Բրեստ (բելառուս․՝ Брэст, լեհ.՝ Brześć) կամ Բրեստ Լիտովսկ, քաղաք Բելառուսի հարավ-արևմուտքում, Բրեստի մարզի վարչական կենտրոնը։

Քաղաք
Բրեստ
բելառուս․՝ Брэст
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Ենթարկումվարչական կենտրոն
ՄարզԲրեստի մարզ
Ներքին բաժանումQ14558423? և Q21580053?
ՔաղաքապետԱլեքսանդր Ռագաչուկ[1]
Հիմնադրված էX դար թ.
Առաջին հիշատակում1017[2][3]
Այլ անվանումներԲրեստի
Բրեստ-Լիտովսկ
Մակերես146,12 կմ²
ԲԾՄ280±1 մետր
Կլիմայի տեսակՉափավոր ցամաքային կլիմա
Խոսվող լեզուներԲելառուսերեն
Բնակչություն344 470 մարդ (հունվարի 1, 2024)[4]
Ազգային կազմբելառուսներ — 82,13 %
ռուսներ — 10,67 %
ուկրաինացիներ — 4,16 %
այլ — 3,04 %
Կրոնական կազմուղղափառություն
կաթոլիկություն
Տեղաբնականունբրեստացի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8162
Փոստային դասիչ224000
Ավտոմոբիլային կոդ1
Պաշտոնական կայքcity.brest.by և city-brest.gov.by/ru
Բրեստ (Բելառուս)##
Բրեստ (Բելառուս)

Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 146,12 կմ²։ Ըստ 2016 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 340 141 մարդ։

Գտնվում է երկրամասի հարավ-արևմուտքում՝ Մուխավեց և Արևմտյան Բուգ գետերի խառնատեղիում, Լեհաստանի հետ միջպետական սահմանի մոտ։ Խոշոր երկաթուղային հանգույց է, գետային նավահանգիստ Մուխավեց գետի վրա և կարևոր ավտոճանապարհային հանգույց։

Բրեստի ղեկավարը համարվում է քաղաքի կատարողական կոմիտեի նախագահը։ Այս պաշտոնը 2016 թվականի հունվարից զբաղեցնում է Ալեքսանդր Ռոգաչուկը։

Բրեստը հին և հարուստ պատմություն ունեցող քաղաք է։ Առաջին անգամ քաղաքի անունը հիշատակվել է 1017 թվականին՝ առաջին նովգորոդյան տարեգրություն մեջ, որը կոչվում էր «Յարոսլավը Բրեստից» (բելառուս․՝ «Ярославъ иде къ Берестию»

Քաղաքը գտնվում է Եվրոպական Միության և Եվրասիական Տնտեսական միության տարածքում։

Պատմություն խմբագրել

Անվանման ծագում խմբագրել

Բրեստի հնագույն անունը Բերեստյե է[5][6]։ Անվանումը, հավանաբար, ծագում է «берест» (թեղու տեսակ) կամ «береста» (կեչու կեղևի վերնաշերտ) բառերից[7][8]։

1863 թվականին Բրեստի անվանման ծագման մասին ճանապարհորդ Պավել Շպիլևսկու կողմից լեգենդ է գրվել, որը կապված է մի հարուստ առևտրականի և իր ընկերների՝ Լիտվական մեծ իշխանություն կատարած ճանապարհորդության հետ[9]։ Հանկարծ սայլախմբի ճանապարհը արգելափակում է մի ճահիճ, որի շուրջ աճել էին մեծ թվով կեչիներ։ Ճանապարհորդները կտրում են ծառերը և կեչուց «տախտակամածով» կարողանում են անցնել ճահիճը։ Նրանք հասնում են մի կղզի, որը ձևավորվել էր կղզու մեջ թափվող մեծ գետից և փոքր գետակից։ Հաջողության հասնելու համար առևտրականը որոշում է շնորհակալություն հայտնել հեթանոսական աստված Վելեսին՝ կղզու վրա տաճար կառուցելով։ Որոշ ժամանակ անց վերադառնալով Լիտվայից, ուր առևտուրը հաջող էր եղել, առևտրականն ու իր ընկերները կրկին կանգ են առնում Վելեսյան տաճարում, կառուցում են տնակներ և հիմնում են քաղաք, որը անվանում են Բերեստյե։

12-13-րդ դարերի տարեգրքերում հանդիպում է նաև Բերեստիյ անվանումը, 16-րդ դարի պատմական փաստաթղթերում՝ Բերեստ (այս անվանումը հնագույն ժամանակներից տարածված է եղել քաղաքի մերձակայքի բնակիչների շրջանում)[10]։ 17-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին քաղաքը կոչվել է Բրեստ-Լիտովսկի, ապա՝ Բրեստ-Լիտովսկ, ինչը մատնանշում է նրա՝ Լիտվական մեծ իշխանության կազմում գտնվելը, ինչպես նաև թույլ է տալիս այն տարբերակել լեհական Բրեստ-Կույավսկի քաղաքից, Լեհաստանի կազմում գտնվելու ժամանակ քաղաքը կոչվել է Բուգի Բրեստ (լեհ. Brześć nad Bugiem, արտասանվում է՝ Բժեշչչ նադ Բուգեմ), 1939 թվականի սեպտեմբերից կոչվում է Բրեստ[11], с сентября 1939 года — Брест[8][11]:

Միջնադար (11-15-րդ դարեր) խմբագրել

Քաղաքի հնագույն ծագումը հաստատված է Արևմտյան Բուգ գետով և Մուխավեց գետի ձախ թևով ձևավորված հրվանդանում կատարված հնագիտական պեղումների արդյունքներով։ Գիտնականները հայտնաբերել են Բրեստի հնագույն բնակավայրը (այժմ՝ Բրեստի բերդի Վոլինյան ամրությունների տարածքը)։ Այն կազմված էր եռանկյունաձև միջնաբերդից՝ մոտ 1 հա մակերեսով, կողքային հատվածները՝ ամրացված խրամով, հողե պատվարներով և ցանկապատերով, և շրջապատող քաղաքից (քաղաքավանից), որը գտնվում էր միջնաբերդին հանդիպակաց՝ կղզու վրա։ Միջնաբերդում պեղվել են փայտե մնացորդներով փողոցներ, ավելի քան 200 բնակելի և տնտեսական շենքերի ավերակներ, փշատերև գերաններից միահարկ փայտաշեն տներ։ պեղումների ժամանակ գտնվել են աշխատանքային գործիքներ, տնային պարագաներ, մետաղական, ապակե, քարե և կաշվե զարդեր ու ապրանքներ։ Գտածոները վկայում են արհեստների, Հին Ռուսիայի քաղաքների և հարևան երկրների հետ առևտրական և մշակութային կապերի զարգացման մասին։ Հնագիտական հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ Բրեստը կառուցվել է դրեգովիչների՝ արևելասլավոնական ցեղային միության բնակության տարածքում, Բրեստյան ավերավայրը գոյություն է ունեցել 11-13-րդ դարերում, միջնաբերդը հիմնվել է 10-11-րդ դարերի սահմանագծում։ Այժմ նրա տարածքում ստեղծված է «Բերեստյե» Հնագիտական թանգարանը[12]։

XI դարում Բրեստյեն եղել է հնագույն ռուսական առևտրի կենտրոն և ամրոց լեհ-լիտվական տիրույթների սահմանագծում։ Այն վայրը, ուր տեղակայված է եղել հնագույն Բրեստյեն, գտնվել է երկու հնագույն առևտրական ուղիների խաչմերուկում։ Դրանցից մեկն անցնում էր Գալիցյան Ռուսիայից և Վոլինից Արևմտյան Բուգով դեպի Լեհաստան, Մերձբալթիկա և Արևմտյան Եվրոպա, մյուսը՝ Բրեսյեն Մուխովեցով, Բոլոտով, Պրիպյատով, Դնեպրով կապում էր Կիևի, Մերձսևծովյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի հետ։ Սահմանային տեղադիրքի հետ կապված քաղաքը հաճախ էր դառնում ներքին պառակտումների և ռազմական հակամարտությունների օբյեկտ, ձեռքից ձեռք էր անցնում, մի շարք անգամներ կողոպտվել և ավերվել է։ 1016 թվականին այն նվաճվել է լեհական իշխան Բոլեսլավ Քաջի կողմից։ Կիևի Մեծ իշխան Յարոսլավ Իմաստունը արշավանքներ է ձեռնարկել Բրեստյեի վրա 1017, 1022 և 1031 թվականներին, իսկ 1044 թվականին այն վերադարձրել է Կիրյան իշխանությանը։ XII դարի երկրորդ կեսից Բրեստյեն Վլադիմիրո-Վոլինյան իշխանության կազմում է եղել (1199 թվականից Գալիցո-Վոլինյան իշխանություն), տարեգրություններում 1153 թվականի համար հիշատակվում է որպես իշխան Վլադիմիր Անդրեևիչի, իսկ 1736 թվականին՝ իշխան Վլադիմիր Մստիսլավիչի տիրույթ։ Վաղֆեոդալական ժամանակաշրջանում եղել է Բրեստյան երկրի խոշորագույն քաղաքներից մեկը, ինչը, սակայն, չնայած տեղի ազնվականության բազմաթիվ փորձերի, չդարձավ ինքնուրույն իշխանություն. քաղաքը զարգացավ միայն որպես առևտրի և արհեստների կենտրոն[8]։

