Բրոն Ֆրանսիայի գավառ, Օվերն Ռոն Ալպի շրջանում, մտնում է Լիոնի մետրոպոլիայի կազմում։

Քաղաք
Բրոն
ֆր.՝ Bron
Զինանշան

Բրոնսկի բերդ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՕվեր Ռոնա Ալպի
ԳավառԼիոնի մետրոպոլիա
ՔաղաքապետԺան Միշել Լոնգվալ
Հիմնադրված է1202 թ.
Առաջին հիշատակում1202
Մակերես10,1 կմ²
ԲԾՄ210 մ
Բնակչություն39 283 մարդ (2014)
Խտություն3889 մարդ/կմ²
ԱգլոմերացիաՄեծ Լիոն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքս69500
Փոստային դասիչ69500[1]
Ավտոմոբիլային կոդ69
Код INSEE69029
Պաշտոնական կայքville-bron.fr
Բրոն (Ֆրանսիա)##
Բրոն (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Լիոնի մետրոպոլիայի քարտեզի վրա Բրոմի դիրքը:     Բրոն     Լիոն     Լիոնի մետրոպոլիա     Դեպարտամենտ Ռոն

Բրոնը գտնվում է Փարիզից[2] 500 կմ դեպի հարավ-արևելք և գտնվում է Լեոնի արևելքում, Լիոնի կենտրոնից հեռավորությունը 10 կմ-ից պակաս է[3].:

Պատմություն խմբագրել

Ներկայիս Բրոնում տարածքում գտնվող առաջին բնակավայրերը հայտնվել են Հռոմեական կայսրության ժամանակ։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո 470 թվականից մինչև 1029 թվականը տարածքը զբաղեցնում է բուրգունդները, այնուհետև Ֆրանկները և այն կազմում էր Բուրգունդյան թագավորության մի մասը։ 1202 թվականին առաջին անգամ հիշատակվել է Պրեսքիլին պատկանող Բրոն բնակավայրը։ 1310-ին բնակավայրը դարձավ Սավոյայի դքսության մի մասը, որը պաշտոնականորեն Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության մաս էր կազմում, որտեղ այն մնաց մինչև 1355 թվականը, որից հետո դարձավ Դոֆինե գավառի մի մասը և մտավ Ֆրանսիայի թագավորության կազմի մեջ։ 1702 թվականին անցկացվեց բնակչության մարդահամար, որի մեջ նշվեց անսովոր աղքատությունը, գյուղում չկա ո՛չ շուկա, ո՛չ էլ նստարան և ամբողջ հողի 70 % եկեղեցու ձեռքում է։ 1711 թվականին կրոնական տոնի ընթացքում տեղի է ունենում ողբերգություն։ Ավազակախումբը հարձակվում է ուխտավորի վրա, որտեղ առաջանում է սարսափելի քաշքշուկ, որի հետևանքով շուրջ հազար մարդ սպանվում և զոհ է դառնում։ 1812 թվականին հայտնվում է կոմունայի առաջին կադաստրը։ Բրոնի ընդհանուր տարածքը 983 հա է, անտառապատ հողը `797 հա, անտառները` 117 հա, այգիները 34 հա, իսկ արոտավայրերը` 10 հա։ 1852 թվականին Բրոնը մտնում է Ռոնի դեպարտամետության մեջ, իսկ 1854 թվականին դառնում է համանուն համայնքի կենտրոն։ 1877 թվականին քաղաքում գործում էր պարբերական հասարակական տրանսպորտը, որը քաղաքը կապեց Լիոնի հետ, այնուհետև այն 1881 թվականին փոխարինվեց գնացքով, ապա 1902 թվականին՝ էլէեկտրական տրամվայով։ 1872-ից 1876 թվականներից ինժեներ Ժան Կլարան կառուցեց Բրոնի ամրոցը։ 1888 թվականին ասպարեզ է գալիս ջրագիծը, իսկ 1912 թվականին՝ էլեկտրականությունը։ 1910 թվականին Բրոնում կառուցվեց օդակայան, որը ժամանակի ընթացքում վերածվեց օդանավակայանի։ 1975 թվականին այն անվանվեց Սենտ-Էքզյուպերիի անունով և դարձավ Լեոնի գլխավոր քաղաքացիական օդանավակայանը։ 1920 թվականից ի վեր Բրոն, որը նախկինում հիմնականում գյուղական բնակավայր էր, սկսում է կառուցել բարձրահարկ շենքերը և վերածվում է Լիոնի արվարձանի։ 1944 թվականի օգոստոսի 7-ին, 21-ին և 28-ին Բրոնը շրջափակած նացիստական Գերմանիան Մոնլյուկ բանտում գնդակահարում է 109 դատապարտյհալների։ Բրոնը 1944 թվականի աշնանը ազատագրվելուց հետո կրկին սկսեց ակտիվորեն զարգանալ[4]։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բրոնում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 17,7 21,9 25,7 30,1 32,0 36,2 39,8 37,7 35,8 28,4 22,9 20,2 39,8
միջին առավելագույնը (°C) 5,7 8,1 11,6 15,2 19,4 23,2 26,6 25,6 22,4 16,8 10,1 5,9 15,9
միջին ջերմաստիճանը (°C) 2,6 4,5 7,2 10,3 14,3 17,9 20,8 20,0 17,1 12,5 6,7 3,2 11,4
միջին նվազագույնը (°C) 0,4 1,0 2,8 5,5 9,3 12,6 15,0 14,4 11,7 8,2 3,4 0,4 7,0
բացարձակ նվազագույնը (°C) −23,0 −21,4 −10,5 −4,4 −0,3 2,3 6,1 5,2 1,9 −4,5 −8,0 −16,0 −23,0
տեղումների քանակը (մմ) 54,1 54,5 62,9 67,8 86,0 76,6 60,6 76,7 75,2 79,5 71,4 59,2 824,8
Աղբյուր՝ infoclimat.fr

Վարչակազմ խմբագրել

 

Քաղաքապետերի ցուցակ[5]։
Ժամանակաշրջան Ազգանուն Կուսակցություն Նշումներ
2015 2020 Ժան Միշել Լոնգվալ Սոցիալիստական
1999 2015 Անի Գայմո Սոցիալիստական
1997 1999 Ժորդ Բերնեն
1989 1997 Ժան Ժակ Կերան Սոցիալիստական
1989 1989 Փոլ Ռավել Սոցիալիստական
1971 1989 Անդրե Սուզի Սոցիալիստական

Տրանսպորտ խմբագրել

Բրոնը Լիոնի և այլ հարևան համայնքների հետ կապված է բազմաթիվ ճանապարհներով։ Քաղաքը Լինոի մետրոպոլիայի ընդհանուր տրանսպորտային համակարգի մի մասն է, որը ներառում է բազմաթիվ ավտոբուսային երթուղիներ, 2 տրամվայի գիծ (T2 և T5)[6]։ Քաղաքում գտնվում է 1910 թվականին բացված «Լիոն-Բրոն» օդանավակայանը։ 1930 թվականից օդանավակայանը դարձել է Լիոնի հիմնական ուղևորատար տրանսպորտը։ 1964 թվականին օդանավակայանը սպասարկել է 117 769 ուղևորի և իրականացրել են 6383 չվերթ։ 2016 թվականին օդանավակայանը սպասարկվել է 12 993 ուղևորի, այդ թվում 4332 միջազգային չվերթ, 8 157 առևտրային չվերթ և 36 471 ոչ առևտրային չվերթ[7]։

Սոցիալական ենթակառուցվածք խմբագրել

Առողջապահություն խմբագրել

  • 4 հիվանդանոց[8]

Կրթություն խմբագրել

  • 23 դպրոց
  • 3 քոլեջ
  • 3 վարժարան (1 ընդհանուր կրթության և 2 մասնագիտական)
  • 1 համալսարան[8]

Մշակույթ խմբագրել

  • 1 կինոթատրոն
  • 1 մշակութային կենտրոն
  • 1 մանկական ստեղծագործական տուն
  • 1 հիփ հոփ պարային ստուդիա[8]

Սպորտային օբյեկտներ խմբագրել

  • 1 լողավազան
  • 4 ֆուտբոլային դաշտ
  • 1 ռեբգիի դաշտ
  • 1 թեթև ատլետիկայի դաշտ
  • 6 սպորտային սրահներ
  • 1 սպորտային կենտրոն
  • 7 բազմաբնույթ մարզադաշտ
  • 1 սպորտային հրապարակ
  • 1 ձիարշավարան
  • 47 մանկական խաղահրապարակ
  • 24 կմ հեծանվային ուղի[8]

Կանաչ տարածքներ խմբագրել

  • բազմաթիվ զբոսայգիներ
  • 5 պուրակ
  • 1 ամրոց[8]


Բրոն քաղաքի արևելյան մասի համայնապատկերը


Ժողովրդագրություն խմբագրել

Բրոն քաղաքի բնակչությունը 2014 թվականին կազմել է 39 283 մարդ, 1010 հա (10.1 կմ²) տարածքում բնակչության խտությունը եղել է 3889 մարդ/կմ²[8]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Բրոնի ամրոց[9]
  • «Վինատե» հիվանդանոց[9]
  • Սեն Դենի եկեղեցի[9]
  • Մեսոն Ֆորտ ամրոց (XIII դար)[9]
  • Պարիյի պուրակ[9]

Քույր քաղաքներ խմբագրել

Բրոնի ունի 4 քույր քաղաքներ[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Paris-Bron». Google Maps. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Lyon-Bron». Google Maps. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Quelques dates qui ont marqué l’histoire de Bron… (фр.). Ville de Bron. Проверено 22 сентября 2017.
  5. «Maires». Histoire de Bron (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. Bus et tramway (фр.). Ville de Bron. Проверено 23 сентября 2017.
  7. Aéroport de Lyon - Bron (фр.). Union des Aéroports Français. Проверено 23 сентября 2017
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Bron en Chifres (фр.). Ville de Bron. Проверено 23 сентября 2017.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Patrimoine (фр.). Ville de Bron. Проверено 23 сентября 2017.
  10. Villes jumelles (фр.). Ville de Bron. Проверено 22 сентября 2017.