Բրյուսելիզացիա (ֆր.՝ bruxellisation, հոլ.՝ verbrusseling), քաղաքաշինության մեջ՝ քաղաքի վերաշինության անարխիկ մոտեցում, երբ կատարվում է պատմական շինությունների չհսկվող քանդում կամ նրանց կողքին ժամանակակիցների կառուցում։ Արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (հայերեն՝ ֆրանկֆուրտյան ընդհանուր թերթ) թերթում[1] Բրյուսելում 1960-1970-ական թվականներին պատմական շենքերի մասսայական քանդման առիթով։

Երկնաքերերի մուտքը միջնադարյան քաղաք։ Աշտարակը կառուցվել է «Ժողովրդական տան» տեղում։

Պատմություն խմբագրել

1958 թվականին Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հազիվ վերականգնված Բրյուսելը ընդունեց Expo '58 միջազգային ցուցահանդեսը։ Քաղաքային իշխանությունները, հասկանալով, որ հին քաղաքը չի կարող ընդունել հյուրերի հոսքը, որոշեցին հանել տրամվայի գծերը հիմնական փողոցներից և ասֆալտապատեցին այգիները։ Հետագա տարիներին անշարժ գույքի գործակալությունները, հենվելով տեղական ինքնավարման մարմինների աջակցության վրա, Հյուսիսային կայարանի տարածքում սկսեցին մասսայական շինարարություն։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին, և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։ Քանդվեցին և XVIII դարի շենքեր և համեմատաբար նոր «Ժողովրդական տունը»։ Փարիզի և Վիենայի 19-րդ դարի վերակառուցումներից Բրյուսելինը տարբերվում էր ոչ թե մասշտաբով, այլ միասնական պլանի և էսթետիկական որոշման բացակայությամբ։

Բրյուսելյան փորձի առանձնահատկությունները խմբագրել

Բրյուսելում 1960-ական թվականներին տարածված էր փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան։ Անշարժ գույքի գործակալությունները լուրեր էին տարածում շենքի քանդելու մասին և որոշ ժամանակ անց բնակիչներից էժան գնում էին տունը, դրանից հետո մնում էր սպասել, որ տունը անօգտագործելի վիճակի հասնի և քանդում էին։ Այդպես են քանդել 23 հարկանի Tour Lotto աշտարակը[2] և նրա տեղը կառուցվել է 14 հարկանի Central Plaza-ն[3]

Երկրորդ առանձնահատկությունը այն էր, որ նախագծային գործունեությունը փակ էր և քննարկման ենթակա չէր։ Քաղաքում աշխատում էր կապալառուների, ճարտարապետների և շինարարների նեղ խումբ[4]։

Բրյուսելիզացիան մշակույթում խմբագրել

1992 թվականին բելգիական գրաֆիկական վեպերի շարքում լույս տեսավ Ֆրանսուա Սկույտենի և Բենուա Պետերսի «Brüsel» վեպը, որը իբր թե ապագայի քաղաք է, որի վերակառուցման հետևանքով բնական աղետ է սկսվում և քաղաքը կործանվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «David Stephens, January 2000». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. Tour Lotto աշտարակի մասին emporis.com կայքում
  3. Central Plaza աշտարակը, 2003—2006 թվականներին կառուցվել է Tour Lotto-ի տեղը — emporis.com
  4. Տեղեկատվությունը ըստ emporis.com, կայքի 1997—2007 թվականների շինարարության մասին.