Աշխարհագրություն և էկոլոգիա խմբագրել

Աշխարհագրություն խմբագրել

 
Մուխավեց գետը գետաբերանից

Աշխարհագրորեն՝ Բրեստի մարզի վարչական կենտրոնը գտնվում է մայրաքաղաք Մինսկից 320 կմ դեպի հարավ-արևմուտք[13] ՝ Պոլեսիայի արևմտյան ծայրամասում։ Այն իրենից ներկայացնում է ճահճացած հարթ դաշտավայր՝ շնորհիվ մասսայական անտառահատումների։ Տարածքի ռելիեֆը հարթ է և հավասարաչափ (բացարձակ բարձրությունը կազմում է 123 մետր)։ Քաղաքի արևմտյան ծայրամասերում հոսող Արևմտյան Բուգ գետը հոսելով Մուխավեց վտակով բաժանվում է երկու գետաբազուկների։ Բրեստի տարածքում Մուխավեցը վտակներ չունի։ Բրեստի հյուսիսային ծայրամասում հոսում է ոչ մեծ Լեսնայա գետը, որը հանդիսանում է Արևմտյան Բուգի աջակողմյան վտակներից մեկը։

Բրեստը գտնվում է միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամային գոտում, որպես արևելաեվրոպական ամառային ժամային գոտում գտնվող բնակավայր (UTC+3)[14]:

Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 14,527 հեկտար, որի մեջ մեծ տոկոսային մասնաբաժին է հասնում կանաչ տարածություններին[15]։ Քաղաքը շրջապատված է անտառային տարածքներով, որոնք զբաղեցնում են 2500 հեկտար տարածք։ Բրեստի տարածքում կան բազմաթիվ այգիներ և զբոսայգիներ, որոնցից նշանավորներն են Բրեստի մայիսմեկյան զբոսայգին, մարտիկների և ինտերնացիոնալիստներ զբոսայգին և այլն։ Կան նաև բազմաթիվ պուրակներ։

2012 թվականի հոկտեմբերի 15-ից սկսած Բրեստ քաղաքի տարածքային սահմանները փոխվել են Բրեստի շրջանի պատգամավորների խորհրդի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված № 219 օրենքի համաձայն, ըստ որի Բրեստ ընդհանուր մակերեսը պետք է կազմի 85,8281 հեկտար (0,86 քառակուսի կիլոմետր), որի մեջ են մտնում նաև 85,7071 հեկտար ունիտար գյուղատնտեսական և ձեռնարկատիրական նշանակություն ունեցող հողեր։ Արդյունքում քաղաքի ներկայիս քաղաքը կազմում է 146,12 կմ²։

Քաղաքի տարածքում գտնվում է հանրապետական նշանակության մեկ բնության հուշարձան, որը իրենից ներկայացնում է յուրահատուկ ծառ։ Ոլորապտույտ ծառը (Եղևնի սովորական) գտնվում է Բրեստի քաղաքային զբոսայգում[16]։ Քաղաքը շրջապատող լանդշաֆտները հիմնականում մարդածին են՝ գյուղատնտեսական, ամառանոցային ավաններ, հանդիպում են առանձին բուսազանգվածներ (սոճի, կաղամախի և այլն)։

Բրեստի տարածքում են գտնվում նաև հանրապետական նշանակության «Պրիբուժսկոյե Պոլեսե» որսարգելավայրը և երեք տեղական նշանակության արգելավայրեր։

  • «Բուգյան արգելավայր» (Արևմտյան Բուգ և Լեսնայա գետերի միախառնման վայրում)
  • «Բրեստի արգելավայր» (Մուխավեց գետի ափին և Վուչուլկի գյուղի շրջակայքում)
  • «Բարբաստելա արգելավայր»[17][18]
Բրեստի բնությունը

Կլիմա խմբագրել

Օդերևութաբան հետազոտություններ Բրեստում ընթացել են 1834 թվականին[19]։ Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է։ Ծովային օդային զանգվածների ազդեցությամբ ձևավորվում է քաղաքի կլիման՝ մեղ ձմեռներով և չափավոր տաք ամառներով։ Ցիկլոնները, որոնք կլիմայի ձևավորման հիմնական պատճառն են հանդիսանում, տեղաշարժվում են Ատլանտյան օվկիանոսից արևմուտք և արևելք։

