Անգլիական բուլդոգ (անգլ.՝ bulldog), շատ կարճամազ ցեղատեսակ, Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի 2-րդ խմբից է, կաթնասունների ենթախմբից։ Ստանդարտ օգտագործման տիպից այն պատկանում է շուն-թիկնապահներին։ Ժամանակակից անգլիական բուլդոգները պահվել են 19-րդ դարի երկրորդ կեսից, իսկ հիմնական ցեղը՝ հին անգլիական բուլդոգը, այժմ անհետացած է։ Անգլիական բուլդոգը ունի անհատականության վառ արտահայտվածություն և համարվում է Անգլիայի ազգային շուն, այն ունի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հիմնվածությունը, պահպանողականությունը, ֆլեգմատիկությունը, իսկ մյուս կողմից՝ արիստոկրատությունը, հարգալի լինելը, միաժամանակ վեհ և կոպիտ լինելը։ Բուլդոգի պահելը մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ այն զարգացման ընթացքում կռվող ցեղատեսակից վերածվել է դեկորատիվ բնույթ կրող և կորցրել է աշխատանքային որակը, դարձել խոցելի։ Այս փաստը հաճախ է նշվում ցեղատեսակի քննադատների կողմից։

Բրիտանական բուլդոգ
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Զանգված արու25 կիլոգրամ
Զանգված էգ23 կիլոգրամ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

 
բուլ-բայթինգ

Բուլդոգները հայտնվել են Անգլիայում և օգտագործվել որպես որսաշներ արյունոտ սպորտում, հիմնականում՝ բուլ-բեյթինգում։ Հենց այստեղից էլ առաջացել է ցեղատեսակի անվանումը՝ բուլդոգը։

Ցեղատեսակի առաջացման ճշգրիտ ժամանակը անհայտ է։ Ջոն Կայուսը պատմության մեջ առաջին կինոլոգիական «Of English Dogs» գրքում նկարագրում է իր ժամանակակից բազմաթիվ ցեղատեսակների, սակայն բուլդոգների չի հիշատակում։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ ցեղատեսակը դեռ չէր ձևավորվել։ 17-րդ դարում անգլիացիները առանձնացրին բուլդոգներին մնացած մաստիվներից։ Բեն Ջոնսոնի լուռ կինը պիեսում դրանք հիշատակվում են որպես ցլաշներ (անգլ.՝ Bull-dogs), ինչպես նաև որպես արջուկներ։ 1631 թվականին է վերագրվում պահպանված այն նամակը, որ ոմն Պրեստվիչ Իտոնին է պատկանում, որը նա ուղարկել էր իր ընկերոջը Լոնդոն այն խնդրանքով, որ «ուղարկի նրան լավ ըմպելիք և մի երկու բարի բուլդոգների»։

Հայտնի ֆրանսիացի Բյուֆֆոնը, ընդհակառակը, ենթադրում էր, որ բուլդոգը եղել է մաստիֆի ժառանգը, ոչ թե հակառակը։

Այժմ փորձագետների մեծ մասը հակված են այն մտքին, որ բուլդոգները արյունակից են Մաստիֆներին և ունեն ընդհանուր բաներ նրանց հետ։

Նկարագրություն խմբագրել

Խառնվածք խմբագրել

 
Անգլիական և ֆրանսիական բուլդոգներ

Ըստ American Kennel Club (AKC)-ի՝ բուլդոգի դիրքորոշումը պետք է լինի միօրինակ և բարի, խաղաղ և ծանրաբարո։ Այս հատկանիշները պետք է արտահայտվեն ցեղատեսակի արտահայտության և պահվածքի մեջ[1]։

Արտադրողները աշխատել են այս ցեղատեսակից ագրեսիան վերցնելու վրա։ Մեծ մասը ունեն ընկերական, համբերատար բնավորություն։ Բուլդոգները հայտնի են որպես հիանալի ընտանեկան կենդանիներ իրենց՝ երեխաների հետ մեծ միտման համար[2]։

