Քետրին Բրիջիտ Մոյնահան (անգլ.՝ Kathryn Bridget Moynahan, ապրիլի 28, 1971(1971-04-28)[1], Binghamton, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։

Բրիջիտ Մոյնահան
Ծնվել էապրիլի 28, 1971(1971-04-28)[1] (52 տարեկան)
ԾննդավայրBinghamton, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունLongmeadow High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Edward Bradley Moynahan?
Ամուսին(ներ)Andrew Frankel?
Համատեղ ապրող(ներ)Թոմ Բրեդի, Մակջի և Սքոթ Ռոզենբերգ
Երեխա(ներ)John Edward Thomas Moynahan?

Կենսագրություն խմբագրել

Բրիջիտ Մոյնահանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 28-ին Նյու Յորքում։ 1989 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, սկսում է մոդելի կարիերան։ Ամերիկյան մոդելավորման գործակալություններից մեկի շնորհիվ նա դառնում է հայտնի, և նրա նկարները տեղ են գտնում հայտնի ամսագրերում։ Մի քանի գովազդային հոլովակներում նկարահանվելուց հետո Մոյնահանը սկսում է ուսումանսիրել դերասանական արվեստ, որպեսզի փոխի մասնագիտությունը, և դառնա պրոֆեսիոնալ դերասանուհի։ Նրա դերասանական կյանքը սկսվում է 1999 թվականից։

Խաղացել է «Ինտուիցիա» (2001), «Վախի գինը» (2002), «Ես ռոբոտ եմ» (2004), «Զինագործական բարոն» (2005) և այլ ֆիլմերում։

2006 թվականին Մոյնահանը խաղացել է «Վեց աստիճանները» հեռուստասերիալում, որի պրեմիերան եղել է նույն տարվա սեպտեմբերին։ Նրա դերակատարությունն այդ ֆիլմում չի հաջողվել, և դրանից հետո նա սկսել է նկարահանվել ավելի ցածր բյուջետային ֆիլմերում։ 2010 թվականին Մոյնահանը նկարահանվել է «Ռամոնա և Բիզուս» ֆիլմում, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի բոլոր կինոթատրոններում։ «Կապույտ արյուն» դրամայում Մոյնահանին հրավիրել են խաղալու որպես հեռուստաաստղ։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Կեղտոտ կոյոտ բար (ֆիլմ) (2000) - Ռեյչել
  • Պարտվածը (2000) - Մարի
  • Ինտուիցիա (2001) - Հոլլի Բաքենեն
  • Վերադարձ դեպի Կալիֆորնիա (2001) - Լիլի
  • Վախի գինը (2002) - Բժիշկ Կատերինա Մյուլեր
  • Ես ռոբոտ եմ (2004) - Սյուզեն Քելվին
  • Գրեյի խնդիրները (2006) - Չերլի Կելսի
  • Աղմուկ (2007) - Հելեն Օուեն
  • Ռամոնան և Բիզուսը (2010) - Քումբի
  • Կապույը արյուն (2010-2011) - Էրին Ռեյգան Բոյլ
  • Ջոն Ուիք (2014) - Հելեն, Ուիքի կինը
  • Կեսգիշերային արև (2015) - Լյուկի մայրը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143554492 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել