Բրյուսելի մետրոպոլիտեն (ֆր.՝ Métro de Bruxelles, հոլ.՝ Brusselse metro), մետրոյի գծերի համակարգ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Բացվել է 1976 թվականին։ Այն ունի 59 կայարան։ Ցանցերի ընդհանուր երկարությունը 39.9 կմ է։ Կայանների միջև միջին հեռավորությունը մոտավորապես 650 մ է։ Մետրոն շահագործվում է STIB / MIVB քաղաքային ընկերության կողմից[1]։

Բրյուսելի մետրոպոլիտեն
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչSTIB/MIVB?
Երկիր Բելգիա
ՔաղաքԲրյուսել
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
ԳծերBrussels Metro line 1?, Brussels Metro line 2?, Brussels Metro line 5?, Brussels Metro line 6?, Yser/IJzer metro station?, Jacques Brel metro station?, King Baudouin metro station?, Heysel/Heizel metro station?, Bockstael metro station?, Madou metro station?, Comte de Flandre/Graaf van Vlaanderen metro station?, Kunst-Wet/Arts-Loi metro station?, Porte de Hal/Hallepoort metro station?, Belgica metro station? և De Brouckère metro station?
 Brussels metro Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բրյուսելի մետրոյի առաջին շինարարական ծրագրերը ստեղծվել են 1892 թվականին։ Այնուամենայնիվ, առաջին ստորգետնյա քաղաքային տրանսպորտային գիծը կառուցվել է միայն 1965-1969 թվականներին։ 1970 թվականին բացվել է առաջին ուղիղ գիծը Պորտ դը Նամյուրի և Մադուի կայարանների միջև։

Բրյուսելում մետրոյի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1976 թվականի սեպտեմբերի 30-ին, Բելգիայի թագավոր Բոդուենի մասնակցությամբ։ Սկզբում մետրոն բաղկացած է եղել 16 կայարաներից. մետրոյի առաջին գիծը տարածվեց դեպի արևելք, որտեղ բաժանվեց երկու ճյուղի` Թոմբերգ և Բոուլուի վերջնական կայարաններով։

1980-ական թվականներին համակարգն ակտիվորեն ընդլայնվեց։ 1988 թվականին ստեղծվեց մետրոյի երկրորդ գիծը, որը ժամանակին զգալիորեն ընդարձակվելով՝ պաշտոնապես դարձավ մետրոյի երկրորդ գիծը։ Մետրոյի համակարգը իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 2009 թվականին, երբ Դելակրուա կարարանից Հարավային կայարան գիծն ավելացնելու արդյունքում երկրորդ գիծը դարձավ օղակաձև։ Դրանից հետո նախկին երկու գծերը պաշտոնապես դարձան մետրոյի ներկայիս չորս երթուղիները։

2016 թվականի ահաբեկչություն խմբագրել

2016 թվականի մարտի 22-ին պայթյուններ տեղի ունեցան Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի Մալբեկ կայարանում[2]։ Մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մետրոյում մահացել է 17 մարդ, 106 ուղևոր վիրավորվել են։ Պայթյունից հետո մետրոպոլիտենը փակ էր մինչև ապրիլի 13-ը[3][4][5]։ Մալբեկ կայարանի աշխատանքը վերականգնվել է ապրիլի 25-ին։ Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

Գծեր և կայարաններ խմբագրել

 
Մետրոյի «Rogier» կայարանի շարժակազմ

Բրյուսելի մետրոպոլիտենի ցանցը 2009 թվականի ապրիլի վերակազմավորումից հետո բաղկացած է 4 գծերից․

  • Գիծ 1, քաղաքի կենտրոնի արևմուտքից դեպի արևելք։
  • Գիծ 2, օղակ քաղաքի կենտրոնում։
  • Գիծ 5, հարավ-արևմուտքից քաղաքի կենտրոնով դեպի հարավ-արևելք։
  • Գիծ 6, օղակով (ամբողջությամբ 2-րդ գիծը) դեպի հյուսիս-արևմուտք։

3, 4 և 7 համարի գծերը պատկանում են տրամվային, որն ներառում է ստորգետնյա տրամվայը։ Այն կառուցվել է 1970-ական թվականներից մինչև 1990-ականները, սակայն ամբողջությամբ չի վերափոխվել մետրոպոլիտենի։

Ծառայություններ խմբագրել

  1. «Activity Report 2011 - Figures & statistics '11» (PDF). STIB/MIVB. էջ 08. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «LIVE. Tientallen doden bij aanslagen in Brussel: "ISIS eist aanslagen op"» (հոլանդերեն). nieuwsblad. 22.03.2016. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  3. Метро Брюсселя возобновило свою работу после терактов — Новости Укринформ
  4. Все станции брюссельского метро, за исключением «Мальбек», вновь открылись для пассажиров
  5. «Բրյուսելի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.