Բրերա պալատ (իտալ.՝ Palazzo di Brera), մոնումենտալ պալատ Միլանում, Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիա շրջանում։ Շուրջ 200 տարի կառույցը եղել է Հիսուսի միաբանության քոլեջը։ Այժմ այստեղ են տեղակայված մի քանի մշակութային հաստատություններ, այդ թվում Բրերա ակադեմիան և պատկերասրահը, Միլանի բուսաբանական այգին, Բրերա աստղադիտարանը, Լոմբարդիայի գիտությունների ակադեմիան և Բրերա գրադարանը։

Բրերա պալատ
Տեսակկառույց և պալացցո
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՄիլան[1]
ՀասցեVia Brera, 28 և Via Brera 28[1]
Ճարտարապետական ոճMannerist architecture?
ԲնակիչԲրերա պատկերասրահ և Բրերա գեղարվեստի ակադեմիա
Կառուցման սկիզբմոտ 1615
Հիմնադրված է18-րդ դար
ՃարտարապետFrancesco Maria Richini?, Gualtiero Galmanini? և Piero Portaluppi?
ՊատվիրողՃիզվիտ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պալատի ակունքներում ընկած է Գուերչո դա Բաջոյի (ով հավանական է, որ 1150 և 1188 թվականներին եղել է հյուպատոս) հողատարածքներում կառուցված վանական համալիրը։ 1178 թվականին կառույցն անցել է ումիյաթիներին (իտալ.՝ Umiliati)[2]: Բրերայի Սանտա Մարիա եկեղեցին (քանդվել է 19-րդ դարում) կառուցվել է 1180-1229 թվականներին[3]։

Գոթական ճարտարապետության տարր հանդիսացող մարմարի պորտալն ավելացրել է պիզացի քանդակագործ Ջովաննի դի Բալդուչոն 1346 և 1348 թվականներին, ֆրեսկոները ստեղծել են Ջովանի դա Միլանոն, Վինչենցո Ֆոպան, Բերնարդինո Լուինին։

Կլիմենտ XIV կողմից ճիզվիտների հասարակության ճնշումից հետո Բրերա պալատն անցել է ավստրիական Հաբսբուրգ միապետության ենթակայության ներքո[4]։

Բրերայի Սանտա Մարիա եկեղեցին սեկուլյարիզացվել, պետականացվել է։ Նապոլեոն Բոնապարտի մենաստանների ճնշումից հետո 19-րդ դարի սկզբում եկեղեցու ճակատային մասը քանդվել է, եկեղեցու անվակունդը հորիզոնական բաժանվել է, վերևի հարկը դարձել է Ակադեմիայի պատկերասրահի նապոլեոնյան սենյակներ, ներքևի հարկում տեղավորել են անտիկ թանգարանի քանդակները։

1859 թվականին Անտոնիո Կանովայի կերտած «Napoleon as Mars the Peacemaker» («Նապոլեոնն իբրև խաղարարար Մարս») արձանի բրոնզե կրկնօրինակը տեղադրվել է Բրերա պալատի բակում[5][6]։

 
Անտոնիո Կանովայի կերտած «Napoleon as Mars the Peacemaker» («Նապոլեոնն իբրև խաղարարար Մարս») արձանի բրոնզե կրկնօրինակը Բրերա պալատի բակում

Պալատի կառույցները խմբագրել

1773 թվականից պալատում են տեղակայվել մի շարք մշակութային, գիտական և գեղարվեստական հաստատություններ։ Բրերա աստղադիտարանը հիմնադրվել է 1764 թվականին ճիզվիտ Ռուջեր Իոսիպ Բոշկովիչի կողմից։ Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզան հիմնադրել է Բրերա գրադարանը, այնուհետև ընդլայնելով ճիզվիտների այգին՝ ստեղծել Բրերա բուսաբանական այգին, 1776 թվականին հիմնադրվել է Բրերա ակադեմիան։

Պալատում են գտնվում նաև փիլիսոփայության և իրավագիտության դպրոցները, վարժարանը, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները, գյուղատնտեսական Società Patriottica ընկերությունը։ 1806 թվականից գործում է Բրերա պատկերասրահը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրերա պալատ» հոդվածին։