Բրիգիտե Բիռլայն (գերմ.՝ Brigitte Bierlein, հունիսի 25, 1949(1949-06-25)[2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[2]), ավստրիացի իրավաբան, քաղաքական և պետական գործիչ։ 2019 թվականի հունիսի 3-ից զբաղեցնում է Ավստրիայի անցումային կառավարության կանցլերի պաշտոնը։

Բրիգիտե Բիռլայն
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ դատավոր, chief judge, state's attorney, իրավաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 25, 1949(1949-06-25)[2][3] (74 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[2]
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Կայք՝ bundeskanzleramt.gv.at/bundeskanzlerin
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Բիռլայնը ծնվել է 1949 թվականին Վիեննա քաղաքում։ Հենց այնտեղ էլ ավարտել է դպրոցը և ընդունվել Վիեննայի դաշնային 3-րդ գիմնազիա։ Այնուհետև ավարտել է Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1971 թվականին իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել։

Եղել է դատախազության գլխավոր փաստաբանը, 1990-2002 թվականներին եղել է կառավարության գլխավոր դատախազը, իսկ 2001-2003 թվականներին՝ Գործադիր խորհրդի և Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ։

2003 թվականին Բիրլեյնը դարձել է Ավստրիայի Սահմանադրական դատարանի անդամ։ 2018 թվականի հունվարից դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ դառնալով առաջին կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։ 2019 թվականին նրան տրվեց մեկ այլ լիազորություն, այն է՝ ձևավորել և ղեկավարել Ավստրիայի կառավարությունը՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրությունները։

Պետության ղեկավարի պաշտոնում խմբագրել

2019 թվականի հունիսի 3-ին Ավստրիայի խորհրդարանը հաստատեց Բիրլեյնի թեկնածությունը՝ Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում[5], և այդպիսով նա դարձավ առաջին կինն Ավստրիայում, ով զբաղեցնում է այդ պաշտոնը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Բիրլեյնն ամուսնացած չէ և երեխաներ չունի[7][8]։ Նրա զուգընկերն ինքնաբացարկ ներկայացրած դատավոր Էռնեստ Մաուրերն է[8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.bundeskanzleramt.gv.at/bundesministerinnen-und-bundesminister
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wer ist Wer
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 1663. — 2038 p.
  5. Переходное правительство Австрии принесло присягу Риа Новости (3 июня 2017)
  6. Канцлером Австрии впервые стала женщина Риа Новости (30 мая 2017)
  7. Erstmals eine Frau an der Spitze des Höchstgerichts
  8. 8,0 8,1 Brigitte Bierlein: Paradejuristin wird erste Frau an VfGH-Spitze
  9. «Der Mann an Bierleins Seite». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  10. Brigitte Bierlein: Die erste Frau im Kanzleramt

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիգիտե Բիռլայն» հոդվածին։