Բրիտանական խոհանոց, ուտեստների պատրաստման սովորույթներ և ավանդույթներ Մեծ Բրիտանիայում[1]։ Բրիտանական խոհանոցը ոչ այնքան վատ համբավ ունի, հիմնականում ուշադրություն են դարձնում սննդի այն բաղադրիչների որակի վրա, որոնք սովորաբար տեղական արտադրություն ունեն[2]։ Բրիտանական ավանդական խոհանոցի սոուսներն ու համեմունքները համեմատաբար հեշտ են պատրաստվում, և դրանք օգտագործում են, որպեսզի ընդգծեն սննդի բնական համը, այլ ոչ թե փոխեն այն։ Մեծ Բրիտանիայի ծաղկման ժամանակաշրջանում բրիտանական խոհանոցը ենթարկվել է մի շարք երկրների` առաջին հերթին Հնդկաստանի խոհանոցի ազդեցությանը[3]։ Այսպես, օրինակ անգլո-հնդկական ուտեստը՝ պատրաստված հավից` տիկա մասալան, համարվում է բրիտանական ազգային ուտեստ։ Բրիտանական խոհանոցի հետևում ստեղծվեց «երևակայությունից զուրկ և ծանր» խոհանոցի համբավ։ Բրիտանական խոհանոցը միջազգային ճանաչում է ստացել լավագույն նախաճաշով և ավանդական Ծննդյան տոների ընթրիքով։ Այս հեղինակությունը հատկապես ամրապնդվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակահատվածներում, երբ կառավարությունը Մեծ Բրիտանիայում ներդրեց սննդի ռացիոնալացումը։ Բրիտանական ավանդական ուտեստներն են՝ ձուկ ու ֆրի, կարտոֆիլի թխվածքաճաշ մսով և կարտոֆիլի պյուրե։

Կիրակնօրյա տապակա՝ բաղկացած տավարի մսից, կարտոֆիլից, բանջարեղենից և յորքշիրյան պուդինգից
Ձուկ և ֆրի։ Հայտնի արագ սնունդ Միացյալ Թագավորությունում
Հետճաշյան թեյախմության սովորություն թխվածքաբլիթներով Բրիտանական կայսրությունում
Անգլո-հնդկական ուտեստ հավի մսով` տիկա մասալա

Բրիտանական խոհանոցն ունի մի շարք ազգային և տարածաշրջանային տարբերակներ, ինչպիսիք են օրինակ՝ անգլիական, շոտլանդական, Ուելսի, ջիբրալթարյան և անգլո-հնդկական խոհանոցները, որոնցից յուրաքանչյուրը մշակել է իր տարածաշրջանային կամ տեղական ուտեստները,և դրանցից շատերը ստացել են սննդի ծագման տեղի անունը, ինչպես օրինակ Չեշիր պանիրը, Մանչեսթերյան տտիպը, Յորքշիրյան պուդինգը և ուելսյան բովված հացը պանրով[4][5].

Տերմինաբանություն խմբագրել

Որոշ խոհարարական տերմինների և ապրանքների անուններ անգլերեն և հայերեն լեզուներով կարող են համահունչ լինել, բայց նշանակությամբ չհամապատասխանեն։ Այս առումով, հաճախ խառնաշփոթություն է առաջանում անգլերեն-հայերեն մենյուն կազմողների համար կամ խոհարարական գրքերի բաղադրատոմսերի թարգմանությունների մեջ (այսպես կոչված լեզվական խնդիր)։ Խոհարարական տերմինների և ապրանքների ճիշտ և սխալ ուղղագրության մի քանի օրինակներ [6]։

