Բրիստոլի համալսարան (անգլ.՝ University of Bristol ), համալսարան Անգլիայի Բրիստոլ քաղաքում։ Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամ համալսարանները ի սկզբանե եղել են պոլիտեխնիկական քոլեջներ, ինչպես նաև «Ռասել» միավորման և «Համալսարանների համաշխարհային ցանցի» մեջ[7][8][9]։ Բրիստոլի համալսարանը համալսարանական քոլեջի իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև 1876 թվականը[10]։ Համալսարանի տարեկան շրջանառությունը կազմում է 347 միլիոն ֆունտ։ Հաստատությունը Բրիստոլի ամենախոշոր գործատուն է[11]։ Ուսանողների թիվը շուրջ 18.000 է։

Բրիստոլի համալսարան
Տեսակհասարակական համալսարան, Կարմիր աղյուսից համալսարաններ, հետազոտական համալսարան և կրթական կազմակերպություն
Կարգախոսim promovet insitam
Հիմնադրված է1909
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], ArXiv[6], Bluetooth Special Interest Group և Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունCity of Bristol?
ՀասցեUniversity of Bristol, Senate House, Tyndall Avenue, Bristol, BS8 1TH
Կայքbristol.ac.uk(անգլ.)
Բրիստոլի համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Բրիստոլի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Բրիստոլի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Bristol Վիքիպահեստում

Համալսարանն ունի վեց ֆակուլտետ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի դպրոցից, որոնք երեք հանրակացարանների հետ հիմնականում տեղակայված են Կլիֆտոնի շրջանում։ Մնացած վեց դպրոցները գտնվում են քաղաքի ծայրամասում` Սթոուք Բիշոլում։

Համալսարանն աչքի է ընկնում դիմորդների մեծ քանակով. մեկ տեղի համար միջին հաշվով 13 դիմորդ է գրանցվում։

Համալսարանն իր գիտահետազոտական աշխատանքներով Մեծ Բրիտանիայում 11-րդն է։ Այն բրիտանական ամենաերիտասարդ համալսարանն է, որ ընդգրկված է աշխարհի լավագույն 40 համալսարանների մեջ։ Համալսարանը աշխարհում 15-րդն է գործատուների շրջանում ունեցած հեղինակությամբ` այդ ցուցանիշով առաջ անցնելով ամերիկյան նշանավոր շատ համալսարաններից, այդ թվում` «Բաղեղի լիգայի» անդամ հանդիսացող Փրինսթոնի, Կոռնելի համալսարաններից[12]։

Նշանավոր պրոֆեսորներ խմբագրել

 
Ֆիզիկայի ֆակուլտետը
  • Նևիլ Մոտտ
  • Ուիլյամ Ռամզայ
  • Մայքլ Բերի
  • Դևիդ Բոմ
  • Ալան Բեդլի
  • Չարլզ Հայտոն Դարվին
  • Բարի Կանլիֆ
  • Ջոն Էդվարդ Լենարդ-Ջոնս
  • Ռետո Ռոսետի

Նշանավոր շրջանավարտներ խմբագրել

 
Իրավաբանական դպրոցի հուշակոթողային շենքը
  • Յակիր Ահարոնով - հրեա ֆիզիկոս, ֆիզիկայի տեսաբան
  • Ադի Բադիոզաման Տուախ - մալազիացի բանաստեղծ, մանկավարժ
  • Ջեյսոն Այզեկս - բրիտանացի դերասան
  • Ռիչարդ Բլանդել - անգլիացի տնտեսագետ
  • Դերեն Բրաուն - անգլիացի իլյուզիոնիստ
  • Պոլ Դիրակ - անգլիացի ֆիզիկոս, ֆիզիկայի տեսաբան
  • Քրիստոֆեր Սմիթ - բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ
  • Ալֆրեդ Լավել - անգլիացի աստղագետ
  • Մեթյու Ռիչարդ Լուկաս - անգլիացի դերասան, կինոկատակերգու
  • Դիանա Սեթերֆիլդ - բրիտանացի գրող
  • Շարլոտա Ուլենբրուկ - բրիտանացի կենդանաբան, բնության մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ
  • Գերհարդ Հերցբերգ - կանադացի ֆիզիկոս
  • Սայմոն Պեգ - բրիտանացի դերասան, կինոկատակերգու
  • Ֆլորենս Բրանդեն-Բրյուս - անգլիացի ֆոտոմոդել, դերասանուհի
  • Լորա Ուեյդ - անգլիացի դրամատուրգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://russellgroup.ac.uk/
  2. https://orcid.org/members/001G000001fELxGIAW-university-of-bristol
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://www.jisc.ac.uk/membership
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. Our Members / Tier 3
  7. «The Worldwide Universities Network». List of WUN Group Members. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 14-ին.
  8. «The Russell Group». List of Russell Group Members. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 14-ին.
  9. «The Coimbra Group». List of Coimbra Group Members. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 14-ին.
  10. «Bristol University History». History of the University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 13-ին.
  11. «Wildscreen Festival 2006: University of Bristol». Wildscreen. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. "Times Higher Education Supplement 2009:The World's Top 200 Universities". The Times Higher Education Supplement. Archived from the original on 10 October 2009. Retrieved 1 October 2009

Գրականություն խմբագրել

  • Carleton, Don (1984) «University for Bristol: A History in Text and Pictures». University of Bristol P. ISBN 0-86292-200-3
  • Delany, Rosalind (2002) «How Did This Garden Grow?: The History of the Botanic Gardens of the University of Bristol». Friends of Bristol University Botanic Garden ISBN 0-9543504-0-5
  • Evans, Crossley (1994) «A History of Wills Hall University of Bristol». University of Bristol P. ISBN 0-86292-421-9
  • Whittingham, Sarah (2003) «Wills Memorial Building». University of Bristol ISBN 0-86292-541-X

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիստոլի համալսարան» հոդվածին։