Բրոնզե մեդալ

Բրոնզե մեդալ, տրվում է մրցումներում երրորդ տեղ գրավելու համար

Բրոնզե մեդալ, օգտագործվում է որպես պարգև։

Ջեյմս Գրեյվս համբուրում է բրոնզե օլիմպիական մեդալը (Սիդնեյ -2000)

Սովորաբար տրվում է այն մարզիկներին, որոնք գրավել են երրորդ տեղ ցանկացած մրցույթում կամ էլ ցուցաբերել են մրցանակային որևէ ցուցանիշ։ Առաջին և երկրորդ տեղեր հաղթողները սովորաբար համապատասխանաբար պարգևատրվում են ոսկե և արծաթե մեդալներով։

Պատմություն խմբագրել

Մրցանակի այս տեսակն ի սկզբանե առաջացել է ռազմական գործողությունների ժամանակ դեռ միջնադարում, ժամանակի ընթացքում բրոնզե մեդալը նշանավորվեց ոչ մարտական գործողությունների համար։ Ռազմական ոլորտում կոնկրետացվեց պարգևը (օրինակ՝ Բրոնզե մեդալ «Քաջության համար», Բրոնզե մեդալ «Փառքի դաշտում» և այլն)։

 
Բրոնզե դպրոցական մեդալ (Իտալիա)

Ընդհանուր առմամբ բրոնզը առավել տարածված մետաղ է, այն օգտագործվում է բարձր որակի մեդալներ պատրաստելու համար, այդ թվում նաև՝ արվեստի բնագավառում։ Հազվադեպ դեպքերում, օրինակ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրները պարգևատրվում են ոսկե մեդալով, որն ի տարբերություն նույնանուն պարգևներից, իրականում պատրաստվում է ոսկուց։ Դպրոցական մեդալը, որպես գերազանցության նշան, տրվում է Ռուսաստանի Դաշնության և նախկին ՍՍՀՄ-ի միջնակարգ դպրոցներն ավարտած շրջանավարտներին։ Այն չի պատրաստվում ոսկուց կամ արծաթից; բրոնզե դպրոցական մեդալները Ռուսաստանում ներկա պահին գոյություն չունեն, չնայած որոշ երկրներում (օրինակ՝ Իտալիայում) նույնպես պարգևներ գոյություն ունեն։

Որոշ մարզաձևերից մի շարք մրցաշարերում, օրինակ բռնցքամարտում, ձյուդոյում, տեկվանդոյում և ըմբշամարտում, խաղարկվում է երկու կոմպլեկտ բրոնզե պարգև և յուրաքանչյուր կիսաեզրափակչի մասնակից երաշխավորված է դառնալ հաղթող։

Օլիմպիական խաղեր խմբագրել

Անտիկ օլիմպիական խաղերի մրցումների գլխավոր օլիմպիական պարգևը եղել է մեդալը, այն հաստատվել է միայն 1896 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն այն ժամանակ հաղթողների մեդալը արծաթից էր, անկախ գրաված տեղից։ Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների հանձնման սովորույթը՝ առաջին երեք տեղերի համար կազմակերպիչները սահմանեցին սկսած 1904 թվականի Օլիմպիական խաղերից, այնուհետև լայն տարածում գտավ շատ ուրիշ մարզական միջոցառումներում։

Գրականություն խմբագրել

  • Косарева А. В. Искусство медали: Книга для учителя. — 2-е изд., доп и перераб. — М.: Просвещение. 1982. — 127 с., илюстрациями.
  • Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата: Перевод с немецкого — М.: Радио и связь, 1982. — 328 с.

Արտաքին հղումներ խմբագրել