Տարվա ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է -2,6 °C, իսկ հուլիսյանը՝ +19,3 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 609 մմ։ Բրեստում օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +8,2 °C, իսկ քամու միջին արագությունը՝ 2,6 մ/վրկ։

Տարեկան օդի միջին խոնավությունը կազմում է 76 %։ Բուսաճական շրջանը տևում է 214 օր[20]։

Միջին տարեկան կտրվածքով Բրեստում 160 օր անձրև է տեղում, իսկ 68 օր՝ ձյուն։ Մառախլապատ օրերի թիվ կազմում է 33 օր, իսկ ամպրոպները լինում են 27 օր[21]։

Բրեստի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.6
(52.9)
17.2
(63)
22.6
(72.7)
30.7
(87.3)
32.1
(89.8)
33.0
(91.4)
36.6
(97.9)
35.6
(96.1)
31.5
(88.7)
26.4
(79.5)
19.0
(66.2)
14.5
(58.1)
36.6
(97.9)
Միջին բարձր °C (°F) −0.1
(31.8)
1.2
(34.2)
6.3
(43.3)
14.0
(57.2)
20.1
(68.2)
22.6
(72.7)
24.9
(76.8)
24.2
(75.6)
18.4
(65.1)
12.5
(54.5)
5.4
(41.7)
0.9
(33.6)
12.5
(54.5)
Միջին օրական °C (°F) −2.6
(27.3)
−1.9
(28.6)
2.2
(36)
8.7
(47.7)
14.5
(58.1)
17.1
(62.8)
19.3
(66.7)
18.5
(65.3)
13.3
(55.9)
8.3
(46.9)
2.7
(36.9)
−1.3
(29.7)
8.2
(46.8)
Միջին ցածր °C (°F) −4.9
(23.2)
−4.5
(23.9)
−1.2
(29.8)
3.8
(38.8)
9.0
(48.2)
12.0
(53.6)
14.2
(57.6)
13.3
(55.9)
9.1
(48.4)
4.8
(40.6)
0.4
(32.7)
−3.5
(25.7)
4.4
(39.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −35.5
(−31.9)
−28.1
(−18.6)
−22.6
(−8.7)
−6.2
(20.8)
−4.2
(24.4)
2.1
(35.8)
5.8
(42.4)
1.3
(34.3)
−2.8
(27)
−9.9
(14.2)
−19.2
(−2.6)
−25.1
(−13.2)
−35.5
(−31.9)
Տեղումներ մմ (դյույմ) 34
(1.34)
33
(1.3)
33
(1.3)
37
(1.46)
63
(2.48)
68
(2.68)
76
(2.99)
72
(2.83)
55
(2.17)
37
(1.46)
42
(1.65)
41
(1.61)
591
(23.27)
Միջ. անձրևոտ օրեր 11 9 12 12 16 16 16 12 15 14 14 13 160
Միջ. ձնառատ օրեր 16 16 10 3 0.1 0 0 0 0 1 7 14 67
% խոնավություն 85 82 75 66 66 69 70 71 78 81 86 87 76
Միջին ամսական արևային ժամ 50 70 133 176 238 248 259 242 170 114 46 32 1778
Աղբյուր #1: Pogoda.ru.net[22]
Աղբյուր #2: NOAA (արև, 1961–1990)[23]

Էկոլոգիական պայմաններ խմբագրել

Քաղաքի էկոլոգիական իրավիճակը գտանահտվել է, որպես Բելառուսիայի ամենաբարեկեցիկ բնական պայմաններ ունեցող քաղաք։ Բնության հիմնական աղտոտիչները տրանսպորտային միջոցներն են (Բաժին է ընկնում մթնոլորտի աղտոտման մոտ 78 %-ը)։

Ըստ վիճակագրական տվյալների, տարեկան ավելի քան 10 հազար տոննա աղտոտիչներ են արտանետվում մթնոլոր տրանսպորտային միջոցների կողմից[24]։

2004 թվականի տվյալներով քաղաքում գտնվող անշարժ աղբյուրներից մթնոլորտ են ներթափանցվել 2276 տոննա աղտոտիչներ։ Քաղաքում գործող 14 ձեռնարկությունները նպաստում են ջրահեռացման խնդրի զարգացմանը։ Քաղաքում կան 26 ջրահեռացման խնդիրներ, որոնցից է օրինակ Մուխավեցի ջրի պակասումը և Արևմտյան Բուգի ծանծաղացումը[17]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը արագ տեմպերով աճել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո։ 2015 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 337 577 մարդ։

Բնակչության աճի ցուցանիշը ներկայացված է հետևյալ աղյուսակում։

Շրջան 14-րդ դարի վերջ 15-րդ դար[9] 1825 1861 1897 1959[25] 1970[25] 1979[25] 1985[25] 1998 2004 2008 2010[26] 2012 2015[27] 2016
հազար մարդ մոտ 2 մոտ 5 մոտ 11 20,9 46,6 73,6 121,6 171,0 230,0 297,0 298,3 315,0 310,8 322,1 337,6 340,1

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Բրեստը վարչականորեն բաժանված է երկու շրջանների՝ Լենինական և Մոսկովյան[28]։ Նրանց ենթաշրջանները (թաղամասերը) ունեն ավանդական անուններ՝ Ադամկովո, Արկադիա, Բերյոզովկա, Բերնադներ, Արևելք, Վոլինկա, Վուլկա-ենթաքաղաքային, Վիչուլկա, Գերշոններ, Գրաևկա, Դուբրովկա, Զավոդսկայա, Կատին Բոր, Կիևկա, Կովալյովկա, Կոզլովիչի, Լիսայա Գորա, Մոշենկա, Նոր խրճիթներ, Պլոսկա, Պուգաչյովկո, Հին խրիճիթներ, Տրիշի և Հարավային թաղամաս[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Руководство Брестского городского исполнительного комитета». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  2. Большая Советская Энциклопедия, том 4: Атоллы — Барщина (ռուս.) — 1926. — Т. 4.
  3. https://bigenc.ru/geography/text/5618282
  4. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  5. Брест // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. Жураўскі А. І. Старадаўнія назвы гарадоў Беларусі Արխիվացված 2011-09-26 Wayback Machine (բելառուս.) // Навіны Беларускай акадэміі — Мінск. — 1992. — № 31 (660). — С. 3—5.
  7. Козаченко Т. — В разделе «Неспокойная судьба Берестья» (22.06.2007). «Говорящие камни Брестской крепости». Вокруг света. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Брест. История». Брест.онлайн. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  9. 9,0 9,1 Брест. Путешествие сквозь века. — 2003.
  10. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь / Отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд. — М.: Русские словари: Астрель: АСТ, 2002. — С. 81. — 512 с. — 5000 экз. — ISBN 5-17-001389-2
  11. 11,0 11,1 Կաղապար:ССГН
  12. Исторические места и памятники Беларуси Արխիվացված 2007-01-08 Wayback Machine, monuments.iatp.by Կաղապար:Проверено
  13. Брест. Энциклопедический справочник. — Мн.: Белорусская энциклопедия им. П. Бровки, 1987. — С. 7.
  14. Постановлением Совета министров от 15 сентября 2011 года № 1229.
  15. Брест — западные ворота Белоруссии Արխիվացված 2012-01-18 Wayback Machine // city.brest.by {{subst:Ստուգված է}}
  16. «Ель обыкновенная, форма змеевидная». Памятники природы. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  17. 17,0 17,1 «Экология Бреста». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  18. «В заказнике «Барбастелла» сохраняют крупнейшую в Белоруссии колонию летучих мышей». Белорусские новости. 31.08.2007.
  19. Брест. Энциклопедический справочник. — Мн.: Белорусская энциклопедия им. П. Бровки, 1987. — С. 9.
  20. После раздела Речи Посполитой, gerb.brestobl.com
  21. Погода и Климат. Климат Бреста
  22. «Եղանակ և կլիմա - Բրեստի կլիմայական պայմաններ» (ռուսերեն). Եղանակ և կլիմա. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  23. «Բրեստի կլիմայական տվյալները 1961–1990 թթ». Ազգային օդերևութաբանության ինստիտուտ. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  24. Александр Кульбака. (2009 թ․ ապրիլի 24). «Транспорт: Кто в Бресте «изобретет» велосипед?». Вечерний Брест. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «История Бреста с 1941 года до наших дней». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  26. «Численность населения по Республике Беларусь, областям и г. Минску (тысяч человек) на 1 января 2010 года». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  27. Социально-экономическое развитие регионов Республики Беларусь за январь-сентябрь 2015 г.(չաշխատող հղում)
  28. Елена Трибулева. (2008 թ․ օգոստոսի 1). «Михаил Евтух: «Завтра в Ленинском районе будет лучше, чем вчера»». Вечерний Брест. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  29. Карты Брестской области — Брест (регионы), karta.brestobl.com
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 560