Խոհարարական տերմիններ հայերենով Համապատասխան խոհարարական տերմիններ անգլերենով Անգլերեն և հայերեն համահունչ տերմիններ՝ տարբեր նշանակությամբ
Բատոն
(հացաբուլկեղեն)
(Long) Loaf of bread Baton [´bætɒn]
(«դիրիժորի փայտիկ», «ոստիկանի մահակ»)
Բիֆշտեքս
(սովորաբար կոտլետ աղացած մսով[К. 1])
Burger[К. 2] Beefsteak [bi:f´steik]
(«տապակած սթեյք»)
Բիսկվիթ
(հրուշակեղենի խմոր և թխվածք)
Sponge cake
Cake
Biscuit [´biskit]
(Չոր, քաղցր / ոչ քաղցր բլիթներ թխվածքաբլիթների նման)
Բուլյոն
(հեղուկ եփաթուրմ մսից, ձկից կամ բանջարեղենից)
Broth
Clear soup
Bullion [´buljən]
(«ոսկու ձուլակտոր», «արծաթի ձուլակտոր»)
Կակաո
(փոշի)
Cocoa Cacao [kæ´kau]
(«կակաոյի բույս»,«կակաոյի լոբի»)
Կակաո
( խմիչք)
Hot chocolate
Chocolate
Cocoа

Սնման ավանդույթներ և յուրահատուկ ուտեստներ խմբագրել

Մեծ Բրիտանիայում առավոտն սկսվում է անգլիական ավանդական նախաճաշով, որն իր մեջ ներառում է ձվածեղ, նրբերշիկ, հաց կամ բեկոն, լոլիկ, սունկ, լոբի` լոլիկի սոուսով, օմլետ, վարսակի փաթիլներ, խաշած ձու[9]։ Ուտելու ժամանակ մատուցվում է թունդ սև թեյ` կաթով կամ սուրճով։

Ճաշին ուտում են սենդվիչ լցոնով, օրինակ՝ ձկով, եգիպտացորենով և մայոնեզով, խոզապուխտով, պանրով, հավ սոուսով կամ ձու մայոնեզով։

Հայտնի անգլիական ավանդույթ է երեկոյան ժամը հինգին թեյ խմելը, որի հետ մատուցվում են չամիչով թխվածքաբլիթներ (նման է զատկական կարկանդակի), ինչպես նաև ջեմ և կարագ։ Ճաշին Միացյալ Թագավորությունում նախընտրում են բանջարեղենային սուպ-պյուրեներ (օրինակ լոլիկի), որի հետ տրվում է նաև մի կտոր հաց կարագով։ Երկրորդական ուտեստներից բրիտանացիները նախընտրում են են տավարի մսից սթեյքներ, խոհարարության տարբեր գլուխգործոցներ՝ զարդարված կարտոֆիլով կամ բանջարեղենով։ Անգլիական խոհանոցում սոուսներ գրեթե չեն օգտագործում։ Աշխարհում հայտնի է «անգլիական մանանեխ»-ը։

Բացի դրանից՝ բրիտանացիների մոտ գոյություն ունի նաև «կիրակնօրյա ճաշի» ավանդույթը, որը տարածվել է նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Սովորաբար որպես այդպիսի կերակրի մաս մատուցվում է հնդկահավի տապակած միս, տավարի միս, հավի միս, խոզի միս, գառան միս, բանջարեղեն, կարտոֆիլ կամ ավանդական պուդինգ, որը մատուցվել է հիմնական ուտեստից առաջ։

Հայտնի անգլիական ճաշատեսակներն են ձուկը (հաճախ ձողաձուկ) և ֆրի, որոնք վաճառվում են ձկների և չիպսերի խանութներում։

  • Քորնի մածուկ - ոչ փոքր ձվաձև թխված բլիթ, որը հաճախ շերտավորվում է բոլոր տեսակի լցոններով։ Դասական տարբերակը համարվում է կարտոֆիլով, սոխով և տավարի կտորներով։ Պանրի, հավի և խոզի կարկանդակները նույնպես հայտնի են։
  • Շոտլանդական ձու - խաշած ձվեր, որոնք պատված են աղացած մսով, իսկ այնուհետև տապակած պաքսիմատով։
  • Հովիվի կարկանդակ - կարտոֆիլի թխվածքաճաշ` լցոնված աղացած տավարի մսով
  • Պանրով կրեկետներ
  • Տապակած միս - տավարի մսի մեծ կտոր, որը պատրաստվում է ջեռոցում։
  • Սենդվիչ վարունգով - պատրաստում է նաև ինքը` անգլիական թագուհին
  • Ջեմ բանջարեղենից
  • Խնձորով կարկանդակներ

Սրան զուգահեռ Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններ ունեն իրենց նրբահամ ուտեստները։

Ժամանակագրական տվյալներ Մեծ Բրիտանիայի սննդամթերքի և խոհարարության մասին խմբագրել

Նախապատմություն (մինչև 43 թվականը) խմբագրել

  • Հաց սերմերի խառնուրդից - մոտավորապես մ.թ.ա. 3700 տարի առաջ
  • Վարսակ - մ.թ.ա. 1000 տարի առաջ
  • Ցորեն- մոտավորապես մ.թ.ա. 500 տարի առաջ
  • Ճագար- երկաթի դարի վերջ / հռոմեական դարաշրջանի սկիզբը

Հռոմեական դարաշրջան (43 - 410թվականները) խմբագրել

Միջնադար։ Նոր աշխարհը հայտնաբերելուց առաջ (410-1492 թվականներ) խմբագրել

1492-1914թվականներն ընկած ժամանակաշրջան խմբագրել

  • Հնդկահավ - 1524 թվական
  • Կարմիր պղպեղ և մաղադանոս- 1548 թվական
  • Ռաֆինացված շաքար - 1540-ական թվականներ
  • Լիմոն - 1577 թվական
  • Դեղձ - XVI դար
  • Կարտոֆիլ - 1586 թվական
  • Ծովաբողկ - XVI դար
  • Թեյ - շուրջ 1610 թվական կամ ավելի ուշ
  • Բանան - 1633 թվական
  • Սուրճ - 1650 թվական
  • Շոկոլադ - 1650-ական թվականներ
  • Պաղպաղակ - առաջին գրավոր տեղեկությունը 1672 թվականին
  • Բրոկոլի - սկսել է օգտագործվել 1724 թվականից
  • Լոլիկ - սկսել են գործածել 1750-ական թվականներին
  • Սենդվիչ - ստացել է իր անգլերեն անվանումը (անգլ.՝ sandwich) XVIII դարում
  • Կարրի (ուտեստ) - առաջին անգամ հայտնվել է մենյույի մեջ 1773 թվականին
  • Խավարծիլ - սկսել է օգտագործվել սննդի մեջ XIX դարի սկզբից
  • Առաջին հնդկական ռեստորանը բացվել է 1809 թվականին
  • Ձուկ և ֆրի («Ֆաստֆուդ») - 1858 կամ 1863 թվականին
  • Marmite (համեմունք`պատրաստված գարեջրի խմորիչներից - 1902 թվական

1914 թվականից հետո խմբագրել

  • Շաքարեղեգ - 1914-1918 թվականներ
  • Կտրտած հաց - 1930 թվական
  • Առաջին չինական ռեստորանը բացվել է 1937 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рецепты британской кухни BBC food webpage(անգլ.)
  2. Орлинкова М. Британские изобретения(չաշխատող հղում) журнал «Гастрономъ», #04(63), 2007
  3. Володарский О. В. (2009) Английский мир т. 2., с. 322
  4. Рецепты британской кухни Արխիվացված 2014-03-27 Wayback Machine(անգլ.)
  5. Древняя британская кухня: жареная ежатина
  6. Պախոտին, 2006
  7. Пахотин, 2006, էջ 25, 168
  8. Пахотин, 2006, էջ 193, 249
  9. Кухня Великобритании: enjoy your meal
Մեկնաբանություններ
  1. В наши дни, в некоторых заведениях общепита это блюдо начинают подавать в соответствии с английской коннотацией термина — в виде стейка[7].
  2. Кроме значения «котлета из рубленного мяса или фарша», Бургер/Гамбургер — так же означает сэндвич (булочка с котлетой, англ. Hamburger) и др. значения. Не следует путать с Burgher [Bɜːgə] — «бюргер», «горожанин»[8].
Աղբյուրներ

Գրականություն խմբագրել

  • Пахотин, Александр Иосифович. Большой англо-русский, русско-английский словарь мнимых друзей переводчика : справ. пособие. — М. : Изд. А. К. Карева, 2006. — 304 с. — (Новая серия учебных пособий). — 5000 экз. — ISBN 5-98035-012-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանական խոհանոց» հոդվածին։