Բրեցել (գերմ.՝ Brezel), նաև «բրետցե», «բրեցե», «բրեցլ», Բավարիայիում, Ավստրիայում՝ «բրեցն», Շվաբում նաև «բրետցետ» կամ «բրետցգ/բրետցգա», Լյուքսեմբուրգում «բրետցել»),  հարավային Գերմանիայում տարածված ոլորաբլիթ։ Տրամագիծը 10-15 սմ է։

Բրեցել
Ամենայն հավանականությամբ բրեցելի առաջին պատկերը

Նախապատմություն խմբագրել

Ըստ հին լեգենդի, բրեցելը առաջին անգամ ստեղծել է մի հացավաճառ, որին բավարական թագավորը հրամայել էր ստեղծել այնպիսի հաց, որի անցքերից հնարավոր կլիներ տեսնել արևը 3 անգամ։

Բրեցելը 14-րդ դարերի սկզբերից մինչ օրս Գերմանիայում համարվում է հացթուխների խորհրդանիշը։ Այն հաճախ պատկերվում է հաց, կաթնահունց բլիթ և այլ հացաբուլկեղեն արտադրող ընկերությունների ցուցափեղկերին։

Միջնադարում բրեցելի պատրաստումը խիստ կանոնակարգված էր և թույլատրվում էր սահմանափակ թվով մարդկանց։

Բրեցելի պատրաստումը խմբագրել

Բրեցելի բաղադրության մեջ մտնում  է ցորենի ալյուր, ածիկ, խմորասնկեր և ջուր։ Մինչև թխելը, բրեցելի խմորը մի քանի վայրկյան թաթախում են նատրիումի հիդրօքսիդի մեջ, որի շնորհիվ թխելու ժամանակ այն ձեռք է բերում իրեն բնորոշ դարչնագույն գույնը։ Վերջում վրան ցանում են խոշոր աղ։

Բրեցելը մշակույթում խմբագրել

Բավարիայում բրեցելը ավանդական խորտիկ է գարեջրի հետ ուտելու, հատկապես ժողովրդական զբոսահանդեսների (գերմ․ Volksfest) ժամանակ, որոնցից է Օկտոբերֆեստը։ Լյուքսեմբուրգի զատկական ավանդույթների մեջ կա մի տոն՝ Բրետցելզոնտեգ (լյուքս․ Bretzelsonndeg, Bratzelsonndeg, թարգմանաբար՝ «Բրեցելյան կիրակի»)։ Մեծ Պահքի չորրորդ կիրակին տղաները աղջիկներին տալիս են քաղցր բրեցելներ, իսկ փոխադարձ համակրանքի դեպքում աղջիկները զատկական կիրակի տղաներին տալիս են շոկոլադե ձվիկներ։ Նահանջ տարիներին հերթականությունը հակառակն է․ աղջիկները տալիս են բրեցելները, տղաները՝ ձվիկներ։ Անգամ ամուսնացած լյուքսեմբուրգցիներն են հետևում այս ավանդույթին։ ԱՄՆ-ում շատ hայտնի դարձավ նախագահ Ջորջ Ու. Բուշի բրեցելի հետ կապված պատմությունը։

Բրեցելի տեսակները խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել