոսիի դերը։

1967 թվականին «Օտարը» ֆիլմում կատարած դերի համար Բրունոն արժանանում է «Ոսկե Բուիյարդ» մրցանակին։

2000 թվականին Կրեմերը հրապարակում է իր ինքնակենսագրական «Un certain jeune homme» աշխատանքը։

Մահացել է 2010 թվականի օգոստոսի 7-ին[5], կյանքի վերջին տարիների տառապել է լեզվի քաղցկեղով[6]։ Նախագահ Նիկոլա Սարկոզին անվանել է դերասանին «ֆրանսիական կինոյի ամենահայտնի և պայածար դերակատարը», փոխ-նախագահ Ֆրանսուա Ֆիյիոն նշել է, որ «բազմաթիվ տաղանդներ ունեցող» Կրեմերը, աշխատանքի ժամանակ ինքն իր նկատմամբ եղել է ծայրաստիճան պահանջկոտ, իսկ մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանն ասել է, որ երկիրը «կորցրել է հայտնի դերասանի»։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Երկար ատամներ» (1952)
  • «Երբ որ խառնվում է կինը» («Quand la femme s’en mele») (1957)
  • «317-րդ դասակ» - ադյուտանտ Վիլդորֆ (1965)
  • «Մարկո Պոլոյի հեքիաթային արկածները» («Le Meravigliose Avventure di Marco Polo») (1965)
  • «Նպատակ՝ 500 միլիոն» (1966) - կապիտան Ժան Ռեյֆո
  • «Արդյո՞ք այրվում է Փարիզը» (1966) - Գնդապետ Ռոլ Տանգի
  • «Մեկ մարդով ավելի» («Un homme trop») (1967); Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր՝ Կոստա Հավրաս
  • «Օտարը» (1967) - Պրիեստ
  • «Եթե ես լինեի լրտես» («Si j’etais un espion») (1967); ռեժիսոր՝ Բերտրան Բլիե
  • «Ավազակախումբը Բոննոյից» («La bande a Bonnot») (1968) Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր։ Ֆիլիպ Ֆուրաստե
  • «Երկնագույն „Գոլուազներ“» («Les gauloises bleues»); ռեժիսոր՝ Միշել Կրունո (1968)
  • «Մարդասպանը կոնֆետներ է սիրում» («Le tueur aime les bonbons») (1968)
  • «Ավազակախումբ Բոննո» (1969) - Ժյուլ Բրունո
  • «Կանգնիր անկման ժամանակ» («Cran d’arret») (1969) Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր՝ Իվ բուասե
  • «Հաջողություն, Բարբարա» («Bye bye, Barbara»); ռեժիսոր՝ Միշել Դևիլ (1969)
  • «Ժամանակն է մեռնելու» («Le temps de mourir»); ռեժիսոր՝ Անդրե Ֆարվագի (1969)
  • «Ժպիտի համար» («Pour un sourire»); ռեժիսոր՝ Ֆրանսուա Դյուպոն (1970) - Միդի
  • «Բիրիբի» («Biribi»)); Ֆրանսիա - Թունիս, ռեժիսոր՝ Դանիել Մուսման (1971)
  • «Գողություն Փարիզում» (1972) - Բորդե
  • «Առանց արդյունքը որոշելու» («Sans sommation»); Ֆրանսիա - Գերմանիա - Իտալիա, ռեժիսոր՝ Բրունո Գանտիլոն (1973)
  • «Մեծ արջի սիրեկանը» («L’amante dell’Orsa Maggiore»); Իտալիա - Ֆրանսիա - Գերմանիա, ռեժիսոր՝ Վալենտոնի Օսինի (1973)
  • «Պաշտպան» («Le Protecteur»); Ֆրանսիա - Испания, ռեժիսոր՝ Ռոժե Անեն (1974)
  • «Ենթադրություն» («The Suspects»); Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր՝ Միշել Վին (1974)
  • «Խոլորձի մարմինը» («La chair de l’orchidee»); Ֆրանսիա - Իտալիա - Գերմանիա, ռեժիսոր՝ Պատրիս Շերո (1975)
  • «Բարիներ և չարեր» («Les bons et les mechants»); ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ (1975)
  • «Հատուկ բաժանմունք» («Section speciale»); Ֆրանսիա - Իտալիա - Գերմանիա, ռեժիսոր՝ Կոստա Հավրաս (1975)
  • «Որսորդ» («L’alpaguer», սովետական վաճառաշուկայում - «Մասնավոր խուզարկու») (1976) - Յաստրեբ
  • «Կախարդ» /Sorcerer (1977)
  • «Յուրաքանչյուրը ունի իր հնարավորությունը» / Une histoire simple (1978) - Ժորժ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Deutsche Nationalbibliothek Record #137915233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Умер исполнитель роли комиссара Мегрэ». Lenta.ru. 9 августа 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Умер актёр Бруно Кремер, самый любимый французами «комиссар Мегрэ»». Newsru.co.il. 9 августа 2010. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Կրեմեր» հոդվածին։