Բրեքսիթ, Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից։ Այն եղել է տարբեր անհատների, փաստաբանական խմբերի և մի շարք քաղաքական կուսակցությունների նպատակը Միացյալ Թագավորություններում՝ սկսած 1973-ից, երբ Միացյալ Թագավորությունը միացավ ԵՄ-ին նախորդող Եվրոպական տնտեսական միությանը (ԵՏՄ)։ ԵՏՄ-ում Միացյալ Թագավորության շարունակվող անդամակցությունը ձայների 67%-ով հավանության արժանացավ 1975 թվականի Միացյալ Թագավորության՝ Եվրոպական համայնքների անդամակցության հանրաքվեին։ 2016 թվականի հունիսի հանրաքվեին 52%-ը քվեարկել էր, որ Միացյալ Թագավորությունները լքի ԵՄ-ն։ Լքելու այս գործընթացը բավականին բարդ է, և այն կթողնի իր հետևանքները Միացյալ Թագավորության և այլ երկրների քաղաքականության և տնտեսության վրա։ ԵՄ-ից դուրս գալը, սկսած 2007 թվականից, կատարվում է ըստ ԵՄ-ի անդամ պետությունների մասին ԵՄ-ի պայմանագրի 50-րդ հոդվածի։ 50-րդ հոդվածով Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը մնում է անորոշ, քանի որ պետությունները լքում են ԵՄ-ն` համաձայն այդ հոդվածի, բայց այն առաջ չի կիրառվել, չնայած այն փաստին, որ Գրենլանդիան լքել է ԵՄ-ն 1985 թվականին։ Եթե երկարաձգումներ չլինեն, ըստ պայամանագրի լքելու ժամկետը սահմանված է երկու տարի այն պահից, երբ Բրիտանիան պաշտոնապես հայտարարի դրա մասին, բայց այս տեսակ պաշտոնական հայտարարություն չի արվել 2016 թվականի հունիսի հանրաքվեից անմիջապես հետո։ Ենթադրվում է, որ երկու տարվա ընթացքում նոր համաձայնությունների շուրջ բանակցություններ կընթանան, բայց նոր համաձայնություներ լինելու պահանջ չկա[1]։

Փրայսուոթերհաուս Կուպերսի գնահատմամբ Բրեքսիթի արդյունքում մինչև 100 հազար ֆինանսական ոլորտի աշխատատեղեր կարող են լքել երկիրը[2]։

Նախապատմություն խմբագրել

Միացյալ Թագավորությունը Հռոմի պայմանագրի ստորագրող կողմ չի հանդիսանում, համաձայն որի` 1957 թվականին ստեղծվել է ԵՏՄ-ն։ Միացյալ Թագավորությունը միանալու հայտ ներկայացրեց 1963 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 1967 թվականին։ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը երկու հայտերի վրա էլ վետո դրեց, ըստ երևույթին Բրիտանիայի տնտեսության տարբեր ուղությունների պատճառով՝ սկսած աշխատանքային զբաղվածությունից մինչև գյուղատնտեսություն, որոնք Բրիտանիային դարձրել էին Եվրոպայի հետ անհամատեղելի, և քանի որ Բրիտանիան խորը ատելությամբ էր վերաբերվում ցանկացած եվրոպամետ նախագծի.[3][4]։ Շառլ դը Գոլի` Ֆրանսիայի նախագահությունը թողնելուց անմիջապես հետո Միացյալ Թագավորությունը երրորդ անգամ անդամակցելու հայտ ներկայացրեց, որը պսակվեց հաջողությամբ։ Պահպանողական կուսակցությունը ներկայացնող վարչապետ Էդվարդ Հիթի կողմից Եվրոպական համայնքների 1927 թվականի որոշումներն օրենքի ուժ ստացան։ 1973 թվականի հունվարի 1-ին Միացյալ Թագավորությունը միացավ ԵՏՄ-ին կամ Ընդհանուր շուկային[5] Ընդամադիր կողմը՝ Աշխատավորական կուսակցությունը, որի նախագահը Հարոլդ Վիլսոնն էր, վիճարկեց 1974 թվականին Միացյալ Թագավորության ընդհանուր ընտրությունները՝ պարտավորվելով վերանայել Բրիտանիայի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանները, այնուհետև հանրաքվեի միջոցով որոշել համաձայնել նոր պայմաններին և մնալ ԵՏՄ-ում, թե՝ ոչ։

«Բրեքսիթ» եզրույթը խմբագրել

Բրեքսիթը և դրա ավելի հին տարբերակը՝ «բրիքսիթը» ծագում են «գրեքսիթ» բառից, որն օգտագործվել է Հունաստանի՝ Եվրագոտին հավանականորեն լքելու վերաբերյալ[6][7]։ Ենթադրվում է, որ տերմինն առաջին անգամ օգտագործվել է 2012 թվականի մայիսի 12-ին Euractiv բլոգում Միացյալ Թագավորության հնարավոր հեռանալու վերաբերյալ Փիթր Ուիլդինգի հրապարակման մեջ[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EU referendum: Would Brexit violate UK citizens' rights? – BBC News». Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  2. Toptal - Բրեքսետի ազդեցությունը Ֆինանսական ծառայությունների ոլորտում
  3. «1967: De Gaulle says 'non' to Britain – again». BBC News. 1976 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  4. «De Gaulle was quite right to say 'Non' to Britain».
  5. «1973: Britain joins the EEC». BBC News. 1973 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  6. «Britain and the EU: A Brixit looms». The Economist. 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  7. Hjelmgaard, Kim; Onyanga-Omara, Jane. «Explainer: The what, when and why of 'Brexit'». USA Today. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  8. «Stumbling towards the Brexit – EU opinion & policy debates – across languages | BlogActiv.eu». blogactiv.eu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  9. «Coining catchy 'Brexit' term helped Brits determine EU vote». Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.