Ընդհանուր առմամբ, բուլդոգները հայտնի են երեխաների, այլ շների ընտանի կենդանիների հետ իրենց լավ վերաբերմունքով[3]:Նրանք կարող են դառնալ այնքան կապված իրենց ընտանիքին և տանը, որ նրանք չեն գնա այգուց դուրս առանց մարդու ուղեկցության։ Նրանք նաև նախընտրում են քնել ինչ-որ մեկի փեշին, քան ընկնեն գնդակի հետևից ամբողջ այգով։

Առողջապահական տվյալներ խմբագրել

2004 թվականին Մեծ Բրիտանիայում 180 բուլդոգներ մահվան ենթարկվեցին։ Կենդանիների օրթոպեդիկ հիմնադրամի վիճակագրությամբ՝ 467 բուլդոգներ, որ անցել են թեստ, նրանցից 73,9%-ը վարակված է եղել հիպ դիսպլազիայով, որը ամենաբարձրն է այդ ցեղատեսակում։

Բուլդոգներն ունեն շատ փոքր քթի խոռոչներ, բացի այդ, նրանք նաև դժվարություն ունեն իրենց մարմինը զով պահելու համար։ Բուլդոգները շատ զգայուն են շոգի նկատմամբ։

Ինչպես բոլոր շները, այնպես էլ բուլդոգները, պահանջում են վարժություններ անել։ Եթե նրանք չվարժեցվեն և վարժություններ չանեն, ապա հավանական է, որ նրանց մոտ կարող է առաջանալ քաշի ավելցուկ[4]։

Օդափոխումը և օդի կոնդիցիոներների օգտագործումը խուրհուրդ են տրվում, որպեսզի նրանք մնան առողջ և ապահով։ Եթե պայմանները ապահով չլինեն, ապա կլինի հնարավորություն, որ շունը նույնիսկ մահանա Հիպերթերմիայից։

Անգլիական բուլդոգը՝ ազգի խորհրդանիշ խմբագրել

 

Անգլիական անձնավորումը 17-րդ դարում դարձավ Ջոն Բուլը, ով տիպիկ անգլիացու հավաքական կերպարն է։ Նրան պատկերել են կարմրադեմ ֆերմերի կերպարով, բակենբարդներով, կարմիր հագուստով, սպիտակ անդրավարտիքով և կարճ ցիլինդրով։ 1762 թվականին Ջեյմս Գիրլեյը և այլք սկսեցին լայնորեն կիրառել Ջոն Բուլի կերպարը իրենց հին նկարներում ներքին քաղաքականության մեջ։ Երբեմն Ջոն Բուլը վաղ աշխատանքներում նկարված է ցլի կամ ցլի գլխով ֆերմերի կերպարով։ Ավելի ուշ Ջոն Բուլի կերպարը իր աշխատանքներում է օգտագործել Punch ամսագրում։

Աստիճանաբար Ջոն Բուլը իր համար գրավեց նոր տեղ քաղաքական ցուցանակի կենտրոնական հատվածում և սկսեց կերպարանավորել բոլոր անգլիացիներին։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում բուլդոգն արդեն իսկ ընդունվում էր որպես Մեծ Բրիտանիայի հզորի և ազատասերի լիակատար խորհրդանիշ։

Հայտնի խորհրդանիշ խմբագրել

Բուլդոգը հայտնի կերպով օգտագործվում է Անգլիան և Մեծ Բրիտանիան ներկայացնելիս։ Այն ասոցացվում է Ուինսթոն Չերչիլի՝ նացիստական Գերմանիայի անհնազանդության հետ։

Ամերիկյան երեսունինը համալսարաններ օգտագործում են բուլդոգին իրենց խորհրդանիշներում՝ այդ թվում հետևյալ համալսարանները. Bryant University, Drake University, Georgetown University, Mississippi State University, Louisiana Tech University, Yale University, The Citadel, The Military College of South Carolina South Carolina State University և University of Georgia[5]։

Բուլդոգը ասոցացվում է անգլիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դեյվ Բոյ Սմիթի հետ, ով վերցրել է Անգլիացի բուլդոգ մականունը և հաճախ իր հետ բուլդոգ է տանում ռինգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. akc.org
  2. ճանաչի՛ր բուլդոգին
  3. [1] Bulldogs are known for getting along well with children, other dogs, and pets
  4. Denizet-Lewis, Benoit (22 November 2011)
  5. «Janik, Kinga (6 July 2007)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել